Ռոզա Բոնյոր
Ռոզա Բոնյոր | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Marie-Rosalie Bonheur |
Ծնվել է | մարտի 16, 1822[1][2][3][4][5][6][7][8] |
Ծննդավայր | Բորդո |
Վախճանվել է | մայիսի 25, 1899[1][2][3][5][6][7][8] (77 տարեկանում) |
Մահվան վայր | Thomery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[9] |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Ժանր | Անիմալիստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ploughing in the Nivernais?, Q17491047?, Q17491252? և Ձիերի տոնավաճառ |
Ուսուցիչ | Raymond Bonheur? |
Աշակերտներ | Alfred-Édouard Billioray? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10] և Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[11] |
Հայր | Raymond Bonheur? |
Համատեղ ապրող | Աննա Էլիզաբեթ Կլյումպկե և Nathalie Micas? |
ստորագրություն![]() | |
Rosa Bonheur Վիքիպահեստում |
Ռոզա Բոնյոր (ֆր.՝ Rosa Bonheur, ամբողջական անունը` Marie Rosalie Bonheur, 1822—1899), ֆրանսիացի անիմալիստ-նկարիչ: Նրա պատվին է կոչվել է Վեներայի վրայի Ռոզա Բոնյոր հարթավայրը:
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Բոնյորը 19-րդ դարի ֆրանսիացի ամենահայտնի նկարիչ-անիմալիստներից է: Ռոզայի` գեղանկարչության վարպետ դառնալու գործում մեծ օժանդակություն է ցույց տվել նրա հայրը, Ռայմոն Բոնյորը, ով բնապատկերների վարպետ նկարիչ էր: Նա էլ նկարչուհու առաջին և միակ ուսուցիչն էր[12]: Իր քաղաքական հայացքներով Ռայմոն Բոնյորը սոցիալիստ էր, սեռերի իրավահավասարության կողմնակից, այդ պատճառով էլ հետողականորեն օգնում էր աղջկան իր նախաձեռնություններում: Դեռ պատանի նկարչուհին հասկացել էր, որ կենդանիներն իր նկարներում որոշող դեր են ունենալու: Ռոզա Բոնյորը պրոֆեսիոնալ նկարչուհի էր, իսկ կին-պրոֆեսիոնալը 19-րդ դարի համար քիչ հանդիպող երևույթ էր: Առաջին անգամ Ռոզան ցուցադրում է կենդանիների պատկերներով իր երկու կտավները 1841 թվականին Բորդոյում: 1848 թվականին նա ցուցադրել է իր «Կովերի նախիրը» կտավը Փարիզյան սալոնում: 1853 թվականին սալոնի հայտնությունն է դառնում Բոնյորի «Ձիերի տոնավաճառ» կտավը (պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում): Այս կտավը գնել է ամերիկացի միլիոներ Կորնելիուս Վանդերբիլթը, ով հետագայում այն նվիրաբերել է նյույորքյան թանգարանին: Բոնյորի վրձնով պատկերված կենդանիներն անթերի են: Նրա ստեղծագործությունները հայտնի ու սիրված են հատկապես Անգլիայում: Ռոզա Բոնյորը մահացել է 1899 թվականի մայիսի 25-ին, Ֆոնտենբլոյում և թաղվել է Փարիզում, Պեր-Լաշեզի գերեզմանոցում: Նրա կրտսեր եղբայրը` Օգյուստ Բոնյորը, ևս գնացել է հոր ու քրոջ հետքերով և դարձել է նկարիչ-անիմալիստ ու լանդշաֆտային գեղանկարիչ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Rosa Bonheur
- ↑ 3,0 3,1 Rosa Bonheur — 2008.
- ↑ Rosalie Bonheur — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 SNAC — 2010.
- ↑ 7,0 7,1 FemBio
- ↑ 8,0 8,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Dictionnaire des féministes: France, XVIIIe-XXIe siècle / C. Bard — 1 — Presses Universitaires de France, 2017. — ISBN 978-2-13-078720-4
- ↑ Base Léonore — ministère de la Culture.
- ↑ Ռոզա Բոնյոր// Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, 86 հատոր. (82 հատոր. и 4 հավելված.). — СПб., 1890—1907.
|