Ռոման Բարոնչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռոման Բարոնչ
Ծնվել էօգոստոսի 8, 1856(1856-08-08)[1]
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[1]
Մահացել էօգոստոսի 29, 1930(1930-08-29)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Poland (1928–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԴավանանքՀայ Կաթողիկե Եկեղեցի
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ և համալսարանի պրոֆեսոր
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԼվովի համալսարան

Ռոման Յակուբովիչ Բարոնչ (Պարոնյան Ռոմանոս Հակոբի, օգոստոսի 8, 1856(1856-08-08)[1], Լվով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[1] - օգոստոսի 29, 1930(1930-08-29)[1], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), լեհահայ վիրաբույժ: Բժշկագիտության դոկտոր (1886), պրոֆեսոր (1898): Լվովի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Բարոնչը ծնվել է 1856 թվականի օգոստոսի 8-ին, Լեմբերգ (Լվով) քաղաքում, «Կրակովյան» հյուրանոցի սեփականատեր հայազգի Հակոբ Բարոնչի և Տրուխլինսկիների տոհմից Թերեզայի ընտանիքում։ Հինգ եղբայրներից ավագը Թադեուշն էր. Էրազմը՝ լեռնային ինժեներ, Ստանիսլավը՝ բանաստեղծ, թարգմանիչ, Վլադիսլավը՝ դերասան, Լվովի թատրոնի տնօրեն։

1880 թվականին ավարտել է Կրակովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Տիրապետել է 12 լեզվի: Վիրաբուժության գծով կատարելագործվել է Անգլիայում: 1886-1918 թվականներին աշխատել է Լվովի քաղաքային պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքում, 1898-1930 թվականներին՝ Լվովի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկայում[3]:

Աշխատանքները վերաբերում են մարդու ճառագայթասնկախտի (ակտինոմիկոզ), կոնքազդրային հոդի նորագոյացությունների, որովայնի օրգանների, քթի և հարակից խոռոչների, լսողության օրգանների վիրաբուժության, էպիլեպսիայի և այլ հիվանդությունների հարցերին: Բարոնչը ուսումնասիրել է հայկական ձեռագրեր, տվել Գրիգոր Մլիճեցու «Սկևռայի Ավետարանի» (մինչև 1941 թվականը գտնվել է Լվովում, այժմ՝ տեղն անհայտ) գիտական նկարագրությունը:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լվովի բժշկական ընկերության անդամ:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kronika Uniwersytetu Lwowskiego. Lw в w, 1899, Т. 1: 138, 171, 183-186, Hahn W. Kronika Uniwersytetu Lwowskiego. Lw в w, 1912, Т. 2: 8, 183, 213, 348, 381, 421-424, 694
  • Schramm H. Pol Gaz Lek 1930, № 826
  • Polski s и ownik biograficzny. Krak в w, 1935, Т. 1: 290
  • Zwozdziak W. Historia wydzialy lekarskiego Universytetu Lwowskiego. Arch Hist Med 1965, T. 28, N 3: 214-215
  • Wojtkiewicz-Rok W. Dzieje wydzia и u lekarskiego Uniwersytetu Lwowskiego w latach 1894-1918. Wroc и aw, 1992: 99-100;
  • Szarejko P. S и ownik lekarz в w polskich XIX wieku. Warszawa, 1994, T. 2: 10-12
  • Biografisches Lexikon der hervorragenden Д rzte. Hildesheim, 2002, Bd. 1: 74

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1059177013 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. «Wykaz prac naukowych prof. Romana Barącza zamieszczony w ww. piśmie» 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: