Jump to content

Սահակ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սահակ Սահակյան
Ծնվել է1929թ․ սեպտեմբերի 7
ԾննդավայրՍտեփանավան, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Մահացել էհուլիսի 13, 2010(2010-07-13)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և քանդակագործ

Սահակ Հովհաննեսի Սահակյան (1929 թվական սեպտեմբերի 7, Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն-2010 թվական, հուլիսի 13, Երևան), հայ քանդակագործ[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Սահակյանը (1929-2010)  հայազգի արվեստագետ է և համարվում է իր ժամանակի ամենանշանավոր գործիչներից մեկը։ Սահակյանը ծնվել է 1929 թվականին Ստեփանավանում հողագործի ընտանիքում, ծագումով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից է։ Նրա նախապապը հայտնի էր իր բացառիկ տաղանդով՝ որպես նկարիչ, խեցեգործ և քանդակագործ[4]։

Սահակ Սահակյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թվականին, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է 663-րդ հրաձգային գնդում։ Մասնակցել է Նովոռոսիյսկի, Տուապսեի և Գելենջիկի համար մղվող մարտերին։ 1942-1943 թվականներին եղել է ռազմաճակատային առաջին գծում, ծանր վիրավորվել է, փոխադրվել Թբիլիսիի հոսպիտալ՝(նախկին Ներսիսյան դպրոցի շենք)։ Ապաքինվելուց հետո ծառայել է թիկունքում որպես շարքային զինվոր՝ 42692-րդ զորամասի հրաձգային գումարտակում։ Պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով[2]։

1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գլխավոր գործերից են՝ «Մայրություն», «Արշալույս», «Խաչատուր Աբովյան», «Մարշալ Խուդյակով»[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Սահակյանի աշխատանքները խորհրդային տարիներին ցուցադրվել են Հայաստանում, Խորհրդային Միության բազմաթիվ ցուցահանդեսներում և միջազգային ցուցահանդեսներում։ Իր արվեստի շնորհիվ նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, պատվոգրերի և մրցանակների։ Աշխատելով տարբեր բնագավառներում՝ քանդակագործության, նկարչության, գծանկարի, կիրառական ու դեկորատիվ արվեստի, Սահակյանը հայտնի էր իր բազմակողմանիությամբ[6]։ Իր գեղարվեստական գործունեությունն ավելի ընդգծելու համար նա օգտագործել է բազմաթիվ միջոցներ, ինչպիսիք են կավը, փայտը, կտորը, քարը, մետաղը, յուղերը, տեմպերան, մատիտը և շամոտը։

Սահակյանի արվեստը խստորեն քննադատում է պատերազմները, կյանքի ստվերային կողմերը, անտարբերությունը, կոպտությունը, չարությունն ու հիմարությունը, մինչդեռ գովերգում է հերոսությունը, իմաստությունը, ազնվությունը, հոգու մաքրությունը[6]։

Սահակ Սահակյանի ներդրումը հայկական գեղարվեստական տիկնիկների արվեստում նշանակալի դեր ունի, քանի որ նա համարվում է հայկական տիկնիկների արհեստի հիմնադիրներից մեկը։ Տիկնիկներ ստեղծելու համար նկարչին ոգեշնչել է հայկական ավանդական ազգային տարազների հանդեպ ունեցած սերը։ Փայտե գերանների և բուսական ներկերի միջոցով Սահակյանը ստեղծել է տիկնիկներ, որոնք համարվում են հայկական ժողովրդական արվեստի հազվագյուտ և բարձր գնահատականի արժանի նմուշներ[4]։

Փոքր չափերի քանդակների շարքում Ս․Սահակյանը դիմում է ազգային դասական գրականությանը, հեքիաթներին, էպոսին, ազգային ծիսական արարողություններին, համաշխարհային գրականությանը, միաժամանակ ստեղծում ժամանակակից կյանքից վերցրած ժանրային տեսարաններ[6]։

Ստեղծագործական և տեխնիկական դժվարությունների հաղթահարմանը զուգընթաց բարձրանում է նրա ստեղծագործությունների արտահայտչականությունը[6]։

Փոքր չափերի քանդակների շարքում Ս․Սահակյանը դիմում է ազգային դասական գրականությանը, հեքիաթներին, էպոսին, ազգային ծիսական արարողություններին, համաշխարհային գրականությանը, միաժամանակ ստեղծում ժամանակակից կյանքից վերցրած ժանրային տեսարաններ[6]։

1976 թվականին Ս․Սահակյանը սկսում է մի նոր խոշոր շարք՝ «Սասնա ծռերը»։ Այս թեման նա զարգացնում է նաև գեղանկարչության մեջ[6]։

Արվեստի գործունեությունից բացի, Սահակ Սահակյանը 1984 թվականին գրել է մի հեքիաթ՝ "Պզտիկ Վարդանը", որը նրա մտքերի արտահայտությունն է։ Այն ստեղծվել է ի պատիվ նրա թոռանը `Վարդանին, ով, ցավոք, մահացել է շատ վաղ հասակում՝ 8 տարեկանում: Իհարկե, Սահակ Սահակյանի բոլոր թոռները դարձել են հեքիաթի հերոսներ:Հեքիաթում հերոսների անունները գրվում են հակառակ, ինչպես օրինակ ՝ Վարդան Նադրավը և այլն: Հեքիաթը հետաքրքիր է ցանկացած տարիքի ընթերցողի համար և ունի բարոյախրատական նշանակություն, քանի որ անդրադառնում է այնպիսի գաղափարների, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար։ Օրինակ, հեքիաթում կարևորվում է հայրենիքը սիրելը և հայրենիքի համար մինչև վերջ պայքարելը նրա անդորրը խախտողների դեմ, այդ ճանապարհը միանական ջանքերով անցնելը, քանի որ հայրենիքը պաշտպանելը բխում է ընդհանուրի շահերից։ Հայրենիքը թշնամիներից ազատելուց հետո, ըստ հեքիաթի, պետք է կարողանալ այն պահել և պահպանել այն։ Հեքիաթում բարձր է գնահատվում ընտանիքը որպես մարդու համար կարևոր և անգնահատելի արժեք և կոչ է արվում շատ սիրել ծնողներին, որպեսզի ապագայում ինքդ նույնպես կարողանաս պատվով կրել ծնող լինելու կոչումը և բերկրանքը։ Սահակ Սահակյանի հեքիաթն եզակի է նրանով, որ հանրաճանաչ քանդակագործը ոչ միայն գրել է այն, այլև ստեղծել է այս հեքիաթին նվիրված ավելի քան 40 կավե բարելեֆներ, որոնք ցուցադրվում են թանգարանում։

Սահակ Սահակյանի "Պզտիկ Վարդանը" հեքիաթի գրքի կազմը
"Սասնա ծռեր" հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հիմքով խորաքանդակների շարք
"Պզտիկ Վարդանը" հեքիաթի հիմքով բարելեֆների շարք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սահակ Սահակյան
  2. 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  3. «Սահակ Սահակյան. Կենսագրություն». matyan.am.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Margaryan, Ani. «Sahak Sahakyan: the master who opened up new horizons for Armenian folk art». chinarmart.com.
  5. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Sahak Sahakian. von SAHAKIAN, Sahak / AIVAZIAN, Mariam: (1987) | Antiquariat Schwarz & Grömling GbR». www.zvab.com. Վերցված է 2025 թ․ հուլիսի 9-ին.