Ռեյթերի հացաբզեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյթերի հացաբզեզ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ (Rutelidae)
Ցեղ Anisoplia
Տեսակ Ռեյթերի հացաբզեզ (A. reitteriana)
Միջազգային անվանում
Anisoplia reitteriana

Ռեյթերի հացաբզեզ (լատին․՝ Anisoplia reitteriana), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9-11 մմ երկարությամբ, լայն ձվաձև, փայլուն մարմնով ոչ մեծ չափի բզեզ է։ Մարմինը սև է, վերնաթևերը՝ կարմրագորշավուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արաքս գետի հովտում, Հայաստանում, Նախիջևանում, Թուրքիաում (Անիում)։ Հայաստանում հայտնի է Երևանի և Էջմիածնի շրջակայքից (անհետացել է՝ պայմանավորված լանդշաֆտի փոխակերպմամբ)։ Ներկայում հայտնի է «Էրեբունի» արգելոցից, Վեդի քաղաքից ոչ հեռու գտնվող Գոռավանի ավազուտների տարածքից և Երասխի շրջակայքից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է տարբեր տեսակի կիսաանապատներում, ավազոտ անապատներում՝ խոտածածկում փետրախոտի ներկայությամբ հատվածներում, հանդիպում է հունիսին, թռիչքը ցերեկն է, սովորաբար հանդիպում է փետրախոտի վրա, իսկ թրթուրները զարգանում են արմատների վրա[1]։

Պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածման և ապրելու փոքր և կրճատվող շրջաններով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չխախտված ապրելավայրերում բավականին բարձր է, ընդհանուր թվաքանակը նվազել է և, ապրելավայրերի կրճատմամբ պայմանավորված, շարունակում է նվազել։

Վտանգման հիմնական գործոններն են չոր և կիսաչոր տարածքների գյուղատնտեսական նպատակներով յուրացումը, անասունների արածեցումը, Հայաստանի առավել խիտ բնակեցված տարածքներում քաղաքների թվի ավելացումը և ենթակառաուցվածքի զարգացումը։

Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.