Ռիչարդ Շտեռնս
Ռիչարդ Շտեռնս | |
---|---|
Ծնվել է | մոտ 1951[1] |
Ծննդավայր | Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան (1973)[3][2][4] և Ուորթոնի դպրոց[3][2][4] |
Մասնագիտություն | հեղինակ, գրող և գործադիր տնօրեն |
Զբաղեցրած պաշտոններ | emeritus? և ընկերության նախագահ |
Ռիչարդ Շտեռնս, Վորլդ Վիժն կազմակերպության գործադիր տնօրեն (Վաշինգտոնում հիմնված, քրիստոնեական բարեգործական կազմակերպություն)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Շտեռնսը աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ՝ հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։
Նա Կոռնելի համալսարանում ունի բակալավրի կոչում։ Այնտեղ նա միացել է Phi Kappa Psi համայնքին և ուսումնասիրել նյարդաբժշկություն[5]։ Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բոստոնի Գիլլետե ընկերության հետ։ 1985 թվականին նա դարձել է «Ֆրանկլին Մինտ» կազմակերպության փոխնախագահ, այնուհետև դարձել է Լենոքս հավաքածույի նախագահ[6]։ 1995 թվականին այն վերանվանվել է Lenox Inc.-ի։ Այն բաժանված էր երեք բաժինների՝ ուներ 6 արտադրական օբյեկտներ, 4,000 աշխատողներ, իսկ տարեկան վաճառքից ստացվում էր 500 մլն ԱՄՆ դոլար։ Նա թողեց Լենոքսը, երբ 1998 թվականին հունիսին դարձավ Վորլդ Վիժնի նախագահ[7], համաշխարհային քրիստոնեական օգնության և զարգացման կազմակերպություն, որն աշխատում է մոտ 100 երկրներում։ Այն ձգտում է լուծել մարդկային աղքատության աղբյուրները, որոնք իր հերթին, խանգարում են երեխաներին լիարժեք զարգացնել նրանց մարդկային ներուժը։
Որպես Վորլդ Վիժնի նախագահ, Շտռենսը պատասխանատու է ԱՄՆ որոշ գործառույթների համար, որոնք ներառում են շահերի պաշտպանություն, դրամահավաքություն, ծրագրերի զարգացում և այլն։ Նա առաջնահերթ է համարում կազմակերպության համաշխարհային ուշադրությունը ՁԻԱՀ-ի ճգնաժամին։ Վորլդ Վիժնը այս ժամանակահատվածում աննախադեպ աճ էր ապրում։ Քրիստոնյաները կոչ են անում Վորլդ Վիժնին ավելի շատ կարևոր դեր խաղալ համաշխարհային մարդասիրական օգնության մեջ։
Շտռենսը և նրա կինը՝ Ռենեն, ունեն հինգ երեխա և ապրում են Վաշինգտոն նահանգի՝ Բելլյու քաղաքում։
Հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Շտռենսը գրել է «The Hole in Our Gospel» գիրքը։ Նա 2009 թվականին ճանաչվել է «Լավագույն գրքի հեղինակ» կոչմանը, իսկ գիրքը 2009 թվականի տարվա լավագույն քրիստոնեական գիրք։
Նա նաև գրում է համաշխարհային աղքատության և ՁԻԱՀ-ի վերաբերյալ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի խոշորագույն թերթերին և ամսագրերին՝ CNN, Fox, ABC, NBC, PBS և այլն։ Շտեռնսը իր «The Hole in Our Gospel» գրքում պայքարում է Աստծուն հնազանդվելու համար։
Անավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անավարտ». հավատքը միայն սկիզբն է։ Այն նկարագրում է, թե ինչպես պետք է գտնել կյանքի ճշմարիտ ճանապարհը։ Նա համեմատում է ամենաերջանիկ մարդկանց կյանքը, քրոնիկ աղքատության մեջ ապրող մարդկանց կյանքի հետ։
Նա գրքում գրում է. «Նա կոչ արեց իր աշակերտներին աշխարհ մտնել և փոխել այն, քարոզելով Աստծու արքայության բարի լուրը»։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Մոհլերը քննադատեց Շտռենսի քաղաքական որոշումը և Վորլդ Վիժնի խորհուրդը` նույնասեռական ամուսնությունների վերաբերյալ։ Վորլդ Վիժնի Խորհրդի կողմից այդ քաղաքականությունը փոխվեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.worldvision.org/about-us/media-contacts/richard-stearns
- ↑ 3,0 3,1 https://www.ivpress.com/richard-stearns
- ↑ 4,0 4,1 https://www.indwes.edu/about/world-changers/stearns
- ↑ Stearns, R., Goodbye, Christian America; Hello, True Christianity, Huffington Post, 11/06/2012 12:43 pm EST, accessed 1/24/2015
- ↑ «Richard Stearns, World Vision, accessed 1/24/2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Leaders Entrusted With Stewardship: Profiles of World Vision's U.S. leadership». World Vision. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007/05 Հարցազրույց Գի Քավասակիի հետ. «Տասը (կամ ավելի) հարցեր, Ռիչարդ Շտեռնս, Վորլդ Վիժնի նախագահ»(չաշխատող հղում)
|