Jump to content

Ռիզի Փոուրի-Լեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիզի Փոուրի-Լեյն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rugby sevens player
Երկիր՝ Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 28, 2000(2000-05-28)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Auburn[2]

Ռիզեալեաանա «Ռիզի» Փոուրի-Լեյն (անգլ.՝ Risealeaana "Risi" Pouri-Lane,մայիսի 28, 2000(2000-05-28)[1], Auburn[2])[3], Նոր Զելանդիայի ռեգբիիստ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն և 2018 թվականի Համագործակցության խաղերի չեմպիոն[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ավարտել է Մոտուեկա միջնակարգ դպրոցը։ Նա զբաղվում էր ձյուդոյով և թեթև աթլետիկայով (սպրինտ և նիզակի նետում) երիտասարդների մակարդակում, ինչպես նաև ռեգբի-15 և տաչ-ռեգբիով: Նրա ավագ քույր Կեյլամարիտան խաղացել է Քենթերբերիի ռեգբի-15 թիմում, իսկ ավելի ուշ միացել է Սամոայի ազգային թիմին։ Ռիզին ապրում է Տաուրանգայում[4]։

Ռիզին իր դեբյուտը կատարել է 2018 թվականի Նոր Զելանդիայի ռեգբի-7-ի թիմում՝ նվաճելով ոսկե մեդալներ Պատանեկան օլիմպիադայի Գոլդ-Քոստում․ նույն թվականին հաղթել է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերում։ Համաշխարհային սերիայի ռեգբի-7-ի մասնակից, 2018 թվականին Դուբայում և 2019 թվականին Կանադայի Լենգֆորդ քաղաքում հաղթել է Համաշխարհային Սերիան՝ դառնալով 2017/2018 և 2018/2019 թվականների սեզոնների համաշխարհային շարքի հաղթող։ 2021 թվականին նա ընդգրկվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի Նոր Զելանդիայի հավաքականի կազմում։ Վեց խաղում նա վաստակեց 2 միավոր ՌՕԿ-ի հավաքականի դեմ քառորդ եզրափակչի խաղում դարձի շնորհիվ, դառնալով օլիմպիական չեմպիոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210417022931/https://results.gc2018.com/en/rugby-sevens/athlete-profile-n6026197-risealeaana-pouri-lane.htm
  2. 2,0 2,1 2,2 https://www.olympic.org.nz/athletes/risaleaana-pouri-lane/
  3. «Athlete Profile: Risealeaana POURI-LANE» (անգլերեն). Игры Содружества 2018. Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-02-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 Olympics

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզի Փոուրի-Լեյն» հոդվածին։