Ռուդի Գեյ
![]() Rudy Gay | |||||
![]() | |||||
Ակումբ | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան | ||||
Համար | № 8 | ||||
Ի ծնե տրված անունը | Ռուդի Կարլտոն Գեյ կրտսեր Rudy Carlton Gay, Jr. | ||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1986 (37 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 2,03 մ | ||||
Քաշ | 104 կգ | ||||
Դպրոց | Արևելյան տեխնիկական ավագ դպրոց (Էսսեքս, Մերիլենդ) «Արչբիշոպ Սպոլդինգ» ավագ դպրոց (Սևեռն, Մերիլենդ) | ||||
համալսարան | Կոնեկտիկուտի համալսարան (2004–2006) | ||||
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 8-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Ռուդի Կարլտոն Գեյ կրտսեր (անգլ.՝ Rudy Carlton Gay, Jr., օգոստոսի 17, 1986, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում, որպես թեթև հարձակվող։
Դպրոցական կարիերան Գեյն անցկացրել է Էսսեքսում գտնվող Արևելյան տեխնիկական ավագ դպրոցոում, սակայն մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Արչբիշոպ Սպոլդինգ» կոչվող ավագ դպրոց (Սևեռն քաղաք)։ Դպրոցն ավարտելուց հետո Գեյը սկսում է հանդես գալ Կոնեկտիկուտի համալսարանի բասկետբոլային թիմում[1]։ Համալսարանային կարիերան ավարտելուց հետո Գեյը մուտք է գործում 2006 թվականի NBA դրաֆթ[2], ընտրվելով 8-րդը «Հյուստոն Ռոքեթսի» կողմից։ «Ռոքեթսի» ղեկավարությունը ավելի ուշ փոխանակում է Գեյին և Ստրոմայլ Սվիֆթին՝ «Մեմֆիս Գրիզլիսի» Շեյն Բատիեի դիմաց։
Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ ՖԻԲԱ-ի 2010 թվականի աշխարհի առաջնությունում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռուդի Գեյի վիճակագրությունը Կոնեկտիկուտի կազմում»
- ↑ «Գեյը հեռանում է «Յուքոնից» և մուտք է գործելու NBA դարֆթ»։ «ESPN.com»։ Ապրիլի 17, 2006։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2010-08-06 at the Wayback Machine.
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2009-04-21 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուդի Գեյ կատեգորիայում։ |