Ռենե Անժելիլ
Ռենե Անժելիլ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1942[1][2][3] |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | հունվարի 14, 2016[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Գերեզման | Notre Dame des Neiges Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | երգիչ, ձեռնարկատեր, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, պոկեր խաղացող, դերասան, գրող և մենեջեր |
Ամուսին | Anne Renée?[4] և Սելին Դիոն |
Պարգևներ և մրցանակներ | և [5] |
Երեխաներ | René-Charles Angelil? |
René Angélil Վիքիպահեստում |
Ռենե Անժելիլ (հունվարի 16, 1942[1][2][3], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - հունվարի 14, 2016[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), կանադացի երաժշտական պրոդյուսեր, տաղանդներ բացահայտող մենեջեր և երգիչ։ Նա աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի պրոդյուսերն ու ամուսինն էր[6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելիլը ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում, սիրիացի ծագմամբ հոր և լիբանանցի մոր ընտանիքում[7]։ Նրա հայրը՝ Ժոզեֆ Անժելիլը ծնվել էր Դամասկոսից Կանադա տեղափոխված և Մոնրեալում հաստատված սիրիական, իսկ մայրը՝ Ալիս Սառան, Մոնրեալ գաղթած լիբանանյան ընտանիքում[8][9]։ Ընտանիքի երկու որդիներից Ռենեն ավագն էր։ Նրա եղբայր Անդրեն ծնվել է 1945 թվականին։ Անժելիլը սովորել է Օտրեմոնի Սեն Վիետուր ավագ դպրոցում, ապա Մոնրեալի Անդրե-Գրազե քոլեջում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելիլն իր կարիերան սկսել է 1961 թվականին, Մոնրեալում, որպես փոփ երգիչ: Նա ստեղծել է «Les Baronets» փոփ ռոք խումբ՝ իր մանկության ընկերներ Պիեռ Լաբելի և Ժան Բոլնի հետ։ «Les Baronets»-ն ունեցել է որոշ հիթեր 1960-ականներին, հիմնականում թարգմանվել են անգլերեն լեզվով փոփ հիթեր Միացյալ Թագավորությունից կամ Միացյալ Նահանգներից, օրինակ՝ «C'est fou, mais c'est tout» 1964 թվականին (Բիթլզի «Hold Me Tight» երգի թարգմանությունը): 1972 թվականին խմբի լուծարումից հետո Անժելիլը և իր լավագույն ընկեր Գայ Կլուտյեն սկսեցին զբաղվել արտիստների մենեջմենթով[10]։ Նրանք միասին ղեկավարել են երկու հաջողակ քվեբեկցի երգիչներ Ռենե Սիմարի և Ժինետ Ռենոյի կարիերաները, ի թիվս այն ժամանակվա բազմաթիվ այլ փոփ աստղերի: Նրանք բաժանվեցին 1981 թվականին՝ դառնալով առանձին մենեջերներ: 1981 թվականին (Ժինետի մենեջերի պաշտոնից ազատվելուց և իրավաբանական դպրոցը շարունակելու համար երաժշտական բիզնեսից հրաժարվելուց շատ չանցած), Ռենեն լսեց Սելին Դիոնի դեմո ժապավենը։ Այդ ժամանակ նա համարվում էր նրա ալբոմի պոտենցիալ պրոդյուսերը։ Շուտով նա ձեռնարկեց ալբոմի թողարկումը[11]։ Նա շարունակեց աշխատել որպես երգչուհու մենեջեր մինչև 2014 թվականի հունիսը, երբ հեռացավ, քանի որ քաղցկեղ ուներ[12]։ 2012 թվականին Անժելիլը դարձել է Մոնրեալի նշանավոր «Շվարց» սննդի ցանցի մի քանի սեփականատերերից մեկը[10]։ Նա նաև ժամանակ առ ժամանակ դերեր է կատարել կինոյում և հեռուստատեսությունում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին Անժելիլն ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Դենիզ Դուկեի հետ։ Նրանց որդին՝ Պատրիկը, ծնվել է 1968 թվականին, իսկ նրանք ամուսնալուծվել են 1972 թվականին։ 1974 թվականին նա ամուսնանում է երկրորդ անգամ՝ երգչուհի Աննա Ռենիի հետ։ Նրանք ունենում են երկու երեխա՝ Ժան Պիեռ (1974 թ․) և Աննա Մարի (1977 թ․), ապա ամուսնալուծվում 1986 թվականին։ Անժելիլի դուստր Աննա Մարին 2000 թվականին ամուսնանում է երգիչ Մարկ Դյուպրեի հետ[13]։ Երբ երաժշտական պրոդյուսերի մասնագիտությունից հրաժարված Անժելիլին ուղարկում են այն ժամանակ դեռ 12-ամյա Սելին Դիոնի ձայներիզը, հայտնի պրոդյուսերը որոշում է վերադառնալ նախկին մասնագիտությանը և աղջկան հրավիրում է Քվեբեկ՝ լսումների։ Նա սկսում է զբաղվել աղջկա երաժշտական կարիերայով, նրան մոր հետ տանելով համերգային շրջագայությունների Կանադայով մեկ, ապա Ճապոնիա և Եվրոպա։ 1981 թվականին Անժելիլը գրավադրում է իր տունը՝ Սելին Դիոնի առաջին ալբոմի թողարկումը ֆինանսավորելու համար։ Անձնական հարաբերությունները Դիոնն ու Անժելիլը սկսել են 1988 թվականին, երբ աղջիկը 20 տարեկան էր։ Նրանց առաջին ժամադրությունը կայացավ 1988 թվականի ապրիլի 30-ին, երբ Սելինը հաղթել էր Եվրատեսիլ երգի մրցույթում։ Սելինի մայրը կտրականապես դեմ էր այդ միությանը նրանց 26-ամյա տարիքային տարբերության և Անժելիլի նախորդ անհաջող ամուսնությունների պատճառով: Այնուամենայնիվ, նա ի վերջո զիջում է, քանի որ ընտանիքի մեծ մասը աջակցում էր զույգին: Նրանք ամուսնացան Մոնրեալի Աստվածամոր տաճարում 1994 թվականի դեկտեմբերի 17-ին՝ հարսանեկան շքեղ արարողությամբ։ Հարսանիքը ուղիղ հեռարձակվում էր կանադական հեռուստատեսությամբ[14]։ Այն բանից հետո, երբ 1999 թվականին Անժելիլի մոտ կոկորդի քաղցկեղ ախտորոշվեց, և մինչ ճառագայթային բուժումը սկսելը, զույգը դիմեց արտամարմնային բեղմնավորման: Նրանց ջանքերը հաջողությամբ պսակվեցին։ Նրանց որդին՝ Ռենե-Շառլ Անժելիլը ծնվել է 2001 թվականի հունվարի 25-ին։ Դիոնը 2009 թվականին կորցրեց երկրորդ երեխային, այնուհետև 2010 թվականի հոկտեմբերի 23-ին ծնվեցին նրանց երկվորյակ տղաները: Տղաներին անվանեցին Էդդի՝ ի պատիվ Էդդի Մարնեի, ով Դիոնի առաջին հինգ ալբոմների պրոդյուսերն էր, և Նելսոն՝ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի անունով[15]։ Անժելիլը և Դիոնը հոկեյի Մոնրեալ Կանադիենս թիմի մեծ երկրպագուներ էին և Կոլորադո Էվելանշի նախկին նախագահ և գլխավոր մենեջեր Պիեռ Լակրուայի լավ ընկերներն էին[16]։ Մոնրեալի «Jubilation» երգչախմբի հիմնադիր Թրևոր Փեյնն ասել է, որ կուլիսներում, լայն հանրության աչքից հեռու, զույգն ամենաբարի, ամենաանկեղծ գերաստղերն էին, որոնց ինքը երբևէ ճանաչել է իր ողջ կարիերայի ընթացքում[10]։
Զրպարտության հայց
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Անժելիլը և Դիոնը զրպարտության համար 5 միլիոն դոլարի հայց ներկայացրեցին Քվեբեկի Allô Vedettes տաբլոիդի դեմ, որը պնդում էր, որ զույգը 5001 դոլար է վճարել Լաս Վեգասի «Կեսարի պալատի» լողավազանը վարձելու համար, որպեսզի Դիոնը կարողանա մերկ արևայրուք ընդունել, իսկ Անժելիլը՝ մերկ լողանալ ու սուզվել: Զույգը կտրականապես հերքել է այդ պնդումը[17]։
Մոլախաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելիլը մոլի պոկեր խաղացող էր և 2005 թվականի պոկերի չեմպիոնների համաշխարհային շարքի մրցաշարում որակավորվել էր և գումար շահած ավարտել 2007 թվականին Mirage Poker Showdown-ը որը բարձր խաղադրույքներով մրցաշարերի շարք էր: Խոսվում էր նաև, որ Անժելիլը մոլի խաղամոլ է նաև պոկերի սեղանից հեռու: Ասում են, որ նա շաբաթական ավելի քան 1 միլիոն դոլար է խաղացել Լաս Վեգասի Կեսարի պալատում և նույնքան էլ վարկային գիծ պահել է Բելաջոյում[18][19]։ 2007 թվականին կազինոյի գործադիր տնօրեն և Լաս Վեգասի նախկին քաղաքապետ Ջան Ջոնսը պնդել է, որ Անժելիլը շաբաթական 1 միլիոն դոլար է խաղում, բայց ավելի ուշ նա հրաժարվել է այդ հայտարարությունից: Ավելի ուշ Կեսարի պալատն Անժելիլի թույլտվությամբ հրապարակել է Անգելիլի մոլախաղային պարտությունների և շահումների մասին[20]։
Հետագա կյանք, հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին, 49 տարեկան հասակում Անժելիլը սրտի կաթված է ստանում[21]։ 1999 թվականին նրա մոտ ախտորոշվում է կոկորդի քաղցկեղ և բուժումից հետո լիովին ապաքինվում է[22]։ Simple Plan երաժշտական խմբի «Save You» երգի տեսահոլովակում նա հանդես է գալիս որպես քաղցկեղից փրկված[23]։ 2009 թվականին Անժելիլը ենթարկվել է սրտի հետ կապված պլանավորված բժշկական միջամտության՝ զարկերակների խցանման դեմ պայքարելու համար[24]։
2013 թվականի դեկտեմբերին Անժելիլը կոկորդի քաղցկեղի վիրահատության է ենթարկվում[25]։ 2014 թվականի հունիսին Անժելիլն առողջության վրա կենտրոնանալու համար հեռանում է Դիոնի մենեջերի պաշտոնից, բայց դեռևս ներգրավված էր նրա կարիերայի հետ կապված բիզնես որոշումների մեջ[26]։ 2015 թվականի սեպտեմբերին Դիոնը հայտարարում է, որ Անժելիլի քաղցկեղը նորից գլուխ է բարձրացրել և որ նրան «հաշված ամիսներ է մնացել ապրելու»[27]։ Անժելիլը մահացել է 2016 թվականի հունվարի 14-ին, կոկորդի քաղցկեղից, 73 տարեկանում[28][29][30]։ Հունվարի 22-ին Քվեբեկ նահանգը կառավարական մակարդակով կազմակերպեց Ռենե Անժելիլի հոգեհանգիստը Մոնրեալի Աստվածամոր տաճարում։ Հուղարկավորվել է Նոտր Դամ դե Նեյգ գերեզմանատանը[31][32]։ Անժելիլի մահից հետո Դիոնը դարձավ նրա կառավարման և պրոդյուսերական ընկերությունների, այդ թվում՝ «CDA Productions»-ի և «Les Productions Feeling»-ի միակ սեփականատերը և նախագահը[33][34]։
Ժառանգություն և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 և 1988 թվականներ- Տարվա մենեջերի «Ֆելիքս» մրցանակ։
- 2009 թվականի հունիս-Քվեբեկի ազգային շքանշան և ասպետի կոչում։
- 2018 թվականի հուլիս-Կանադայի շքանշան[35]։
- 2016 թվականի հունվարի 22- Մոնրեալի Աստվածամոր տաճարում տեղի ունեցող Անժելիլի հոգեհանգստի արարողության օրը Քվեբեկի և Մոնրեալի կառավարական շենքերի պետական դրոշները կիսով չափ խոնարհվել են[31][36]։
- 2016 թվականի փետրվարի 15-Գրեմմի մրցանակ՝ ամենամյա «In Memoriam» հիշատակի մրցանակաբաշխության ժամանակ[37]։
- 2021 թվականի մայիսի 14-ին շվեյցարացի աստղագետ Միշել Օրին իր հայտնաբերած աստերոիդը կոչել է 241364 Reneangelil՝ ի պատիվ Ռենե Անժելիլի։
Մեդիայի այլ ձևերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի հուլիսին Անժելիլը հրավիրվեց հեռուստատեսային «Ակադեմիայի աստղը» իրապատում-շոու և ստանձնեց չորրորդ եթերաշրջանի գեղարվեստական գլխավոր տնօրենի դերը[38]։ Նա գլխավոր դերը ստանձնել է շոուի երկու առանձին թողարկումներում՝ 2009 և 2012 թվականներին:
- 2008 թվականին դերասան Էնրիկո Կոլանտոնին հրավիրել է Անժելիլին խաղալու Սելին Դիոնին նվիրված «Céline» հեռուստատեսային կենսագրական ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.journaldemontreal.com/2016/01/14/rene-angelil-les-femmes-de-sa-vie
- ↑ http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=421
- ↑ Shepherd, Harvey (21 July 2001). «Celine's son a Greek Melkite like any other: Rene-Charles to receive a combined baptism, first communion, confirmation in Catholic ceremony». The Gazette (Montreal, Quebec). էջեր A6.
- ↑ Kelly, Brendan (15 January 2016). «René Angélil, Céline Dion's husband, dies after long battle with cancer». Montreal Gazette. Վերցված է 4 December 2023-ին.
- ↑ Kappler, Maija (6 September 2020). «Céline Dion makes emotional plea for Beirut victims». HuffPost Canada.
- ↑ Baaklini, Suzanne (15 February 2016). «"Le jour où j'ai su que René Angélil était mon cousin..."». L'Orient-Le Jour (կանադական ֆրանսերեն) (published 2016).
- ↑ 10,0 10,1 10,2 «René Angélil: Not just a manager of Céline Dion - Montreal - CBC News». cbc.ca. Վերցված է 23 January 2016-ին.
- ↑ Ha, Tu Thanh (14 January 2016). «René Angélil: The man behind Céline Dion». The Globe and Mail. theglobeandmail.com. Վերցված է 23 January 2016-ին.
- ↑ «Celine Dion's husband Rene Angelil quits as her manager». HuffPost Canada. 11 June 2014. Վերցված է 15 November 2021-ին.
- ↑ Roy, Marie-Josée (23 April 2018). «Le départ de René Angélil, un deuil «encore à faire» pour Marc Dupré et sa famille». HuffPost Quebec (կանադական ֆրանսերեն). Վերցված է 15 November 2021-ին.
- ↑ Fogle, Asher (14 January 2016). «A beautiful love: Celine Dion and René Angélil through the years». Good Housekeeping. Վերցված է 14 January 2016-ին.
- ↑ Derschowitz, Jessica (29 October 2010). «Celine Dion's twins named Nelson and Eddy». CBS News. Վերցված է 14 January 2016-ին.
- ↑ Fleury, Theo; Kirstie McLellan Day (2009). Playing With Fire. HarperCollins. էջ 217. ISBN 978-1-55468-239-3.
- ↑ Ha, Tu Thanh (21 August 2001). «Dion sues paper over 'outrageous' topless story». theglobeandmail.com.
- ↑ Nick Mathiason (28 January 2007). «Queen of Las Vegas brings her winning streak to Britain | Business | The Observer». London: Observer.Guardian.co.uk. Վերցված է 5 May 2011-ին.
- ↑ «Ramblin' gamblin' man: Rene Angélil». Los Angeles Times. 8 February 2007. Արխիվացված է օրիգինալից 19 February 2009-ին. Վերցված է 5 May 2011-ին.
- ↑ «Casino denies Dion husband losses». BBC News Online. 2 February 2007. Վերցված է 14 January 2016-ին.
- ↑ MacNeil, Jason (13 August 2014). «Celine Dion's husband Rene Angelil has been fighting cancer, heart problems for over 20 years». HuffPost Canada. Վերցված է 15 November 2021-ին.
- ↑ «Celine Dion's 'spirituality' has helped her be strong for her husband». The Record. 4 August 2010. Վերցված է 14 January 2016-ին.
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ «Dion's husband OK after heart work |». Las Vegas Review-Journal. 15 May 2009. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ Duke, Alan (14 August 2014). «Celine Dion cancels shows as husband fights cancer». CNN.com. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ Vlessing, Etan (6 December 2014). «Celine Dion has new manager as Rene Angelil steps down». Hollywood Reporter. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ «Celine Dion: husband Rene Angelil has only weeks to live». Realty Today. 7 September 2015. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ «Celine Dion shares heartbreaking details about husband Rene Angelil's death in new interview». MSN. 18 February 2018. Վերցված է 19 February 2018-ին.
- ↑ «Celine Dion's husband has lost a 'courageous' battle with cancer». Smooth Radio. 14 January 2016. Արխիվացված է օրիգինալից 16 October 2017-ին. Վերցված է 15 January 2016-ին.
- ↑ Barnes, Mike (14 January 2016). «Rene Angelil dies at 73». The Hollywood Reporter. Վերցված է 14 January 2016-ին.
- ↑ 31,0 31,1 «René Angélil remembered at national funeral in Montreal». cbc.ca. Montreal: CBC News. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ «René Angélil 'protected me,' Céline Dion says at Las Vegas memorial». cbc.ca. Montreal: CBC News. Associated Press. 4 February 2016. Վերցված է 5 March 2019-ին.
- ↑ «Federal Corporation Information - 397656-4 - Online Filing Centre - Corporations Canada - Corporations - Innovation, Science and Economic Development Canada». ic.gc.ca. Innovation, Science and Economic Development Canada.
- ↑ «Nevada Secretary of State: Nevada Entity Search». esos.nv.gov.
- ↑ Barnes, Mike (14 January 2016). «Rene Angelil, Celine Dion's husband and former manager, dies at 73». The Hollywood Reporter. Վերցված է 22 January 2016-ին.
- ↑ Nelson, Jeff (22 January 2016). «Céline Dion bids farewell to husband René Angélil at Montreal funeral». People Magazine. Վերցված է 22 January 2016-ին.
- ↑ «Céline Dion's late husband René Angélil honored during Grammys 'In Memoriam' reel as 'My Heart Will Go On' plays». People Magazine. Վերցված է 16 February 2016-ին.
- ↑ «René Angélil prend la tête de l'académie» (կանադական ֆրանսերեն). LCN. 29 July 2008. Արխիվացված օրիգինալից 10 July 2012.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռենե Անժելիլ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռենե Անժելիլ կատեգորիայում։ |