Ռուդոլֆ Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Ադլեր
Ծնվել էմայիսի 25, 1941(1941-05-25)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրԲռնո, Չեխոսլովակիա[2][4]
ԿրթությունՊրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[4]
Մասնագիտությունվավերագրող ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, ոչ գեղարվեստական գրող և կինոսցենարիստ

Ռուդոլֆ Ադլեր (անգլ.՝ Rudolf Adler, մայիսի 25, 1941(1941-05-25)[1][2][3][…], Բռնո, Չեխոսլովակիա[2][4]), չեխ ռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ[5][6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Ադլերը ռեժիսուրա է սովորել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցում, որն ավարտել է 1966 թվականին։ Միաժամանակ Ադլերը կոմպոզիտոր Զդենեկ Պոլոլանիկի «Մեքանիսլաս» բալետի համար գրել է լիբրետո. նրանց համագործակցային աշխատանքի պրեմիերան կայացել է FX Šalda թատրոնում, Լիբերեցում, 1964 թվականին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Չեխոսլովակիան հյուրնկալել էր Վարշավայի պայմանագրի կազմակերպության միացյալ զորավարժությունները 1966 թվականի սեպտեմբերին, Ռուդոլֆ Ադլերը, լինելով բանակային ֆիլմերի հեղինակ, ուղարկվել է Հարավային Բոհեմիայի հարավ` վավերագրելու զորավարժությունները[7]։

Այն ժամանակ, երբ Չեխոսլովակիայի կոմունիստական ռեժիմը վերահսկողություն էր սահմանել արվեստների վերաբերյալ, գրեթե անհնարին դարձնելով հանրության համար ունենալ ոչ պաշտոնական գաղափարներ կամ արտահայտումներ, Ադլերը իր գործընկերներ Իվան Բալադայի և Վլադիմիր Դրհայի հետ տեղաշարժել է հնարավորին սահմանները. նրա ֆիլմերից մի քանիսը որակավորվել են որպես ավանգարդ և/կամ հեղինակային ֆիլմեր[8]։

Նա նկարահանել է ավելի քան 100 ֆիլմ[9]։ Դրանցից են Strepy pro Evu (1978 թվական), Chlapská dovolenka (1988 թվական), և վավերագրական «Դիմակներ, խեղկատակներ, սատանաներ» (2002 թվական) ֆիլմերը, որում ինքը և համահեղինակ Լյուդվիգ Բարանը քննում են դիմակների պատմական և ծիսական օգտագործումները չեխական հողերում և ամբողջ աշխարհում[10]։ Որպես սցենարիստ և վերահսկող խմբագիր նա աշխատել է «Ես, Օլգա Հեպնարովան» ֆիլմի վրա, որը 2016 թվականին արժանացել է Չեխական առյուծ և Չեխ կինոքննադատների մրցանակներին[11]։

Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980-ական թվականների վերջերից` վավերագրական ֆիլմի ստեղծման վարպետություն է սկսել Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցում` տարբեր ժամանակներում աշխատելով որպես պրոֆեսոր և բաժնի վարիչ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Československý biografický slovník / J. TomešAcademia, 1992. — 840 p. — ISBN 80-200-0443-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  5. 5,0 5,1 Svatoš, J., "Pedagog Rudolf Adler: Prožitky jsme vyměnili za informace" Արխիվացված 2020-07-11 Wayback Machine, Xantypa, November, 2016.
  6. 6,0 6,1 Rudolf Adler—Životopis / Informace, Filmová databáze.
  7. Lovejoy, A. O., Army Film and the Avant Garde: Cinema and Experiment in the Czechoslovak (Bloomington, IN: Indiana University Press, 2015), p. 168.
  8. Karl, L., & Skopal, P., eds., Cinema in Service of the State: Perspectives on Film Culture in the GDR and Czechoslovakia, 1945-1960 (New York & Oxford: Berghahn Books, 2015), p. 157.
  9. Staff, "Filmař Adler: Do Znojma se jednou vrátím", Deník, October 11, 2007.
  10. "Masks, Jesters, Demons—Masky, šašci, démoni", Česká televize.
  11. Rudolf Adler, IMDb.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rudolf Adler, Česko-Slovenská filmová databáze: