Սեն Ռաֆայել (Վար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սանտ Ռաֆայել (Վար)ից)
Կոմունա
Սեն Ռաֆայել
ֆր.՝ Saint-Raphaël, օքս.՝ Sant Rafèu
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես89, 59 կմ²
ԲԾՄ0 — 560 մ
Խոսվող լեզուներՖրանսերեն
Բնակչություն34115 մարդ (2012)
Խտություն381, 0 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս83700
83530
Փոստային դասիչ83700[1] և 83530[1]
Պաշտոնական կայքville-saintraphael.fr
Սեն Ռաֆայել (Վար) (Ֆրանսիա)##
Սեն Ռաֆայել (Վար) (Ֆրանսիա)

Սեն Ռաֆայել (ֆր.՝ Saint-Raphaël, օքս.՝ Sant Rafèu)` քաղաք-կոմունա Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանում, Վարում՝ Դրագինյան մարզ, համանուն կանտոնի ենթապրեֆեկտուրա[2]։

Քաղաքի մակերեսը 89, 59 քմ² է, բնակչությունը 33 804 մարդ, (2006)՝ կայունացման միտումով, 34 115 մարդ (2012), բնակչության խտությունը 381, 0 մարդ/քմ²[3][4][5]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Նիսից 49 կմ հարավ-արևմուտք, Մարսել քաղաքից՝ 115 կմ դեպի արևելք[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 33 624 մարդ, իսկ 2012 թվականին 34 115 մարդ[5][7]։

1962 1968 1975 1982 1990 1999 2006 2011 2012
13425 17844 21080 24118 26616 30671 33804 33624 34115

Բնակչության դինամիկան[3][8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին 17958 աշխատունակ տարիքի բնակիչներից (15-ից մինչև 64 տարեկան) 11833-ը տնտեսապես ակտիվներն էին, 6125-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 65, 9 %, 1999 թվականին՝ 65, 1 %)։ 11833 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էին 10228-ը (5373 տղամարդ և 4855 կին), 1605-ը գործազուրկներ էին (713 տղամարդ և 892 կին)։ 6125 աշխատունակ ոչ ակտիվ բնակիչներից 1518-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 2727-ը՝ թոշակառուներ, իսկ ևս 1880-ը եղել են ոչ ակտիվ՝ այլ պատճառներով[9][10]։

2010 թվականի ընթացքում քաղաքում հաշվվում էին 18 182 հարկատու տնային տնտեսություններ, որոնցում ապրում էր 37257, 5 մարդ։ Դրանով հանդերձ միջին եկամուտը կազմել է 21541 եվրո՝ մեկ հարկատուի հաշվով[11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներն են՝

  1. Բելգիա Բելգիա - Գենտ (1958 թվականից)
  2. Հայաստան ՀայաստանՋերմուկ
  3. Գերմանիա ԳերմանիաՍանկտ-Գեորգեն (Շվարցվալդ) (1972 թվականից)
  4. Իսրայել ԻսրայելՏվերիա (2007 թվականից)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ռաֆայելը գտնվում է Լազուր ափին և ունի միջերկրածովյան կլիմա՝ շոգ և չոր ամառներով և մեղմ, խոնավ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 14, 4 °C է, միջին առավելագույն ջերմաստիճանը 19, 6 °C և միջին նվազագույնը 9, 1 °C է։ Ռեկորդային ջերմաստիճան արձանագրվել է 1985 թվականի հունվարի 9-ին (−9 °C) և 1983 թվականի հուլիսի 29-ին (+42, 5 °C)։ Տարվա մեջ արևափայլի տևողությունը 2748 ժամ է, առավելագույնը՝ օգոստոսին (355, 5), նվազագույնը՝ դեկտեմբերին (145, 5)։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 823 մմ է, տեղումների տեղաբաշխումը անհավասարաչափ է՝ նվազագույն քանակությամբ տեղումներ լինում են հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, առավելագույնը՝ հոկտեմբերից նոյեմբեր (երկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 110 մմ տեղումներ)։ Տեղումների բացարձակ ռեկորդ գրանցվել է 1973 թվականի հոկտեմբերի 13-ին. այդ օրը տեղումների քանակը 130, 2 մմ է եղել։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սեն Ռաֆայել
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 12,5 13,4 15,3 17,7 21,0 24,6 27,8 27,8 25,0 21,1 16,2 13,3 19,6
միջին ջերմաստիճանը (°C) 7,7 8,5 10,1 12,5 15,7 19,4 22,1 22,0 19,4 15,8 11,3 8,3 14,4
միջին նվազագույնը (°C) 2,8 3,5 4,9 7,3 10,4 14,2 16,3 16,2 13,9 10,5 6,3 3,3 9,1
տեղումների քանակը (մմ) 89,6 85,4 72,3 62,1 48,7 37,9 14,6 42,6 59,0 117,0 108,9 85,6 823,4
Աղբյուր՝ Ежемесячный учёт климата в Сен-Рафаэль, с 1948 по 2002 годы

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտ Ռաֆայելի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Décret n° 2014-270 du 27 février 2014 portant délimitation des cantons dans le département du Var». Директива от 27 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  6. Физические расстояния рассчитаны по координатам коммун.
  7. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  8. «Население коммуны Сен-Рафаэль» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 11 июля 2015 года-ին.
  9. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 11 июля 2015 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականի ժամանակավոր զբաղվածությունը հաշվի է առնվել մասամբ)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 11 июля 2015 года-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0, 5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0, 5 НП, дети до 14 лет — по 0, 3 НП.