Սադոկ Բարոնչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սադոկ Բարոնչ
Sadok Barącz.jpg
Ծնվել էապրիլի 29, 1814(1814-04-29)
ԾննդավայրԻվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էապրիլի 2, 1892(1892-04-02) (77 տարեկանում)
Վախճանի վայրՊոդկամենե, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունպատմաբան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԼվովի համալարանի Աստվածաբանության ֆակուլտետ
Sadok Barącz Վիքիպահեստում

Սադոկ Բարոնչ (Վիկենտի-Ֆերրեի Պարոնյան, լեհ.՝ Sadok Barącz, ապրիլի 29, 1814(1814-04-29), Իվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն - ապրիլի 2, 1892(1892-04-02), Պոդկամենե, Ավստրո-Հունգարիա), լեհահայ պատմաբան, բանասեր[1], աստվածաբանության պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադոկ Բարոնչը ծնվել է 1814 թվականի ապրիլի 24-ին Ստանիսլավ քաղաքում (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ): 1831-1833 թվականներին սովորել է Լվովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: 1835 թվականին դարձել է դոմինիկյան միաբանության անդամ և ընդունել Սադոկ անունը: Պաշտոնավարել է նույն օրդենի վանքերում, եղել է աստվածաբանության պրոֆեսոր Լվովում: 1855 թվականին մշտապես հաստատվել է Լվովի մոտ՝ Պոդկամենե վանքում: Հրապարակել է մոտ 30 գիրք և բազմաթիվ հոդվածներ: Կարևոր աշխատություններից են «Լեհաստանի նշանավոր հայերի կենսագրությունը» (1856) և «Հայոց պատմության ակնարկ»-ը (1869): Առաջինը բառարանի ձևով պարունակում է 300 նշանավոր լեհահայերի կենսագրությունները, երկրորդը՝ Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի 40 հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը[1]: Արժեքավոր են նաև Սադոկ Բարոնչի հետազոտությունները՝ նվիրված Լեհաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքների պատմությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 5.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336 CC-BY-SA-icon-80x15.png