Jump to content

Ռենդի Քուեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենդի Քուեյթ
անգլ.՝ Randy Quaid
Ծնվել էհոկտեմբերի 1, 1950(1950-10-01)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]
ԿրթությունՀյուստոնի համալսարան, Bellaire High School? և Փերշինգ միջին դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Evi Quaid?
Պարգևներ և մրցանակներ

Ռենդալլ Ռուդի «Ռենդի» Քուեյթ (անգլ.՝ Randall Rudy "Randy" Quaid, հոկտեմբերի 1, 1950(1950-10-01)[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենդի Քուեյթը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 1-ին: Կրթություն ստացել է Հյուսթոնի համալսարանում՝ դրամատիկ արվեստի մասնագիտությամբ։

Կինոյում նա սկսել է նկարահանվել դեռևս ուսանողական տարիներին։ Նրա դեբյուտն է Պիտեր Բոգդանովիչի «Վերջին կինոսեանսը» (1971)։ Սա Քուեյթի առաջին դերն էր ռեժիսոր Բոգդանովիչի մոտ, հետագայում կրկին նա դերեր ստացավ ռեժիսորի մոտ։

Ռենդի Քուեյթը հայտնի է որպես կինոյի և թատրոնի բազմակողմանի և տաղանդավոր դերասան։ «Վերջին դետալը» ֆիլմում նկարահանվելու համար 1973 թվականին դերասանը առաջադրվել է «Օսկարի», իսկ Լոնդոն Ջոնսոնի դերի համար «Լինդոն Բ. Ջոնսոն. վաղ տարիները» (1987) հեռուստաֆիլմում դարձավ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Իր կյանքի երեսնամյա կարիերայի ընթացքում Ռենդին հայտնվել է ավելի քան 90 կինոնկարներում։

Ռենդիի փոքր եղբայրը նույնպես դերասան է՝ Դենիս Քուեյթը։ Իսկ Դենիսի որդին՝ Ջեկ Քուեյթը՝ Ռենդիի զարմիկը նույնպես դարձել է դերասան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
1971Վերջին կինոսեանսըThe Last Picture ShowԼեստեր Մարլոու
1972Ի՞նչ է եղել դոկWhat's Up, Doc?Հոսկիթ
1973Վերջին դետալըThe Last Detailլարի Մեդոուզ
1975ՓախուստBreakoutՀոկ Հոկինս
1976Միսուրիի գետագալարըThe Missouri BreaksԹոդդ
1978Կեսգիշերային էքսպրեսMidnight ExpressՋիմի
1986ՎրեժխնդրությունThe WraithՇերիֆ Լումիս
1989Տարօրինակ ծնողներըParentsՆիկ
1989Սուրբծննդյան արձակուրդներChristmas VacationԷդիթ
1990Արագ փոփոխություններQuick ChangeԼումիս
1990Որոտի օրերDays of ThunderՏիմ Դելենդ
1992ՖրանկենշտեյնFrankensteinհրեշ
1994ԹերթPaperՄայքլ ՄակԴուգլաս
1994Հյուսիսի լեգենդներLegends Of The NorthՎիպ
1995Հաջողություն, սերBye Bye LoveՎիկ
1996Անկախության օրըIndependence Day: The ID4 InvasionՌասել
1998ԿայծակHard RainՇերիֆ
1999Մեղքերի թողությունLast RitesՋերեմի Դիլոն
1999ՊանկիP.U.N.K.S.Պետ Ատլի
1999Փերիների աշխարհըThe Magic Legend Of LeprechaunsՋեկ Վուդս
2001Ոչ մանկական կինոNot Another Teen MovieԲրիգս
2002Կեղտոտ գործերՌուբեն
2002Պլուտո Նեշայի արկածներըhe Adventures of Pluto NashԲրունո
2003Սուրբծննդյան արձակուրդներ 2Christmas Vacation 2: Cousin Eddie's Island AdventureԷդիդ Ջոնսոն
2005Աղետի օրը 2Category 6: Day of DestructionԹոմի Դիքսոն
2005Սառցե բերքThe Ice HarvestԲիլ Ջերարդ
2005Սապատավոր լեռBrokeback MountainՋո Ագիր
2006Գոյայի ուրվականներըGoya's GhostsԿարլ IV
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1991Ռենի և Ստիմպի շոունThe Ren & Stimpy Show
2000Ռոկկիի և Բուլվինկլյայի արկածներըThe Adventures of Rocky & Bullwinkle
2004Մի եղիր սմբակHome on the Range
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1999ՊարտականներըThe Debtors

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 GeneaStar
  3. 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119001799 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Քուեյթ» հոդվածին։