Ցուկինիի ծաղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուկինիի ծաղիկներ

Ցուկինիի և դդմիկի ծաղիկներ, Cucurbita pepo (դդմավորներ) տեսակի բույսերի՝ ցուկինի, դդմիկի և այլ, ուտելի ծաղիկներ։ Արևելյան, միջերկրածովյան, իսպանական, մեքսիկական, Պրովանսի խոհանոցներում տարածված մթերք է։

Սննդի մեջ կարող են օգտագործվել ինչպես արական, այնպես էլ իգական ծաղիկներ, սակայն սովորաբար հավաքում են միայն արականը, մի քիչ թողնելով փոշոտման համար[1]։ Բույսի վրա մնացած իգական ծաղիկները հասունանում են մինչև պտուղներ՝ ցուկինի և դդմիկ։

Դդումավորների ծաղիկներն օգտակար են և ունեն ցածր կալորիականություն։ Դրանք պարունակում են ասկորբինաթթու, վիտամին B1, կալիում, լյուտեին[2]։ Ծաղիկներն ունեն նուրբ բույր, որը հիշեցնում է երիտասարդ ցուկինի, դրանք կարելի է ուտել հում վիճակում[3]։

Ցուկինիի ծաղիկները խճօղակում են, տապակում, ավելացնում ապուրների մեջ[4], եփում կամ պատրաստում են գոլորշու վրա, թխում սոուսով։ Ծաղիկները կարելի է մատուցել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ՝ որպես խավարտ[5]։

Ծաղիկները համարվում են արագ փչացող մթերք և հազվադեպ են լինում վաճառքում[6]։ Թարմ հավաքված ծաղիկները, մինչ պատրաստելը, խորհուրդ է տրվում պահել ջրով լի ծաղկամանի մեջ՝ ինչպես ծաղկեփունջ[5]։ Մինչ խոհարարական մշակումը՝ ծաղիկները ազատում են ցողունից և ծաղկահիմքի կանաչ տերևներից։ Իգական ծաղիկներից մաքրում են վարսանդը, որը ունի դառը համ։

Ֆրիտետներ պատրաստելու համար, ծաղիկները տապակում են ջնարակում, խառնում ձվի դեղնուցի հետ սառը ջրով, գարեջրի կամ կվասի հետ միաժամանակ։ Նուրբ, թեթև հյուսվածք ստանալու համար, ավելի լավ է սպիտակուցը հարել առանձին-առանձին։ Ծաղիկները ընկղմում են ջնարակի մեջ, տապակվում են մոտ մեկ րոպե, այնուհետև հեռացնում են ավելորդ յուղը[2]։

Լցոնման համար անհրաժեշտ է ընտրել ավելի խոշոր ծաղիկներ։ Ծաղկաթերթերը փխրուն են, այդ պատճապռով պետք է աշխատել բավականին զգույշ, և օգտագործել լավ մանրացված լցոնում։ Լցոնած ծաղիկները դասավորում են թավայի մեջ, ապա համեմում աղով և պղպեղով, ցանկության դեպքում լցնում են պանրիր, ցրցողում ձիթապտղի յուղով, գինով կամ արգանակով, ապա՝ թխում[7]։ Ծաղիկների լցոնատ պատրաստելու համար օգտագործում են՝ մսային, բանջարային կամ սնկային ջնարակ, բանջարային խյուս, բրինձ, անձրուկ, ծովամթերքային խճողակ և պեստո։ Յուրահատուկ ուտեստ է ստացվում մսով լցոնելիս[8]։ Լցոնված ցուկկինի ծաղիկները արևելյան խոհանոցում պատրաստում և ուտում են որպես տոլմա(Հուն. Kolokithoanthoi, թուրք. Kabak çiçeği dolması)։ Լցոնումը հաճախ պատրաստում են փափուկ պանրից[9][10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pennington, Amy July — Summer Squash // Fresh Pantry: Eat Seasonally, Cook Smart & Learn to Love Your Vegetables. — 2014.
  2. 2,0 2,1 Пасарар Е. Цветочный обед // Аргументы и факты. — 2013. — № 30. — С. 42.
  3. «Zucchini's Flower Power». The New York Times. 2012 թ․ հուլիսի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Rick Bayless Mexican Kitchen. — С. 138.
  5. 5,0 5,1 Зарецкая С. (2011 թ․ օգոստոսի 2). «Подарите мне букет цукини». Гастрономъ.
  6. The Seasonal Cbef — What to Do with Squash Blossoms
  7. «Fiori di zucchini ripieni — цветки цуккини фаршированные». Cucinaitaliana - Итальянская кухня в России.
  8. Королёв А. Н. Курс лекций по анатомии пищевого сырья. Учебное пособие. — Омск: АНО ВПО «Омский экономический институт», 2014. — С. 93. — 203 с.
  9. «Squash Blossoms Prove Some Flowers Are Meant For Eating». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. Epicurious — Squash Blossoms Stuffed with Ricotta
  11. The Flower Recipe Book: Cooking with Flowers. — С. 9.
  12. Овощи и фрукты. Цветы цуккини // Итальянская кухня шаг за шагом II. — Медиа Инфо Груп, 2013. — Т. 9. — С. 14. — 96 с. — (Кулинарные шедевры мира). — ISBN 978-74-15481-76-8