Սամվել Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1951[1] |
Ծննդավայր | Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 22, 2015 (64 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Սամվել Գուրգենի Գաբրիելյան (ապրիլի 3, 1951[1], Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2015, Ստեփանակերտ), հայ նկարիչ։ Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1983)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Գաբրիելյանը ծնվել է 1951 թվականին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, 1973-1979 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ստեղծել է կոմպոզիցիաներ, խորհրդանշական ֆիգուրներ։ 1993 թվականից բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում և այլ երկրներում։ 2007 թվականից եղել է Արցախի Հանրապետությանում գործող «ԳԱՄ-արտ» Արցախի նկարիչների միջազգային միության հիմնադիրներից ու նախագահը։ Դասավանդել է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում և Աստղաշենի արվեստի դպրոցում։ Գաբրիելյանի տեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում, արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։ 2013 թվականին Շուշիում բացված Կերպարվեստի պետական թանգարանի նվիրատուներից է[2][3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Հանրապետության Եղիշեի անվան մրցանակ, 1994
- Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ, 2011
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2297
- ↑ «ՍԱՄՎԵԼ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Թանգարանի ստեղծմամբ կհավերժացնենք նկարչի հիշատակը(չաշխատող հղում)
- ↑ «Ստեփանակերտում կայացել է Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն». artsakhpress.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Արցախի Հանրապետությունում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 2015 մահեր
- Ստեփանակերտ քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Արցախի վաստակավոր նկարիչներ
- Հայ նկարիչներ