Ռոզա Բոնյոր (նկար, Աննա Էլիզաբեթ Կլյումպկե)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Աննա Էլիզաբեթ Կլյումպկե[1] |
տարի | 1898[2] |
բարձրություն | 117,2 սանտիմետր[3] |
լայնություն | 98,1 սանտիմետր[3] |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] և The American Wing? |
հիմնական թեմա | Ռոզա Բոնյոր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Ռոզա Բոնյոր (անգլ.՝ Rosa Bonheur), Աննա Էլիզաբեթ Կլյումպկեի 1898 թվականին ստեղծած կտավը, որտեղ պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորի դիմապատկերը։ 1922 թվականից կտավը ներառված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչուհի Կլյումպկեն երկար տարիներ հիացել է Ռոզա Բոնյորով[5]։ Մինչև 1898 թվականը երկու նկարչուհիները նամակագրության մեջ են եղել[6]։ Դուգլաս Միլեր ընտանիքի անդամները համոզել են Կլյումպկեին ստեղծելու Բոնյորի դիմապատկերը[7]: 1897 թվականի սեպետմբերի 14-ին Կլյումպկեն Բոնյորին նամակ է գրել և խնդրել նկարելու նրան[8]: 1898 թվականի մարտի 31-ին Բոնյորը պատասխանել է. «Սիրելի մադմազել, դիմանկարի ստեղծման համար ես ձեր տրամադրության տակ եմ»[9]:
Կլյումպկեն դիմանկարի վրա սկսել է աշխատել 1898 թվականի հունիսին։ Կլյումպկեն գրել է, որ «ուրախ է, որ Ռոզա Բոնյորն առաջարկել է իր սեփական համաձայնությունը` կանանցի հագուստով նկարվելու համար»[10]: Որպես մոդել Բոնյորն ամեն օր կեցվածք չէր ընդունում՝ ասելով որ «երկար չի կարող նստել»[11]: Նկարելու պահերին երկու արվեստագետները զրուցում էին գրականությունից, պատմում պատմություններ, քննարկում կրոնական և բարոյականության հարցեր[12]: Նկարելու ընթացքում Բոնյորը երիտասարդ նկարչուհուն ուղղորդում էր գծագրման և նկարչության իր առաջարկներով[13]: Մարիա Տամբուկուն գրում է, որ զրույցների և կտավի ստեղծման աշխատանքները ցույց են տալիս, որ Բոնյորը «սիրահարված է» Կլյումպկեին[14]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորը[15]։ Կլյումպկեն հանդիսանում է նաև Բոնյորի կենսագիրը[15]։ Բոնյորը նստած է պատկերակալի մոտ՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանը կրծքին[5], հագին երկար վերարկու՝ սպիտակ օձիքով[16]: Ձեռքին գծանկարն է, պատկերակալի վրա երեք ձիերով նկարի սկիզբը[17]: Ըստ Բրիտա Ս. Դուայերի՝ Բոնյորի դեմքի արտահայտությունը մեկ մտախոհ է, մեկ սադրիչ[18]:
Կլյումպկեն մնաց Ֆրանսիայում որպես Բոնյորի կողակից։ 1899 թվականին՝ Բոնյորի մահից հետո նա ժառանգեց Ֆոնտենբլոյի մոտ գտնվող Բոնյորի տունն ու ստուդիան։ Մինչև 1922 թվական կտավը պատկանել է Կլյումպկեին և նրա քրոջը՝ Դորոտեա Կլյումպկեին[4]։ Նույն թվականին Կլյումպկեն կտավը նվիրել է Մետրոպոլիտեն թանգարանին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/11348
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/11348
- ↑ 3,0 3,1 http://www.metmuseum.org/art/collection/search/11348
- ↑ 4,0 4,1 «Rosa Bonheur»։ Metropolitan Museum of Art
- ↑ 5,0 5,1 5,2 «Rosa Bonheur | Anna Klumpke | 22.222 | Work of Art | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art»։ The Met’s Heilbrunn Timeline of Art History։ Վերցված է 2017-06-21
- ↑ Kuiper Kathleen։ «Rosa Bonheur | French painter»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-06-21
- ↑ Klumpke, 2001, էջեր 27-28
- ↑ Klumpke, 2001, էջ 28
- ↑ Klumpke, 2001, էջ 30
- ↑ Klumpke, 2001, էջ 31
- ↑ Klumpke, 2001, էջ 33
- ↑ Klumpke, 2001, էջեր 37-38
- ↑ Tamboukou, 2010, էջեր 69-70
- ↑ Tamboukou, 2010, էջ 70
- ↑ 15,0 15,1 Corrinne Tee A. (January 1998)։ «Reviews: Lesbian Biography»։ Lambda Book Report 6 (6): 27 – via EBSCOhost
- ↑ Hird, 1904, էջ 78
- ↑ Dwyer, 2004, էջեր 73-74
- ↑ Dwyer, 2004, էջ 74
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dwyer Britta C. (2004)։ «Bridging the Gap of Difference: Anna Klumpke's 'Union' With Rosa Bonheur»։ in Fattal Laura Felleman, Salus Carol։ Out of Context: American Artists Abroad։ Westport, Connecticut: Praeger։ ISBN 9780313316494
- Hird Frank (1904)։ Rosa Bonheur։ London: George Bell & Sons
- Klumpke Anna (2001)։ Rosa Bonheur: Sa Vie, Son Oeuvre [Rosa Bonheur: The Artists's (Auto)biography]։ Translated by Gretchen van Slyke։ Ann Arbor, Michigan: The University of Michigan Press։ ISBN 0472088424
- Tamboukou Maria (2010)։ In the Fold between Power and Desire: Women Artists’ Narratives։ Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publishing։ ISBN 9781443821483