1մ բարձրությամբ, հաստ առանցքային արմատով և ճյուղավոր թխակապույտ ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Նստադիր, սրածայր, գծային-նշտարաձև, ուռուցիկ միջին ջղերով և հակադիր տերևադասավորությամբ։ Վահանիկաձև-հուրանաձև ծաղկաբույլերում հավաքված են բարակ ծաղկակոթերով մանր հնգանդամ ծաղիկները։ Բաժակաթերթիկներից կրկնակի երկար պսակաթերթիկները սպիտակ են, իսկ բաժակը՝ լայն զանգականման։ Բազմաթիվ սերմերովպտուղները գնդաձև կամ ձվաձև չորսփեղկավոր տուփիկներ են։ Թունավոր, մեղրատու և գեղազարդային բույս է, որի լավ զարգացած արմատային համակարգը նպաստում է ավազայինհողերի ամրացմանը[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են արմատներն ու կանաչ զանգվածը։ Բույսի արմատներն գործածում են որպես վերքամոքիչ միջոց։ Բույսն երբեմն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ փրփուր առաջացնող որոշ քաղցր ըմպելիքներ և գարեջուր պատրաստելու համար[1]։
↑ 1,01,11,2Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN9789939834689CS1 սպաս․ հայերենը նշված է (link)