Սահակ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Մխիթարյան
Ծնվել է1921
ԾննդավայրՀովտամեջ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1956)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ և «Մարտական ծառայությունների համար» խաչ

Սահակ Վարդանի Մխիթարյան (1921, Հովտամեջ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Մխիթարյանը ծնվել է 1921 թվականին, Էջմիածնի շրջանի Մուղան (այժմ՝ Հովտամեջ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Սամաղարի միջնակարգ դպրոցը և նշանակվել Մուղանի 7-ամյա դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ[1]։

1942 թվականի մարտին Սահակը Հարավ-արևմտյան ռազմաճակատի 122-րդ դիվիզիայի 777-րդ հրաձգային գնդում մասնակցել է Խարկովի ուղղությամբ մղված մարտերին։ Այստեղ Սահակը արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։ 1942 թվականի ապրիլին մղված կատաղի մարտերից մեկում նա ծանր վիրավորվել է և, հոսպիտալում բուժվելուց հետո, վերադարձել է գործող բանակ։ Նրա մարտական ծառայությունը շարունակվել է 1730-րդ զենիթային հրետանային գնդում։ 1943 թվականին Ժուկովկա քաղաքի մոտ Մխիթարյանին հաջողվել է հրանոթի դիպուկ կրակով ոչնչացնել թշնամու ինքնաթիռը։ Այդ սխրանքի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականին մասնակցել է Լեհաստանում մղվող մարտերին։ Մխիթարյանը չորս անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալության և «Վարշավայի ազատագրման համար» մեդալի։ Մասնակցել է նաև Բեռլինի գրավմանը և պարգևատրվել «Բեռլինի գրավման համար» մեդալով[1]։

1946 թվականին Մխիթարյանը վերադարձել է հայրենի գյուղ։ 1956 թվականին Մխիթարյանը հաջողությամբ ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը։ Աշխատել է Հովտամեջ գյուղի դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։