Ռոզա Մանուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Մանուս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1881(1881-08-20)[1][2]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էապրիլի 28, 1943(1943-04-28)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա կամ Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
 Rosa Manus Վիքիպահեստում

Ռոզա Մանուս (հոլ.՝ Rosette Susanna (Rosa) Manus, Նիդերլանդերեն արտասանություն` [roːˈsɛtə syˈsɑnaː ˈroːsaː ˈmaːnʏs], օգոստոսի 20, 1881(1881-08-20)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - ապրիլի 28, 1943(1943-04-28)[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա և Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), հոլանդացի խաղաղասեր, կանանց ընտրական իրավունքների կողմնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Մանուսը ծնվել է Ամստերդամում, ազգությամբ հրեա ծխախոտի վաճառական Հենրի Ֆիլիպ Մանուսի և տնային տնտեսուհի Սոետե Վիտա Իսրայելի ընտանիքում։ Ընտանիքի յոթ երեխաներից եղել է երկրորդը[3][4]։

Ռոզա Մանուսի դիմանկարը 1930-ական թվականներին

Մանուսը ներգրավվել է կանանց միջազգային ընտրական իրավունքի շարժման մեջ 1908 թվականին Կանանց միջազգային ընտրական իրավունքի ալյանս (IWSA) համաժողովի ժամանակ, որտեղ հանդիպել է հոլանդացի սուֆրաժիստ Ալետա Յակոբսին և ամերիկացի սուֆրաժիստ Քարի Չեփմեն Քատին, ում հետ ցմահ գործընկերներ են դարձել[5]։

1908 թվականի կոնգրեսից հետո Մանուսը դարձել է Հոլանդիայի կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի քարտուղար[4]։ 1913 թվականին Միա Բոյզվեյնի հետ միասին կազմակերպել են հոլանդացի կանանց կյանքի մասին պատմող «De Vrouw 1813–1913» ցուցահանդեսը[6]։ 1915 թվականին Մանուսը մեծ դեր է խաղացել Հաագայում Կանանց միջազգային կոնգրեսի կազմակերպման գործում, որից հետո նշանակվել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային կոմիտեի (WILPF) քարտուղար։

1922-1923 թվականներին Կանանց միջազգային ընտրական իրավունքի նախագահ Քարի Չեփմեն Քատի հետ համաշխարհային ճամփորդություն են կատարել։

1935 թվականին Յոհաննա Նաբերի և Ուիլեմիյն Պոստումուս վան դեր Գութի հետ հիմնադրել են Կանանց շարժման միջազգային արխիվ (IAV), որը հետագայում հայտնի է դարձել որպես Միջազգային տեղեկատվական կենտրոն և կանանց շարժման արխիվ, այժմ՝ որպես Ատրիա, Գենդերային հավասարության և կանանց պատմության ինստիտուտ (հոլ.՝ Atria, kennisinstituut voor emancipatie en vrouwengeschiedenis)[6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին վտարվել է նացիստների կողմից և 1941 թվականի հոկտեմբերին տեղափոխվել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար[7]։ Ամենայն հավանականությամբ 1942 թվականին Բերնբուրգ էֆթանազիայի կենտրոնում գազով թունավորվել է, սակայն մահվան ամսաթվի հետ կապված հակասող տվյալներ կան[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biografisch Portaal — 2009.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Rosa Manus | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  4. 4,0 4,1 Commire, Anne; Klezmer, Deborah; Stavenuiter, Monique (1999 թ․ հունվարի 1). Women in world history: a biographical encyclopedia (English). Vol. Vol. 10. Waterford, CT: Yorkin Publications. էջ 199. ISBN 078763736X. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Rupp, Leila J (1997 թ․ հունվարի 1). Worlds of women: the making of an international women's movement (English). Princeton, N.J.: Princeton University Press. էջեր 190–191, 196–197. ISBN 0691016763.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «Who was Rosa Manus?». Atria Institute on gender equality and women's history. 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  7. «International Women's News». 1946 թ․ փետրվար. էջ 50. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Archief Rosa Manus Fonds(չաշխատող հղում), Atria, kennisinstituut voor emancipatie en vrouwengeschiedenis, Amsterdam, Netherlands
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Մանուս» հոդվածին։