Ռոման Վայդենֆելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոման Վայդենֆելեր
Roman Weidenfeller 1.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոման Վայդենֆելեր
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1980 (37 տարեկան)
Ծննդավայր Դից, Գերմանիա
Հասակ 190 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 1
Պատանեկան կարիերա
1985 - 1996 Գերմանիա Շպորտֆրոյնդե Այսբախտալ
1996 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն 6 (-11)
1998 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն II 77 (-96)
2002 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 347 (-374)
2007 - 2008 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 13 (-24)
Ազգային հավաքական
1996 Գերմանիա Գերմանիա (Մ16) 1 (-?)
1997 Գերմանիա Գերմանիա (Մ17) 8 (-?)
1999 - 2001 Գերմանիա Գերմանիա (Մ21) 3 (-?)
2005 Գերմանիա Գերմանիայի թիմ 2006 1 (-?)
2013 - 2015 Գերմանիա Գերմանիա 5 (-5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոման Վայդենֆելեր (գերմ.՝ Roman Weidenfeller, օգոստոսի 6, 1980, Դից, Գերմանիա), գերմանացի դարպասապահ, ով հանդես է գալիս «Դորտմունդի Բորուսիա» ակումբում՝ 1 համարի ներքո։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Ռոմանը խաղացել է «Շպորտֆրոյդը Այսբախտալ» ակումբում: 1997 թվականին նշել է իր պրոֆեսիոնալ կարիերայի նորամուտը:

Կայզերսլաուտերն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Վայդենֆելերը տեղափոխվեցէ «Կայզերսլաուտերնի» երիտասարդական թիմ, որտեղ երկու մրցաշրջանում հանդես է եկել 40 անգամ: Այնուհետև նա տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ սակայն 2 մրցաշրջանում միայն 6 խաղի մասնակցություն ցուցաբերեց:

Ռոման Վայդենֆելերը 2011 թ. Բորուսիայի հաղթանակը տոնելիս

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդենֆելերը Դորտմունդ է տեղափոխվել 2002 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում[1]՝ փոխարինելու Յենս Լեհմանին, ով 2003 թվականին տեղափոխվել էր «Արսենալ»: Մինչ այդ Վայդենֆելերը հաճախ դժգոհում էր նախկին ակումբից՝ «Կայզերսլաուտերնից», որտեղ նա Ջորջ Կոխի փոխարինողն էր[2]: Ռոմանը իր նորամուտը Դորտմունդում նշեց 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախկին ակումբի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում, որն ավարտվեց 1:0 պարտությամբ:

2005 թվականին Վայդենֆելերը վիրահատության ենթարկվեց՝ մարզման ժամանակ ծունկը վնասելու պատճառով[3]:

2007-08 մրցաշրջանում նա զրկվեց 3 խաղ խաղալու հնարավորությունից և տուգանվեց €10,000՝ Շալկեի հարձակվող Ջերալդ Ասամոայի դեմ ուղղված ռասիստական վիրավորանքների համար[4][5]: 2007 թվականի օգոստոսի 18-ին երկու ակումբների միջև կայացած հանդիպման 51-րդ րոպեին խաղացողների միջև բախում էր տեղի ունեցել, և խաղից հետո Ասամոան պաշտոնապես բողոք էր ներկայացրել Վայդենֆելերի դեմ[6]: Վայդենֆելերը ներողություն էր ծնդրել Ասամոային, բայց հերքել էր հայտարարությունը[4]:

Վայդենֆելերը «Բուրուսիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան 2011 թվականին, իսկ 2012-ին՝ Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը:

2013 թվականի մայիսի 6-ին Վայդենֆելերը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվական[7]:

Խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ պարտվել են «Բավարիային»։ 2013 թվականի հուլիսի 27-ին Վայդենֆելերը «Բորուսիայի» հետ 4:2 հաշվով հաղթեց հակառակորդ «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը[8]:

Այնուամենայնիվ, հեռացող Յուրգեն Կլոպին փոխարինելու եկած նոր մարզիչ Թոմաս Տուխելը Դորտմունդի առաջին դարպասապահի պաշտոնում տեսավ նոր տեղափոխված Ռոման Բյուրկիին: «Բորուսիան» նոր մրցաշրջանը սկսեց գերազանց՝ Տուխելի գլխավորությամբ հաղթելով առաջին 11 խաղերում[9] [10]: Վայդենֆելերը «Բորուսիայի» կազմում շարունակում էր հանդես գալ եվրոպական խաղերում:

2016 թվականի փետրվարի 5-ին Վայդենֆելերը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ մինչև 2017 թվականը[11]: 2017 թվականի մայիսի 9-ին նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվական[12]:

2017 թվականի մայիսի 27-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայացած Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Վայդենֆելերը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը:

Ռոման Վայդենֆելերը ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի պատանեկան հավաքական, որի կազմում մասնակցել է Եգիպտոսում ընթացող Պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ Գերմանիան զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Վայդենֆելերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ 1999-2001 թվականներին Գերմանիայի պատանեկան հավաքականոմ անցկացրել է 3 խաղ։ 2013 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական։ Պաշտպանել է Գերմանիայի դարպասը Անգլիայի և Հայաստանի դեմ ընկերական խաղերում։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն։ Հավաքականում չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի դեմ ընկերական խաղում փոխարինել է Մանուել Նոյերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Գավաթ Եկրկրների միջև Միասին
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Լիգա Գերմանիայի գավաթ Գերմանիայի սուպերգավաթ Գավաթ
2000–01 Կայզերսլաուտերն Բունդեսլիգա 3 0 0 0 1 0 4 0
2001–02 3 0 0 0 0 0 3 0
2002–03 Բորուսիա Դորտմունդ 11 0 0 0 0 0 11 0
2003–04 17 0 0 0 4 0 21 0
2004–05 26 0 0 0 0 0 26 0
2005–06 24 0 0 0 0 0 24 0
2006–07 34 0 0 0 0 0 34 0
2007–08 14 0 0 0 0 0 14 0
2008–09 32 0 3 0 0 0 35 0
2009–10 30 0 3 0 0 0 33 0
2010–11 33 0 2 0 8 0 43 0
2011–12 32 0 4 0 6 0 42 0
2012–13 31 0 5 0 13 0 49 0
2013–14 3 0 1 0 0 0 4 0
Գավաթ Գերմանիա 293 0 18 0 32 0 343 0
Ընդհանուր 293 0 18 0 32 0 343 0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Roman Weidenfeller»։ Sky Sports։ Վերցված է 20 August 2008 
  2. Seery Philip։ «BVB win Weidenfeller chase»։ Sky Sports։ Վերցված է 20 August 2008 
  3. Ives Chris։ «Keeper blow for BvB»։ Sky Sports։ Վերցված է 26 May 2005 
  4. 4,0 4,1 Scurr Andrew (23 August 2007)։ «Dortmund keeper handed ban»։ Sky Sports։ Վերցված է 26 May 2015 
  5. «Weidenfeller banned over racist remarks»։ Yahoo! Sports UK։ 23 August 2007։ Վերցված է 20 August 2008  (չաշխատող հղում)
  6. Ives Chris (20 August 2007)։ «Weidenfeller faces DFB rap»։ Sky Sports։ Վերցված է 26 May 2015 
  7. «Dortmund's Weidenfeller signs contract extension»։ UEFA.com։ 6 May 2013։ Վերցված է 17 June 2013 
  8. «Dortmund prevail over Bayern in Supercup thriller»։ bundesliga.com։ 27 July 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 6 November 2013-ին։ Վերցված է 26 May 2015 
  9. http://www.goal.com/en-us/news/87/germany/2015/08/14/14435822/weidenfeller-dropped-as-dortmund-number-one
  10. http://www.bbc.co.uk/sport/0/football/34258085
  11. «BVB extend Roman Weidenfeller’s contract until 2017»։ Borussia Dortmund։ 5 February 2016։ Վերցված է 5 February 2016 
  12. http://www.bvb.de/eng/News/Overview/Weidenfeller-extends-contract-until-2018 Weidenfeller extends contract until 2018