Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոն
Səməd Vurğun adına Azərbaycan dövlət rus dram teatrı
Rus-Dram-Teatri-1.jpg
Տեսակթատրոն
Գլխավոր ռեժիսորԱլեքսանդր Շարովսկի
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Գտնվելու վայրըԲաքու, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1920 թ, դեկտեմբերի 20
Նախկին անվանումներՊետական ազատ ծաղրա-ագիտթատրոն, Բաքվի աշխատավորական թատրոն, Ադրբեջանի ռուսական դրամայի պետական կարմիր դրոշի շքանշանակիր թատրոն
Կոորդինատներ: 40°22′20.710000098396″ հս․ լ. 49°50′26.7000001″ ավ. ե. / 40.37241944447177389° հս․. լ. 49.840750000028° ավ. ե. / 40.37241944447177389; 49.840750000028
Կայքrusdrama-az.com
Azerbaijan State Russian Drama Theatre Վիքիպահեստում

Սամեդ Վուրղունի անվան Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոն (ադրբ.՝ Səməd Vurğun adına Azərbaycan dövlət rus dram teatrı), դրամայի պրոֆեսիոնալ թատրոն է Բաքվում, որը գործում է 1920 թվականից։

Թատրոնի անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական ազատ ծաղրա-ագիտթատրոն
  • Բաքվի աշխատավորական թատրոն
  • Ադրբեջանի ռուսական դրամայի պետական կարմիր դրոշի շքանշանակիր թատրոն
  • Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոն

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ազատ ծաղրա-ագիտթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թ. դեկտեմբերի 20-ին Լուսժողկոմի որոշմամբ կայացավ Պետական ազատ ծաղրա-ագիտթատրոնի հանդիսավոր բացումը։ Թատրոնը ձևավորվել էր Թբիլիսիի Ն. Բալիևի կազմալուծված «Չղջիկ» թատրոնի թատերախմբի և մասամբ «Մոմուս» թատրոնի հիման վրա։ Թատրոնի ղեկավարը և գլխավոր ռեժիսորը Վ. Շվեյցերն էր, ադմինիստրատորը՝ Պ. Օրեշկովը, գրականագետը՝ Ն. Գորոդեցկայան, բեմանկարիչը՝ Բ. Վորոնովը։ Հետագայում թատրոնը ղեկավարում էր Վ. Սախնովսկին։ Թատրոնը գոյատևեց մինչև 1923 թվականը։

Բաքվի աշխատավորական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի քաղգործկոմի 1923 թվականի ապրիլի 29-ի որոշման համաձայն Պետական ազատ ծաղրա-ագիտթատրոնը վերանվանվեց Բաքվի աշխատավորական թատրոն։ Կես տարի անց՝ հոկտեմբերի 25-ին, թատրոնում կայացավ Ս. Մինինի պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքը օղակում» ներկայացումը։ Նոր թատրոնի կազմի մեջ մտան Մոսկվայից, Օդեսայից, Իրկուտսկից ժամանած դերասաններ՝ Ս. Տանեևը, Կ. Լավրեցկին, Ն. Սնեժինան, Լ. Լիտվինովան, Օ. Լանսկայան, Ն. Լեշչինսկայան, Լ. Մորոզովան, Ա. Գորսկին, Ն. Կոլոմենսկին, Ն. Սոկոլովը, Ս. Կլիմովը, Ն. Ռոգոժինը և այլք։ Թատրոնի խաղացանկը հիմնականում բաղկացած էր հեղափոխական սովետական և արտասահմանյան դրամատուրգիայից։

1924 թ Բաքվի աշխատավորական թատրոնին կից բացվում է գործնական պարապմունքների ստուդիա, որը 1926 թվականից ղեկավարում էին պրոֆեսորներ Վ. Ֆեոդորովը և Ս. Մայորովը (ռեժիսորներ), դերասան Մ. Ժարովը։ Թատերախմբում հանդես էին գալիս դերասաններ Վ. Կուզնեցովը, Ֆաինա Ռանևսկայան, նկարիչներ Ս. Եֆիմովը և Ի. Շլետենովը։

Ադրբեջանի ռուսական դրամայի պետական կարմիր դրոշի շքանշանակիր թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը ստանում է այս անունը 1937 թ։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ ամբողջ Խորհրդային Միության քաղաքներում։ Թատրոնի զարգացումը, ինչպես նաև հետխորհրդային շրջանում նրա հանրահայտությունը կապված է ռեժիսորներ Դ. Գուտմանի, Է. Լոյտերի, Ա. Իվանովի, Ֆ. Ֆեոդորովի, Ս. Մայորովի, Ե. Գակելի, Ա. Ռիդալի, Ա. Տուգանովի, Ա, Գրիպիչի, Յա. Յարոսլավսկու, Ի. Իդայատ-զադեի, Կ. Ստեպանով-Կոլոսովի և այլոց անվան հետ։

Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) շրջանավարտ Մ. Աշումովի անվան հետ է կապված թատրոնի զգալի թռիչքը։ Թատրոնի խաղացանկը համալրելով ռուսական և արտասահմանյան դասականների ստեղծագործությունների բեմադրությամբ, Աշումովը Բաքվի հանդիսատեսի համար բացահայտեց բազմաթիվ նոր տաղանդներ՝ Վ. Շիրիե, Ռ. Գինզբուրգ, Կ. Ադամով, Մ. Ադուշև, Լ. Գրուբեր, Պ. Ժարիկով, Մ. Լեզգիշվիլի, Ա. Մեշալկին, Ա. Ֆալկովիչ, Կ. Իրմիչ, Յու. Կոլեսնիչենկո, Ա. Սուվիրովա, Ն. Սարնացկայա, Ա. Կորնիլով, Կ. Մյակիշև, Վ. Օտրադինսկի, Պ. Յուդին, Կ. Բաբիչև, Գ. Սորին և այլն։

Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թ թատրոնը կոչվել է ժողովրդական պոետ Սամեդ Վուրղունի անունով։

1960-1980 թվականները կապված են ռեժիսորներ Գ. Ահմեդովա-Մարտինովայի, Դ. Սելիմովայի, Ի. Խասինի, Ե. Սախարովի, Է. Բեյբուտովի, Է. Ալիևի, Ռ. Իբրահիմբեկովի հետ։ Թատերախումբը համալրվեց տաղանդավոր դերասաններով՝ Մ. Յագիզարով, Տ. Գալակիչիև, Ե. Նևմերժիցկայա, Լ. Չեսնակովա, Լ. Դուխովնայա, Դ. Տումարկինա, Ա. Շարովսկի, Ռիտա Ամիրբեկովա, Ս. Միրզահասանով, Ն. Տագիև, Մ. Մագերամով, Ա. Նիկուշինա, Յուրի Բալիև, Ն. Բալիևա և այլն։

Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոնը պարգևատրվել է Աշխատանքի կարմիր 2 շքանշանով։

Ներկայումս թատերախմբի կազմը զգալիորեն փոխվել է Ադրբեջանի՝ մշակույթի և արվեստի պետական համալսարանի, Պարարվեստի ուսումնարանի, և թատրոնի Դրամատիկական ստուդիայի երիտասարդ շրջանավարտների շնորհիվ։

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովրդական դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոդար Շաշիգօղլի

Ադրբեջանի ժողովրդական դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուադ Պոլադով
  • Հաջի Մուրադ Յագիզարով
  • Լյուդմիլա Դուխովնայա
  • Յուրի Բալիև
  • Սաֆա Միրզահասանով
  • Մաբուդ Մագերամով
  • Ալեքսանդրա Նիկուշինա

Ադրբեջանի վաստակավոր դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիտա Ամիրբեկովա
  • Եվգենյա Նևմերժիցկայա
  • Նատալյա Բալիևա
  • Այան Միր-Կասիմովա
  • Նատալյա Շարովսկայա
  • Զինաիդա Սիբիլևա
  • Ֆուադ Օսմանով
  • Ֆիրդովսի Ատակիշիև
  • Մելեկ Աբբասզադե
  • Ելենա Սպիցինա
  • Օմիր Նագիև
  • Նաինա Իբրահիմովա
  • Էլմիրա Ասլանովա

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիա Բայտիմովա
  • Մարիա Դուբովիցկայա
  • Նատավան Հաջիևա
  • Նատալյա Պիշկինա
  • Ռամիլ Ալիև
  • Ելենա Շչետինկինա
  • Յարոսլավ Տրիֆոնով
  • Խաջար Ագաևա
  • Անաիդա Ռոստովսկայա
  • Զաուր Տերեգուլով
  • Ֆարիդա Նեստերենկո
  • Մուրադ Մամեդով
  • Էլշադ Մուրտուզով
  • Բելլա Սաֆինա
  • Էմիլ Տախիրով
  • Թեյմուր Ռագիմով
  • Օլեգ Ամիրբեկով
  • Ռուֆատ Նազարով
  • Իոսիֆ Տկաչ
  • Մակսուդ Մամեդով
  • Սալման Բայրամով
  • Լալա Սուլեյմանովա
  • Մեդինա Մուլլաևա
  • Ասկար Ռագիմով
  • Օլեգ Վորոբժանսկի
  • Տուրալ Մուստաֆաև
  • Էլմիրա Ասլանովա
  • Յաղուբ Զեյնալով
  • Լյուդմիլա Սապրիկինա
  • Զումրուդ Մամեդովա
  • Վեներա Աբբասովա
  • Ալեքսեյ Սապրիկին
  • Իննա Իմրանովա
  • Մայա Վորոբժանսկայա
  • Մարիամ Ադիգյոզալովա

Բեմանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Ֆեոդորով
  • Օլգա Աբբասովա

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]