Սազանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սազանի
ալբ․՝ Sazani

Սազանի կղզին Վլյորայից
40°30′00″ հս․. լ. 19°17′00″ ավ. ե. / 40.5° հս․. լ. 19.283333° ավ. ե. / 40.5; 19.283333Կոորդինատներ: 40°30′00″ հս․. լ. 19°17′00″ ավ. ե. / 40.5° հս․. լ. 19.283333° ավ. ե. / 40.5; 19.283333
Երկիր Ալբանիա
Վարչատարածքային բաժանում Վլյորայի գավառ
Ջրատարածություն Ադրիատիկ ծով
Մակերես 5,7 կմ2
Ամենաբարձր կետը 342 մ
Բնակչություն 0 մարդ
##Սազանի (Ալբանիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սազանի (ալբ․՝ Sazani, իտալ.՝ Saseno, հուն․՝ Σάσων), կղզի Ադրիատիկ ծովում: Պատկանում է Ալբանիային:

Սազանի կղզու քարտեզը

Սազանի կղզին տեղակայված է Վլյորա նեղուցի մուտքի մոտ, վարչականորեն մտնում է Ալբանիայի Վլյորայի գավառի կազմի մեջ։ Ալբանիայի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 5.7 կմ², բնակեցված չէ։ Հասարակության համար բաց է 2015 թվականի հուլիսից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սազանի կղզին (աջից), տեսքը Վլյորայից

Հնում կղզին կոչվել է Սասոն (հուն․՝ Σάσων) և հիշատակվել է Պոլիբիոսի կողմից մ.թ.ա. 215 թվականին տեղի ունեցած ռազմական մի դեպքի առիթով։ Եղել է Հռոմեական ու Բյուզանդական կայսրությունների տիրապետության տակ, իսկ 1279 թվականին գրավվել է Անժու-Սիցիլիական տան կողմից։

Միջին դարերում կղզին պատկանել է Վենետիկի հանրապետությանը, իսկ Նապոլեոնյան պատերազմներից հետո 1815 թվականին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով դարձել է բրիտանական պրոտեկտորատի մաս (Իոնյան կղզիների հետ միասին)[2]: 1864 թվականին Իոնյան կղզիներն ու Սազանի կղզին փոխանցվել են Հունաստանին։ Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Իտալիան ու Ավստրիան Հունաստանին ստիպում են տարհանել Ալբանիայի հարավային մասի, այդ թվում նաև Սազանի կղզու բնակչությունը։ 1914 թվականի հոկտեմբերի 30-ին Սազանին գրավվել է Իտալիայի կողմից, որը կղզում տեղակայել է իր ռազմակայանը։ 1915 թվականի ապրիլի 26-ին Լոնդոնում կնքված պայմանագրով հաստատվում է կղզու պատկանելությունն Իտալիային, իսկ Ալբանիան կորցնում էից հետո Ալբանիան անկախություն է ստանում, սակայն 1920 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված ալբանա-իտալական արձանագրությամբ կղզին մնում էր Իտալիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943-1944 թվականներին, կղզին գրավել են գերմանական զորքերը։ 1947 թվականի փետրվարի 10-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով Սազանին հանձնվում է Ալբանիային։ Մինչև 1960-1961 թվականներին ԽՍՀՄ-ի և Ալբանիայի միջև քաղաքական տարաձայնությունների ի հայտ գալը Սազանի կղզին օգտագործում էին խորհրդային ռազմածովային ուժերը։

2010 թվականի ապրիլի 29-ին Սազանի կղզու շուրջը գտնվող ծովային տարածքը, որի լայնությունը կազմում է 1852 մետր (1 ծովային մղոն) հայտարարվել է Կարաբուրուն-Սազան ծովային ազգային պարկի մաս. այն առաջին և դեռևս միակ ծովային ազգային պարկն է Ալբանիայում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]