Ռեկի Կավահարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեկի Կավահարա
ճապ.՝ 川原 礫
Ծնվել է1974[1]
ԾննդավայրՏակասակի, Գումմա, Կանտո, Ճապոնիա
Գրական անուն九里 史生 և 攻打引
Մասնագիտությունգրող, վիպասան, սեյու և գիտաֆանստաստիկ գրող
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունԱոյամա համալսարան
ԺանրերԼայթ-նովել
Ուշագրավ աշխատանքներSword Art Online, Accel World և Absolute Solitude
Reki Kawahara sign.svg
Կայքwordgear.x0.com
Reki Kawahara Վիքիպահեստում

Ռեկի Կավահարա (ճապ. 川原 礫 Կավահարա Ռեկի, 1974[1], Տակասակի, Գումմա, Կանտո, Ճապոնիա) ճապոնացի գրող, որը գրել է Sword Art Online և Accel World լայթ-նովելները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թ. Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայում։

2008 թ. Ռեկի Կավահարան ուղարկեց իր Accel World լայթ-նովելը ASCII Media Works հրատարակչության կողմից կազմակերպվող Dengeki Novel Prize 15-րդ մրցույթին, որտեղ էլ հաղթեց գլխավոր մրցանակը։ Ստեղծագործության առաջին հատորը լույս տեսավ ASCII Media Works հրատարակչության կողմից 2009 թ. փետրվարի 10-ին։ Այս պահին Accel World-ը ունի 16 հատոր։

Sword Art Online-ը Կավահարան սկսել էր 2002 թ. և տեղադրել համացանց՝ Ֆումիո Կունորի կեղծանվան տակ։ Dengeki մրցանակը ստանալուց հետո նա հանձնեց ռանոբեն տպագրության։

2012 թ. դեկտեմբերին գիրքը լույս էր տեսել 10 միլիոնից ավել օրինակով։ Այս ցուցանիշը գրանցվել էր դեբյուտից ընդամենը 3 տարի և 8 ամիս հետո՝ հաշշված 2009 թ. ապրիլից։ 2013 թ. մարտի 23-ին Ռեկի Կավահարան արժանացավ Tokyo Anime Award մրցանակին՝ «Լավագույն ինքնուրույն աշխատանք» կատեգորիայում։

2014 թ. հունվարին հայտարարվել էր, որ Sword Art Online գրքի օրինակների քանակը Ճապոնիայից դուրս գերազանցել է 11 միլիոնը։

Կավահարայի 2 լայթ-նովելների հիման վրա էլ նկարահանվել են անիմեներ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. 1,0 1,1 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.