Սամսոն Դավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն Դավոյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1948(1948-03-01)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Սամսոն Աշոտի Դավոյան (մարտի 1, 1948(1948-03-01)[1], Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2003), Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանների պրոֆեսոր (2003), ԲՈԿ 015 խորհրդի Նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1965 թթ. սովորել է Լենինականի թիվ 15 միջնակարգ դպրոցում։ 1965 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտական կիբեռնետիկա» բաժինը, որտեղից 1967 թ. գործուղվել է  Նովոսիբիրսկի պետական համալսարան` անհատական ծրագրով ուսումը շարունակելու։ 1969 թ. եղել է Մ. Նալբանդյանի անվան թոշակառու։ 1970 թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ընդունվել Մոսկվայում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։

1976 թվականից տնտեսագիտության թեկնածու է, 1980 թվականից` դոցենտ։ 2003 թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում[2]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Դավոյանը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

1991-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 1994-1995 թթ. վերապատրաստվել է Վիեննայում գործող Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության համատեղ ինստիտուտում, այնուհետև` Պրահայի Կառլի անվան համալսարանում՝ «Շուկայական տնտեսություն և ֆինանսական վերլուծություն» մասնագիտությամբ։

1996-1997 թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունում որպես մեթոդական վարչության պետ, 1997-2000 թթ.՝ Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի տնօրեն, 2000-2001 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ, 2005-2007 թթ.` տնտեսագիտական մասնագիտությունների գծով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության թիվ 60 մասնագիտական խորհրդի նախագահ։ Եղել է Միավորված ազգերի կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի փորձագետ։

2000 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է։

2003 թվականից Երևանի պետական և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների պրոֆեսոր է։

2019 թվականից ԲՈԿ 015 մասնագիտական խորհրդի նախագահ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 5 մենագրությունների և 100-ից ավելի գիտական հոդվածների։ Հանդիսանում է չորս տասնյակից ավել տնտեսագիտության գծով հայցորդների և ասպիրանտների գիտական ղեկավար։

Մասնակցել է  20-ից ավելի միջազգային գիտաժողովների` Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Բանգկոկում, Վենետիկում, Սոֆիայում, Բարսելոնում, Մոսկվայում և այլ քաղաքներում։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական սեփականության կառավարում, Երևան, 2003։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2347
  2. «Սամսոն Աշոտի Դավոյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսոն Դավոյան» հոդվածին։