Ռուբեն (սենդվիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Reuben sandwiches Վիքիպահեստում

Ռուբեն սենդվիչ (անգլ.՝ Reuben sandwich), ամերիկյան սենդվիչի տեսակ, որը բաղկացած է աղ դրված տավարի մսից, շվեյցարական պանրից, թթու կաղամբից, ռուսական սոուսից և տարեկանի հացի կտորներից[1]։ Հավաքելուց հետո այն եփում են թավայի մեջ կամ տապակի մեջ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագման վարկածներից մեկում ասվում է, որ սենդվիչի գյուտարարը եղել է Ռուբեն Կուլակովսկին (երբեմն՝ Ռուբին, Քեյ), հրեա նպարավաճառ, որը ծնվել է Լիտվայում, և ապրել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Եղել է պոկերի մեծ երկրպագու։ Ամեն շաբաթ կազմակերպել է պոկերի մրցաշար «Blackstone» հյուրանոցում։ Իրենց «կոմիտե» անվանող անդամների թվում էր նաև հյուրանոցի սեփականատեր Չարլզ Շիմելը։ Սենդվիչն առաջին անգամ տեղական համբավ ձեռք բերեց, երբ Շիմելը ներառեց այն «Blackstone»-ի ճաշացանկում։ Այն է'լ ավելի հայտնի դարձավ, երբ հյուրանոցի աշխատակիցը հաղթեց ազգային մրցույթում այդ սենդվիչի բաղադրատոմսով[2]։ Օմահայում մարտի 14-ը նշանակվել է Ռուբեն Սենդվիչի օր[3]։

Սենդվիչը հիշատակվում է «Game Show» ֆիլմի մի տեսարանում, որտեղ Ռիչարդ Ն. Գուդվինը (Դիկ) պատվիրում է այն և քննարկում է Չարլզ Վան Դորենի հետ սենդվիչի ծագումը։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ սենդվիչի ստեղծողը Առնոլդ Ռուբենն է՝ Նյու Յորքի «Reuben's Restaurant/Reuben's Delicatessen»–ի (1908-2001) գերմանահրեական ռեստորանի սեփականատերը։ Առնոլդ Ռուբենը ստեղծել է «Reuben Special»-ը մոտ 1914 թվականին, ինչի մասին մատնանշվել է լրագրող և ռեստորանային փորձագետ Քրեյգ Քլեյբորնի հետ հարցազրույցում[4][5]։

Հրապարակախոս և դրամատուրգ Բեռնարդ Սոբելը իր «Բրոդվեյի սրտի բաբախյուն. մամուլի գործակալի հուշերը» գրքում (1953) նշել է, որ սենդվիչը Մարջորի Ռամբութի հանպատրաստից ստեղծագործությունն է։ Մի անգամ, երբ Բրոդվեյան հայտնի մի դերասանուհի գիշերն այցելում է Ռուբենի ռեստորան, որտեղ ուտելիքը վերջացել էր[6], Մարջորի Ռամբութին հյուրասիրում է նրան հենց այս սենդվիչով։

Այլ տարբերակներում հիշատակվում է Ալֆրեդ Շեյինգը՝ Reuben's Delicatessen-ի շեֆ-խոհարարը, և ասում են, որ նա ստեղծել է սենդվիչը Ռուբեն Առնոլդ կրտսերի որդու համար 1930-ական թվականներին[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալյան տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն սենդվիչի մոնրեալյան տարբերակը փոխարինում է աղ դրված տավարի միսը մոնրեալյան ապխտած մսով[7]։ Այս սենդվիչը համտեսելու հայտնի վայր է Մոնրեալի «Schwarz» արագ սննդի կետը։

«Thousand Island» սոուսով տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական սոուսի փոխարեն սովորաբար օգտագործվում է «Thousand Island» սոուսը[8]։

Շիղաձկով տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղ դրված տավարի մսի փոխարեն օգտագործվում է շիղաձուկ[9][10][11]։

Էպինեֆելուսով տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ սենդվիչի միսը փոխարինվում է էպինեֆլուս ձկով, իսկ թթու կաղամբը՝ կաղամբի աղցանով։ Այս տարբերակը հաճախ հանդիպում է Ֆլորիդայի ռեստորաններում[12]։

Ձվով տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ստանդարտ սենդվիչի միջուկը,որը փաթաթված է տապակած ձվով։ Սովորաբար մատուցվում է «Thousand Island» սոուսով (ռուսական սոուսի փոխարեն)՝ որպես նախուտեստ կամ խորտիկ։ Այս տարբերակն առաջին անգամ հայտնվել է Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում՝ «Mader's» գերմանական ռեստորանում, որտեղ շեֆ խոհարար Դենիս Վեգները ստեղծեց այն 1990 թվականի ամառային փառատոնի համար[13]։

Ռեյչել սենդվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել սենդվիչը մի տարբերակ է, որը ներառում է պաստրոմա կամ հնդկահավ՝ տավարի մսի փոխարեն և թարմ կաղամբով աղցան (կաղամբի աղցան)՝ թթու կաղամբի փոխարեն[14][15][16].: Միացյալ Նահանգների որոշ շրջաններում, հատկապես Միչիգանում, հնդկահավի այս տարբերակը հայտնի է որպես «Ջորջիա Ռուբեն» կամ «Կալիֆորնիա Ռուբեն» անվանումով։ Ռուսական սոուսի փոխարեն կարող է պահանջել ամերիկյան բարբեքյու սոուս կամ ֆրանսիական սոուս։ Անունը հնարավոր է ծագել է 1871 թվականի «Ռուբեն և Ռեյչել» երգից[15]։

Վեգան տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգան տարբերակներում, որոնք կոչվում են «Veggie Reubens», տավարի միսը կամ փոխարինվում է բուսական բաղադրիչներով, ներառյալ ցուկկինին, վարունգը[17], ցորենը[18], սունկը[19], տեմպեյը[20][21] և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алекс Крамер Уличная еда: рецепты блюд современного стрит-фуда. — Litres, 2019-11-01. — 716 с. — ISBN 978-5-04-110978-3
  2. 2,0 2,1 Rader, Jim. «The Reuben Sandwich». Reuben Realm. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  3. Griswold, Jennifer. «Today is Proclaimed Reuben Sandwich Day». KMTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին.
  4. Ingersoll, Jared. Danks Street Depot. — Millers Point, N.S.W.: Murdoch Books, 2006. — 159 pages с. — ISBN 1-74045-598-3, 978-1-74045-598-5
  5. Craig Claiborne. The New York Times Food Encyclopedia. See also Arnold Reuben interview, American Life Histories: Manuscripts from the Federal Writers' Project, 1936—1940 Արխիվացված 2014-03-23 Wayback Machine, quoted on What’s cooking America Արխիվացված 2020-06-19 Wayback Machine site.
  6. Sobel, Bernard[en] Broadway Heartbeat: Memoirs of a Press Agent. — New York City: Hermitage House, 1953. — С. 233.
  7. «Montreal Corned Beef Reuben Sandwich» Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, The Gazette
  8. Holl, John (2014 թ․ դեկտեմբերի 22). «America was sweet on its spicy Russian dressing — until Thousand Island, that is». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Walleye Reuben @ Town Ball Tavern». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  10. Otis, Ginger Adams (2015 թ․ սեպտեմբերի 6). «Ohio proves to be a great destination for a history- and fun-loving family». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  11. Deptolla, Carol (2012 թ․ մայիսի 17). «Chez Ballpark: What's good to eat at Miller Park». Milwaukee Journal Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին. «For the homestand against the Minnesota Twins this weekend, look for walleye Reuben sandwiches, for $9.25.»
  12. Calloway, Karin (2010 թ․ սեպտեմբերի 21). «Takeoff on Reuben sandwich makes tasty meal». The Augusta Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին. «In Florida … many restaurants serve a grouper Reuben»
  13. Zeldes, Leah A. (2010 թ․ մարտի 10). «Irish' food in Chicago isn't quite so in Ireland: Who played a role in the reuben egg roll?». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  14. Mary-Lane Kamberg Grilled Reuben sandwich variation: Grilled Rachel sandwich // The I Don't Know How to Cook Book: 300 Great Recipes You Can't Mess Up. — Adams Media, 2004. — С. 42. — ISBN 9781593370091
  15. 15,0 15,1 Popik, Barry (2004 թ․ նոյեմբերի 13). «Reuben Sandwich (and Rachel Sandwich, Celebrity Sandwiches)». The Big Apple. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. Rombauer, Irma S.; Becker, Marion Rombauer; Becker, Ethan Joy of Cooking. — 75th Anniversary. — Scribner, 2006. — С. 181. — ISBN 978-0-7432-4626-2. — «For a Rachel, substitute turkey for the corned beef».
  17. Better Homes and Gardens, Cooking for Two, p. 82
  18. Joy Nicholson, «Reubenesque», Los Angeles Magazine September, 2001, p. 52
  19. Cameron Woodworth, Green Cuisine, p. 25
  20. «Vegan Tempeh Reubens». Vegetarian Times. 2017 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  21. Любовь и лимоны. Каждый день. Более 100 ярких рецептов на растительной основе для любой трапезы Արխիվացված 2020-06-09 Wayback Machine. Жанин Донофрио. — Москва: ЭКСМО, 2020. — 320 с. — ISBN 5-04-246937-0, 9785042469374
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն (սենդվիչ)» հոդվածին։