Սամվել Թոփալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Թոփալյան
Ծնվել էօգոստոսի 19, 1984(1984-08-19) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունդերասան
Ժանրերդրամա, դետեկտիվ, պատմական
ԸնտրանիԽաչագողի հիշատակարան, Հանուն սիրո
Ամուսին(ներ)Սոնա Դավթյան
Երեխա(ներ)Արմեն Թոփալյան, Արփեն Թոփալյան
IMDbID 5419651
ԿինոՊոիսկID 2286852

Սամվել Թոփալյան (օգոստոսի 19, 1984(1984-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 19-ին, Երևանում։ 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը։ 2002-06 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում։ 2004 թվականից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ֆիլմերի կրկնօրինակող։ 2007 թվականից աշխատում է Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» և Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոններում՝ որպես դերասան։ Խաղացած ներկայացումներից են՝ Արմեն Այվազյանի «Ցեղիս ֆիզիոլոգիան» (Հովիկ), «Դեկորներ» (4-րդ մարդ), «Թումանյանի հեքիաթները» (Գյուղացի), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պետեր Վայսի «Մարատ դը Սադ» (Մարատ), Վիլյամ Սարոյանի «Պատմություններ գնացքում» (Արամ), Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» (Կոչկարյով), Ս. Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» (Չիկ), Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Սեբաստիան), Պատրիկ Մարբերի «Closer» (Դեն), Լեռ Կամսարի «Սաստիկ կոմունիստները» (Գասպար), Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ ֆարենհայթի» (Մոնթագ), Խ.Խաչիկ Չալիկյանի «Ռոսինանտ» (Դուքս), Պատրիկի «Սիրելի Պամելա» (Բրեդ Վիններ), Սարգսյանի «Ծովահենների հեքիաթը» (Հեքիաթասաց)։ 2008 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում։ 2009 թվականին նկարահանվել է «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմում։ 2008 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2010 թվականին՝ Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագրի[1]։ Նկարահանվել է «Հանուն սիրո», «Փրկագին» և Հանրային հեռուստաընկերության այլ սերիալներում։ Նկարահանվել է «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում։

Ամուսնացած է մասնագիտությամբ սոցիոլոգ և պարուհի Սոնա Դավթյանի հետ։ Ունի երկու երեխա՝ Արմենը և Արփեն[2]։ Սիրում է զբաղվել որսորդությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պրոֆիլը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Ո՞վ է սիրված դերասան Սամվել Թոփալյանի գեղեցկուհի կինը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.