Ես՝ Օլգա Հեպնարովաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ես, Օլգա Հեպնարովանից)
Ես՝ Օլգա Հեպնարովաս
չեխ․՝ Já, Olga Hepnarová
Երկիր Չեխիա
 Լեհաստան[1]
 Ֆրանսիա[1]
 Սլովակիա[1]
Ժանրդրամա[1], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, կենսագրական ֆիլմ[1] և պատմական ֆիլմ[1]
Թվականփետրվարի 11, 2016[2], մարտի 4, 2016[2], մարտի 24, 2016[2], ապրիլի 14, 2016[2], հուլիսի 6, 2016[2], հուլիսի 22, 2016[2], նոյեմբերի 18, 2016[2], հունվարի 13, 2017[2], փետրվարի 16, 2017[2], մարտի 24, 2017[2], նոյեմբերի 17, 2017[2], հոկտեմբերի 25, 2018[2] և հունվարի 24, 2019[2]
Լեզուչեխերեն
ՌեժիսորTomáš Weinreb? և Petr Kazda?
ՊրոդյուսերVojtěch Frič?, Tomáš Weinreb?[1], Marián Urban?[1] և Petr Kazda?[1]
Սցենարի հեղինակPetr Kazda?[1], Tomáš Weinreb?[1] և Roman Cílek?[1]
ԴերակատարներՄիխալինա Օլշանսկա, Մարտին Պեխլատ, Կլարա Մելիշկովա, Մարտին Ֆինգեր, Մարիկա Շոպոսկա[1], Պետրա Նեսվացիլովա[1], Յան Նովոտնի[1], Յուրայ Նվոտա[1], Gabriela Míčová?[1], Ռոման Զախ, Օնդրեյ Մալի, Zuzana Stavná?[1], Մագդալենա Բորովա[1], Viktor Vrabec?[1], Եվա Ջոզեֆիկովա[1], Մերիեն Ռոդեն[1], Tereza Blažková?[1], Լուկաշ Բեխ[1], Pavel Neškudla?[1], Մարտա Մազուրեկ[1], Miroslaw Haniszewski?[1], Սարկա Վակուլիկովա[1], Kostas Zerdaloglu?[1] և Q104128803?[1]
ՕպերատորԱդամ Սիկորա
ԵրաժշտությունMarián Varga?
ՄոնտաժVojtěch Frič?
Տևողություն105 րոպե[3]

Ես՝ Օլգա Հեպնարովաս (չեխ․՝ Já, Olga Hepnarová), 2016 թվականին ստեղծված միջազգային ֆիլմ-դրամա, որի ռեժիսորներն են Թոմաս Վեինրեբը և Փիթր Կազդան։ Ֆիլմը Օլգա Հեպնարովայի մասին է (1951-1975)։ Վերջինս չեխոսլովակացի զանգվածային մարդասպան է, որը 1973 թվականի հուլիսի 10-ին բեռնատարով ութ մարդ է սպանել Պրահայում։ Ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին։ Այն ներկայացնում է խնդիրները, որոնց բախվել է այն ժամանակվա երիտասարդությունը` ըստ ռասայական, սեռային և սեռական կողմնորոշման տարբերությունների։ Օլգա Հեպնարովան 22-ամյա միայնակ լեսբուհի է, որին լքել է իր ընտանիքը։ Այլ մարդկանց հետ շփվելու անհնարինությունը և ինքն իրեն ճանաչելու ցանկությունը պատճառներ են դարձել, որ ստիպել են նրան անցնել մարդկայնության սահմանները։ Անձնական նամակների միջոցով հանդիսատեսը կարողանում է ներթափանցել Օլգայի հոգեբանության մեջ, և իրադարձությունների պատմությունը վերականգնելով, հասկանալ, թե ինչն է նրան դրդել հանցանք գործել։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշալինա Օլսզանսկա` Օլգա Հեպնարովա
  • Օնդրեյ Մալի` հոգեբույժ
  • Մարթա Մազուրեկ` Ալենա
  • Լուկաս Բեխ` դատախաղ
  • Յուրա Նվոտա` փաստաբան
  • Գաբրիելա Միչովա` հոգեբույժ Ռաբսկա
  • Մարիկա Սոպոսկա` Ժիտկա
  • Ռոման Զախ` հոգեբույժ Վավերկա

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 78 տոկոս վարկանիշ` ըստ 27 ակնարկի և 10-ից միջինը 6.9 վարկանիշ։ Կայքի գրախոսության եզրակացությունն ասում է. «Իր կինեմատոգրաֆիայով որպես կատարյալ և բացարձակին ձգտող` «Ես, Օլգա Հեպնարովան» սթափեցնող ու որսացող հայացք է նետում կյանքի վրա, որը հանգեցրել է կնոջ սարսափելի հանցագործությանը»[5]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 57 միավոր` հիմնված 10 գրախոսականի վրա, որոնք ընդհանուր առմամբ «խառը կամ միջին ակնարներ» են[6]։

Թաններ Թաֆելսկին The Village Voice-ի համար գրել է. «Ֆիլմը դառը հաբ է` կուլ տալու համար, այն կենտրոնանում է միզանտրոպի հակասությունների վրա»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Berlinale 2016: Panorama Celebrates Teddy Award's 30th Anniversary and Announces First Titles in Programme». Berlinale. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «I, Olga Hepnarová (Já, Olga Hepnarová) (2017)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  6. «I, Olga Hepnarová Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  7. «Review: 'I, Olga Hepnarova,' I Olga Hepnarova is a sobering character study of a murderer». Village Voice. Village Voice. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]