Jump to content

Սազերակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սազերակ
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակկոկտեյլ
 Sazerac Վիքիպահեստում

Սազերակ, կոնյակի կամ վիսկիով կոկտեյլի տեսակ՝ ծագմամբ Նոր Օռլեանից։ Անվանումը ստացել է «Սազերակ դը Ֆողժ և որդի» (ֆր.՝ Sazerac de Forge et Fils) կոնյակի ապրանքանիշի պատվին, որը խմիչքի հիմնական բաղադրիչն է[1]։ Խմիչքն ավանդաբար բաղկացած է կոնյակից կամ տարեկանի վիսկիից, աբսենտից, Պեյշոյի բիթթերից և շաքարավազից՝ չնայած նրան, որ բուրբոնը երբեմն փոխարինում է տարեկանի վիսկիին, իսկ Հըրբսեյնթ լիկյորը (անգլ.՝ Herbsaint) աբսենտին։ Որոշ մարդիկ պնդում են, որ Սազերակն ամերիկյան հնագույն կոկտեյլն է[2]՝ ծագմամբ Նոր Օռլեանից՝չնայած նրան, որ կան նաև տվյալ փաստը դրժողներ, օրինակ՝ բարմեն Դեյվիդ Վոնդրիչը, որը նաև գոհ չէր «կոկտեյլ» տերմինի մեկնաբանությամբ․ 19-րդ դարի սկզբին այն մեկնաբանվում էր որպես ոգելից խմիչքների, բիթթերների և շաքարավազի խառնուրդ[3]։

Սազերակի գլխավոր առանձնահատկությունը դրա պատրաստման եղանակն է, որի համար անհրաժեշտ է երկու հնաոճ սառը բաժակ։ Առաջին բաժակը ողողվում է աբսենտով՝ համի և ուժեղ բույրի համար[4]։ Երկրորդ բաժակն օգտագործվում է մնացած բաղադրիչները համակցելու համար, որոնք խառնում են սառույցի հետ, իսկ հետո քամում առաջին բաժակի մեջ[5]։ Տարբեր անիսեթներ, ինչպիսիք են՝ պաստիսը, Պեռնո Ռիկարը կամ Հըրբսեյնթը (անգլ.՝ Herbsaint) օգտագործվում են որպես փոխարինող՝ աբսենտի բացակայության դեպքում։ 1912-2007 թվականներին Միացյալ Նահանգներում աբսենտի բացակայության պատճառով՝ Նոր Օռլեանում այն փոխարինում էին աբսենտով[6]։

1850-ականներին Սյուել Թեյլորը վաճառել է իր՝ Նոր Օռլեանում գտնվող բարը և սրճարանը՝ ոգելից խմիչքների ներկրող դառնալու համար և սկսել է ներկրել «Սազերակ դը Ֆորժ և որդի» (ֆր.՝ Sazerac de Forge et Fils) ապրանքանիշի կոնյակ։ Մինչդեռ, Էռոն Բըրդը, դառնալով Թեյլորի սրճարանի սեփականատեր, անվանակոչել է այն «Սազերակ»։ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին «Սազերակ» սրճարանը բացել է իր դռները՝ որպես թանգարան, որը կիսվում էր Նոր Օռլեանի կոկտեյլային մշակույթի ոլորտում ունեցած փորձով[7][8][9]։

Բըրդը սկսել է մատուցել «Սազերակ» կոկտեյլը, որը պատրաստված էր Թեյլորի կողմից ներկրված կոնյակով և տեղացի դեղագործ Անտուան Ամեդի Պեյշոյի կողմից պատրաստված բիթթերով։ Սրճարանը տարիների ընթացքում ունեցել է տաարբեր սեփականատերեր՝ մինչև 1870 թվականին Թոմաս Հենդիի սեփականատեր դառնալը։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ, Ֆրանսիայի խաղողի այգիները փչացրած որդալվիճի համաճարակի պատճառով, հիմնական բաղադրիչը կոնյակի փոխարեն դարձել էր տարեկանի վիսկին[10]։

1889 թվականին՝ իր մահից առաջ, Հենդին մշակել է կոկտեյլի բաղադրատոմսը, որն առաջին անգամ տպագրվել է Ուիլլիամ Բութբիի «Աշխարհի խմիչքները․ ինչպես խառնել դրանք» (1908) (ֆր.՝ The World's Drinks and How to Mix Them (1908)) գրքում[11][12]։ Հեղինակը որոշել է Պեյշոյի բիթթերի փոխարեն օգտագործել Սելներինը[13]։ 1912 թվականին Միացյալ Նահանգներում աբսենտի արգելվելուց հետո, այն փոխարինվել է անիսի համ ունեցող լիկյորով և տեղական Հըրբսեյնթով (անգլ.՝ Herbsaint), որն առաջին անգամ օգտագործվել է 1934 թվականին[6]։

20-րդ դարի սկզբին Սազերակի նման կոկտեյլները հազվագյուտ էին, ինչն էլ վերադարձրեց դրանց հայտնիությունը[14]։

Սազերակի ստեղծումը վերագրում են նաև կրեոլ դեղագործ Անտուան Ամեդի Պեյշոյին, որը 19-րդ դարում Արևմտյան Հնդկաստանից արտագաղթել էր Նոր Օռլեան և խանութ էր հիմնել ֆրանսիական թաղամասում։ Նա հայտնի էր նրանով, որ ընտանեկան բաղադրատոմսից կարողացել էր առանձնացնել համապատասխան քանակով բիթթեր։ Համաձայն տարբեր խոսակցությունների՝ նա մատուցում էր իր խմիչքը ձվի համար նախատեսված բաժակով, որը ֆրանսերենում կոչվում է կոքետիե (ֆր.՝ coquetier), իսկ անգլերեն սխալ արտասանության պատճառով հայտնի դարձավ «կոկտեյլ» անվանումը[15]։ Այս համոզմունքը հերքվեց, երբ մարդիկ հայտնաբերեցին, որ «կոկտեյլ» տերմինը, որը խմիչքի իմաստ է արտահայտում, տպագրված տեսքով առաջին անգամ լույս տեսավ 1803 թվականին, իսկ 1806 թվականին այն սահմանվեց որպես ցանկացած տեսակի ջրով, շաքարավազով և բիթթերով ոգելից խմիչք[3]։

Նոր Օռլեանի պաշտոնական կոկտեյլը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտին Լուիզիանա նահանգի սենատոր Էդվին Մյուրրեյը ընդունել է սենատի 6-րդ օրինագիծը՝ հայտարարելով Սեզարեկը Լուիզիանայի պաշտոնական կոկտեյլ։ 2008 թվականի ապրիլի 8-ին օրինագիծը կորցրել է իր ուժը։ Շարունակական բանավեճերից հետո՝ 2008 թվականի հունիսի 23-ին Լուիզիանայի օրենսդիր ժողովը համաձայնվել է հռչակել Սազերակը Նոր Օռլեանի պաշտոնական կոկտեյլ[16]։

Նմանատիպ կոկտեյլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զազարակ անունով կոկտեյլը ներառվել է «Ջեքի ձեռնարկ» գրքի 1910 թվականի տարբերակում, որի հեղինակն է Ջեյքոբ (Ջեք) Գրոհուսկոն՝ Նյու Յորքի «Բարաքքաս» ռեստորանի գլխավոր բարմենը[17]։ Իրականում, Զազարակը նույն Սազերակն է, որը պատրաստելիս՝ կոնյակի փոխարեն օգտագործում են բուրբոն[18]։

Ապրանքանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սազերակը» նաև «Սազերակ» կազմակերպության արտադրած տարեկանի վիսկիի ապրանքանիշ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Cocktail – How the Sazerac came to be». The Sazerac Company. Վերցված է 2012-07-06-ին.
  2. Majumdar, Simon (2009). Eat My Globe: One Year to Go Everywhere and Eat Everything. Simon and Schuster. էջեր 192. ISBN 978-1-4165-7602-0.
  3. 3,0 3,1 Felten, Eric (2007). How's Your Drink? Cocktails, Culture, and the Art of Drinking Well. Surrey Books. էջեր 9–10. ISBN 978-1-57284-089-8.
  4. Wondrich, David (2007). Imbibe!. Perigee. էջեր 199–202. ISBN 978-0-399-53287-0.
  5. Axelrod, Alan (2003). The Complete Idiot's Guide to Mixing Drinks (2nd ed.). Penguin. էջ 130. ISBN 0-02-864468-9. Վերցված է 2012-07-06-ին.
  6. 6,0 6,1 Simon, Kate (2010). Absinthe Cocktails: 50 Ways to Mix with the Green Fairy. Chronicle Books. էջ 33. ISBN 978-1-4521-0030-2. Վերցված է 2012-07-06-ին.
  7. «History Associates Toasts the Opening of the Sazerac House». HistoryAssociates.com. Արխիվացված է օրիգինալից 16 October 2019-ին. Վերցված է 15 October 2019-ին.
  8. Kostas Ignatiadis: Drink der Woche: der Sazerac Cocktail – das Rezept. Esquire, 5. November 2021 (German)
  9. Sarah Roahen: "Sazerac". In: Susan Tucker (ed.): New Orleans Cuisine: Fourteen Signature Dishes and Their Histories. University Press of Mississippi, 2009, ISBN 9781604731279, pp. 28-37
  10. Arthur, Stanley (1997). Famous New Orleans Drinks and How to Mix 'Em. Pelican. ISBN 978-0-88289-132-3.
  11. Boothby, William (1908). The world's drinks and how to mix them: Standard authority. էջ 29. ASIN B00088HN8Q.
  12. «The Wondrich Take». Esquire. Վերցված է 2012-07-06-ին.
  13. Price, Todd A. (July 31, 2010). «Bitter Truth brings its Creole Bitters to the U.S.». The Times-Picayune. Վերցված է 2012-07-06-ին.
  14. Wondrich, David (2007). Imbibe!: From Absinthe Cocktail to Whiskey Smash, a Salute in Stories and Drinks to "Professor" Jerry Thomas, Pioneer of the American Bar. Perigee. էջեր 199–202. ISBN 978-0-399-53287-0.
  15. Difford, Simon (2007). Diffordsguide Cocktails #7 (7 ed.). Diffordsguide. էջ 315. ISBN 978-0-9556276-0-6. Վերցված է 2012-07-06-ին.
  16. «New Orleans Declares Sazerac Its Cocktail of Choice». All Things Considered. National Public Radio. June 26, 2008. Վերցված է December 6, 2010-ին.
  17. Grohusko, Jacob "Jack" (1910). Jack's Manual (second ed.). New York: McClunn & Co. էջ 84.
  18. «Sazerac and Zazarack Cocktails». elementalmixology.blog. Արխիվացված է օրիգինալից 4 February 2019-ին. Վերցված է 3 February 2019-ին.