Ռիգաս Ֆերայոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիգաս Ֆերայոս
հուն․՝ Ρήγας Φεραίος
Rigas Feraios 01.jpg
Ծննդյան անունհուն․՝ Ρήγας
Ծնվել էմոտ 1757[1][2][3][…]
ԾննդավայրVelestino, Thessaly Region, Հունաստան
Վախճանվել էհունիսի 24, 1798(1798-06-24)
Վախճանի վայրԲելգրադ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, լրագրող, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Գրական ուղղություններModern Greek Enlightenment?
Ուշագրավ աշխատանքներThourios?
Изображение автографа
Commons-logo.svg Rigas Velestinlis Վիքիպահեստում

Անտոնիոս Կիրիազիս (հուն․՝ Αντώνιος Κυριαζής, կեղծանունները՝ Ռիգաս Ֆերեոս, Ρήγας Φεραίος, Ռիգաս Վելեստինլիս, Ρήγας Βελεστινλής, Կոնստանդինոս Ռիգաս, մոտ 1757[1][2][3][…], Velestino, Thessaly Region, Հունաստան - հունիսի 24, 1798(1798-06-24), Բելգրադ, Օսմանյան կայսրություն), հույն հեղափոխական դեմոկրատ, բանաստեղծ։ 1797 թվականին Վիեննայում գաղտնի տպագրել է «Ռումելիայի, Փոքր Ասիայի, Միջերկրական ծովի կղզիների, Վալախիայի և Մոլդավիայի ժողովուրդների համար նոր քաղաքական կառավարում» և «Ռազմական հիմն» գրքույկները, որոնցում զարգացրել է քրիստոնյաների և մուսուլմանների իրավահավասարության, բալկանյան բոլոր ժողովուրդների եղբայրության ու հավասարության գաղափարները, առաջ քաշել Օսմանյան կայսրության դեմ ճնշված ժողովուրդների (այդ թվում նաև հայերի) համատեղ պայքարի և Բալկանյան թերակղզում ու Փոքր Ասիայում Ֆրանս, հանրապետության օրինակով միացյալ դեմոկրատական պետություն («Հունական հանրապետություն») ստեղծելու ծրագիր։ 1796-1797 թվականներին Վիեննայում կազմակերպել է գաղտնի հեղափոխական ընկերություն (Ռիգաս Վելեստինլիսի «հետերիան»)։ 1797 թվականի դեկտեմբերին՝ Հունաստան վերադառնալիս, Տրիեստում Ռիգասին ձերբակալել է ավստրիական ոստիկանությունը և հանձնել թուրք, իշխանություններին։ Մահապատժի է ենթարկվել Բելգրադում։ Հույն ժողովուրդը Ռիգասին մեծարում է որպես Հունաստանի ազգային հերոսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png