Րաֆֆի Շարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Շարտ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1957(1957-04-27)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, երգերի հեղինակ և գրող

Րաֆֆի Շարտ (ֆր.՝ Raffy Shart, ապրիլի 27, 1957(1957-04-27)[1], Փարիզ), ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Բացի այդ, Րաֆֆի Շարտը շոուների կազմակերպիչ է, գովազդային արշավներ է անում, գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ է ղեկավարում, ֆիլմերի համար երաժշտություն է գրում, երգահան է տարբեր արտիստների համար, ունի մի շարք մանկական երգեր։ Շառլ Ազնավուրի զարմիկն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հայ Րաֆֆի Շարտը 1997 թվականին հեղինակել է ֆրանսիական «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը՝ Ֆիլիպ Շևալիեի և Ռեժի Լասպալի հետ գլխավոր դերերում[3]։ Ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում, այդ թվում՝ Հայաստանում[4]։ Շարտի «Մոռացության երեխաները» վեպն անդրադառնում է Մեծ եղեռնի թեմային[4]։

Շարտը հետագա համբավ ձեռք բերեց «Quasimodo d'El Paris» ֆիլմով, որը 1999 թվականին համահեղինակել է ռեժիսոր Պատրիկ Տիմսիտի հետ։ Դա Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի կատակերգական ադապտացիան է[5]։

Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմադրվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում[4]։

2006 թվականին Րաֆֆի Շարտը նկարահանել է ֆիլմ իր «Անկառավարելին» պիեսի հիման վրա. դերերում՝ Միքայել Յուն, Թիերի Լերմիտ, Պատրիկ Տիմսիտ և Էլեն դը Ֆուժրոլ[6]։ Բեմադրվել է նաև Attache-moi au radiateur պիեսը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006. Անկառավարելին

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992՝ Արմեն և Բուլլիկ (հեռուստաֆիլմ)
  • 1999. Quasimodo d'El Paris
  • 2002. Իմ կնոջ անունն է Մորիս
  • 2006. Անկառավարելի

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999. Quasimodo d'El Paris՝ գլխարկով մարդ
  • 2002. Quelqu'un de bien՝ ծաղկի խանութի սեփականատեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb135220637
  2. «Լոյս Տեսաւ Բեմադիչ Րաֆֆի Շարթի Հայոց Ցեղասպանութեան Նուիրուած «Մոռաց». Asbarez - Armenian. 2012 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  3. «La pièce Ma femme s'appelle Maurice... en reo Tahiti». TNTV Tahiti Nui Télévision (ֆրանսերեն). 2021 թ․ հունիսի 10. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Ռուսական թատրոնում կներկայացվի ֆրանսահայ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը».
  5. «Quasimodo d\'el Paris (1999) - JPBox-Office». www.jpbox-office.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  6. Incontrôlable (անգլերեն), Վերցված է 2022-06-18-ին
  7. isipf. «ZIP prod présente « Attache-moi au radiateur »». Maison de la Culture de Tahiti – Te Fare Tauhiti Nui (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]