Ռուբեն Հակոբյան (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը զինվորականի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Ռուբեն Հակոբյան։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Հակոբյան
մայիսի 7, 1912(1912-05-07)[1][2] - սեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[2] (82 տարեկան)
ԾննդավայրՈւզունթալա, Հայաստան[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ լեյտենանտ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան[4] Կարմիր Աստղի շքանշան[3] և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Ռուբեն Ղազարի Հակոբյան (մայիսի 7, 1912(1912-05-07)[1][2], Ուզունթալա, Հայաստան[1][2] - սեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[2], Երևան, Հայաստան[2]), Խորհրդային Միության հերոս (մայիսի 16, 1944), ավագ լեյտենանտ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի ռազմաինժեներական դպրոցը, «Վիստրել» դասընթացները (1943 թվական), ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը (1951 թվական)։ Երկրորդ աշխարհամարտի Գերմանա-խորհրդային շրջափուլի ժամանակ (1943 թվականից) մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի ռազմական գործողություններին։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է Ղրիմի համար մղված մարտերում (Արմյանսկ, Պերեկոպի պարանոց, Իշունյան բարձունքներ) ցուցաբերած խիզախության համար։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952 թվականներ)։ Ղրիմի Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ քաղաքների պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հակոբյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։