Jump to content

Սաբրինա Ֆերիլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբրինա Ֆերիլլի
իտալ.՝ Sabrina Ferilli
Ծնվել էհունիսի 28, 1964(1964-06-28)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Flavio Cattaneo?
Պարգևներ և մրցանակներ
sabrinaferilli.it

Սաբրինա Ֆերիլլի (իտալ.՝ Sabrina Ferilli, հունիսի 28, 1964(1964-06-28)[1], Հռոմ, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։ Առավել հայտնի է 2005 թվականին Դալիդայի դերը համանուն հեռուստատեսային կենսագրական ֆիլմում մարմնավորելու համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրինա Ֆերիլլին ծնվել է Հռոմում։ Նրա հայրը եղել է Լացիոյի շրջանային խորհրդարանի կոմունիստական կուսակցության խոսնակ, ուստի Սաբրինան դեռ մանկությունից ունեցել է ձախ քաղաքական կողմնորոշում և հաճախ չի թաքցնում այն[2]։

Դպրոցն ավարտելուց հետո Սաբրինան մերժել է Հռոմի փորձարարական կինեմատոգրաֆիայի կենտրոնի հրավերքը (իտալերեն՝ Centro Sperimentale di Cinematografia) և սկսել է դասավանդել։ Սաբրինա Ֆերիլլին կարիերան սկսել է հռոմեական կինեմատոգրաֆիայի կենտրոնում և մասնակցել է դրամայի տեղական արտադրությանը։ Նրա առաջին հաջողված ֆիլմը 1991 թվականին նկարահանված «Կարմիր ամերիկացի» էր։ Սաբրինային սկսեցին հրավիրել մասնակցելու տարբեր ծրագրերի, ինչպես նաև մեծ հոնորարներ է ստացել կինոյում նկարահանվելու համար։ 1993 թվականին Սաբրինան արժանացել է իտալական քննադատների մրցանակին «Հիասքանչ կյանք» ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում։ Այնուհետև մասնակցել է միայն երկրորդական սերիալների և ֆիլմերի նկարահանմանը։ Սաբրինան հայտնի է որպես «Ռոմա» ֆուտբոլային ակումբի երկրպագու։

2003-2005 թվականներին ամուսնացած է եղել փաստաբան Անդրեա Պիրոնիի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Տարեթիվ Վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր
1987Ռիմինի, ռիմինիRimini Rimini
1988Հրեշներ 3La casa dell’orcoԱննա
1988Խաբեբաներն ինչպես մենքI Picari
1991Կարմիր ամերիկացինAmericano rossoԶառա
1993Խելագարի օրագիրըDiario di un vizioԼյուջիա
1994Դատավոր տղան՝ Ռոզարիո ԼևատինոIl Giudice ragazzinoԱնժելա Գարներա
Հիասքանչ կյանքLa Bella vitaՄիրելլա
1996Խեղդված կյանքերVite strozzateՄիրիամ
Արձակուրդ օգոստոսինFerie d’agostoՄարիսա
199815 գնդակների պարոնըIl Signor QuindicipalleՍիսի
2000ԸնձուղտLe Giraffe
2003Երեք կանայք]L' Acqua… il fuocoՍիեֆանի / Ելենա / Ստելլա
2004Սուրբծննդյան սերChristmas in LoveԼիզա
2008Ամբողջ կյանքն առջևում էTutta la vita davanti
2013Մեծ գեղեցկությունLa grande bellezzaՌամոնա
Հեռուստատեսություն
Տարեթիվ Վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր
1998Լեոն և ԲեոնLeo e BeoԼայրա
2004Բոլորն ուրախ են իմ ծնողների համարRivoglio i miei figliՍոնյա
2004Ապակե տանըLives of the SaintsՔրիստինա Ինսենտ
1998-2006ԴալիդաDalidaԻոլանդա Ջիլոտտի

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
2007 Կինոլրագրողների իտալական ազգային սինդիկատ Լավագույն դերասանուհի «Հիասքանչ կյանք» Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. «Sabrina Ferilli: "Racconto le donne e la provincia"». Spettacoli - La Repubblica (իտալերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինա Ֆերիլլի» հոդվածին։