Sword Art Online

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Sword Art Online (ճապ.՝ ソードアート・オンライン, հայ.՝ Թրի Արվեստ Օնլայն), ճապոնացի գրող Րեկի Կավահարայի լայթ-նովելների (ռանոբե) շարք է՝ Abec կեծանվան տակ հանդես եկող նկարչի պատկերազարդումներով։ Վեպի հիման վրա լույս է տեսնել մանգա։ Բացի այդ 2012 թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 24-ը ճապոնական հեռուստատեսությամբ հեռարձակվեց լայթ-նովելների նույնանուն անիմե-ադապտացիան։ 2013 թ. դեկտեմբերի 31-ին լույս տեսավ մոտ 100 րոպեանոց «Sword Art Online: Extra Edition» ֆիլմը, որը հանդիսանում է անիմեի սյուժեի շարունակություն։ SAO-ի երկրորդ սեզոնը լույս է տեսել 2014 թ. հուլիսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ հեռավոր ապագա։ 2022 թ. տեխնոլոգիաները հասել են զարգացման այն աստիճանի, որ հնարավոր է դարձել «Լրիվ Բեռնումը»՝ մարդու 5 զգայարաններից ուղեղ հաղորդվող ազդակների մեկուսացումը՝ այն վերածելով կեղծ ազդանշանների և հաղորդելով խաղի վիրտուալ աշխարհ։

Sword Art Online(SAO) դարձավ վաճառքի հանված առաջին VRMMORPG (Virtual Reality Massively Multiplayer Online Role-Playing Game) խաղը։ Վիրտուալ խաղային միջավայրը, որը ստեղծվել էր «Արգուս» ընկերության կողմից, կոչվում էր «Այնկրադ» և իրենից ներկայացնում էր երկնքում սավառնող 100 հարկանի ամրոց։ Հաղթահարելով տարբեր թակարդներ, հաղթելով տարբեր մոբերի և հարկի բոսին, խաղացողները պետք է անցնեին բոլոր 100 հարկերը, միաժամանակ զարգացնելով սեփական ավատարը։ Խաղը կառավարող համակարգը արգելում էր խաղացողներին օգտագործել որևէ «կախարդանք», այլ կենտրոնացված էր, ինչպես հետևում է խաղի վերնագրից, «Թրերի արվեստի» վրա։ Խաղում թույլ էր տրվում օգտագործել նաև ցանկացած այլ տիպի սառը զենք՝ կոտրող, ծակող և փշրող տիպի։ Նետողական զենքերը սահմանափակվում էին դանակներով և փոքր տեգերով, իսկ ավելի հեռահար զենքեր (աղեղներ, արբալետներ) գոյություն չունեին։

Մեկ ամիս տևած բետա-թեստից հետո խաղի հենց առաջին օրը խոստանում էր լինել «մեծ իրադարձություն» և իսկապես եղավ... Սակայն, իհարկե, ոչ այնպիսին, ինչպիսին կուզենար հասարակությունը և առավել ևս խաղն օգտագործողները։ 10000 խաղացողներ, ովքեր խաղի բացման օրը մուտք էին գործել SAO-ի սերվեր, հայտնաբերեցին համակարգի մենյուում «դուրս գալ» կոճակի բացակայությունը։ Ավելի ուշ Ակիհիկո Կայաբայի՝ լրիվ բեռնումի և SAO-ի ստեղծողի կողմից արված հայտարարությունը գերազանցեց վատագույն սպասելիքները։ Խաղացողները իրավունք չունեին լքեին խաղի վիրտուալ աշխարհը այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկը նվաճեր Աինկրադի 100-րդ հարկը։ Ավելին՝ եթե ինչ որ մեկը իրական աշխարհում փորձեր վիրտուալ իրականության (ՎԻ) սարքը անջատեր խաղացողից (խաղացողներից ոչ մեկը ինքնուրույն չէր կարող դա անել, քանի որ գտնվելով վիրտուալ աշխարհում, նրանք նույնիսկ չէին կարող իրենց իրական մատները շարժել), նրան սպասվում էր վայրկյանական մահ։ Եվ վերջապես ամենասարսափելին. ավատարի մահը խաղի մեջ հանգեցնում է իրական աշխարհում խաղացողի մահվան։ Այսպիսով 10000 խաղացողներ կանգնեցին բարդ հարցի առջև. անցնե՞լ խաղը սկզբից մինչև վերջ՝ անընդհատ վտանգելով սեփական կյանքը, թե մնա՞լ «անվտանգ տարածքներում»՝ թողնելով ուրիշներին Այնկրադի հարկերի նվաճումը։

Sword Art Online լայթ-նովելի շարքերը բաժանվում են 4 սյուժետային առկերի, կախված վիրտուալ աշխարհից, որտեղ տեղի են ունենում գործողությունները։

Այնկրադ (SAO)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիտոն, սոլո-խաղացողը այն քչերից է, ով մասնակցել էր խաղի բեթա-թեստին։ Լինելով համակարգչային խաղերի մեծ սիրահար, նա հայտնվեց այն 10000 խաղացողների շարքում, ովքեր մտան խաղի սերվեր հենց բացման օրը և ընկավ SAO-ի թակարդի մեջ։ Որոշելով մասնակցել խաղը անցնելուն, Կիրիտոն, այնուամենայնիվ, մնում է սոլո-խաղացող և շատ հազվադեպ միանում է ուրիշ խաղացողների կամ գիլդիաների։ Գիլդիաները խաղացողների խմբեր են, որոնք իրենց առջև նպատակ են դրել. նվաճել Այնկրադը։ Կիրիտոն խաղում բարձր մակարդակի խաղացողներից է, որը իր համար զարգացնում է միակոթ թրի արվեստը։ Ինչպես պարզվում է հետագայում, Կիրիտոն այն միակ խաղացողն է, ում շնորհվում է «Երկու թրի» եզակի ունակությունը։ Կիրիտոն ունի հիմնավոր պատճառներ մարդկանց հետ մտերմությունից խուսափելու համար. բացառություն են կազմում միայն «Արյան Ասպետներ» համքարությոան սուսերամարտիկ Ասունայի հետ իր հարաբերությունները։

Առաջին գրքի դեպքերը տեղի են ունենում, խաղի սկսելուց մոտ երկու տարի անց, երբ Այնկրադի 74 հարկերը արդեն գրավված են, իսկ 10000 խաղացողներից ողջ են մնացել մոտ 6000-ը։

SAO առկը պարունակում է նաև մի քանի կողմնակի պատմություններ, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակներում։

  • Սև թրամարտիկ (Այնկրադի 35-րդ հարկ, 2024 թ. փետրվար)

SAO-ի խաղացողների մեջ կան այսպես կոչված Ընտելացնողներ, որոնք հնարավորություն են ստացել (միտումնավոր կամ պատահականորեն) ընկերանալ խաղի համակարգից որևէ մոբի հետ (ցածր մակարդակի) և օգտագործել նրան կռվի կամ այլ նպատակներով։ Պինա «Փետրավոր վիշապը» մահանում է՝ պաշտպանելով իր խաղընկերուհուն՝ տասնչորսամյա Սիլիկային։ Պինաին վերակենդանացնելու համար Սիլիկան ստիպված է 3 օրվա ընթացքում գտնել «Պնևմայի ծաղիկը»՝ հազվագյուտ խաղային արտեֆակտը։ Դրանում նրան օգնություն է առաջարկում բարձր մակարդակի խաղացող Կիրիտոն, որը հայտնի է ինչպես «Սև թրամարտիկ»։

  • Սրտի ջերմություն (Այնկրադի 48-րդ հարկ, 2024 թ. հունիս)

Աղջկա համար շատ անսովոր արհեստ ընտրած դարբին-զինագործ Լիսբեթի արհեստանոց է գալիս Կիրիտոն և խնդրում նրան վաճառել իր թրերից լավագույնը։ Ցավոք, «լավագույն թուրը» չդիմացավ Կիրիտոյի առաջարկած փորձությանը և ջղայնացած Լիզբեթը հայտարարում է, որ կարող է կռել հենց այնպիսի թուր, ինչպիսին հարկավոր է պրոբլեմային հաճախորդին։ Դրա համար հարկավոր է միայն գտնել մի խաղային բաղադրամաս՝ բյուրեղ, որը լուրերի համաձայն հնարավոր է ձեռք բերել՝ հաղթելով Այնկրադի 55-րդ հարկում գտնվող Սպիտակ Վիշապին սպանելով։ Կիրիտոն և Լիզբեթը մեկնում են վտանգավոր ճամփորդության...

  • Առավոտյան շաղի աղջիկ (Այնկրադի 22-րդ հարկ, 2024 թ. հոկտեմբեր)

Կիրիտոն և Ասունան անտառում հանդիպում են տարօրինակ աղջկա. նա իրենց տեսած խաղացողներից ամենաերիտասարդն է (արտաքինից 10 տարեկանից էլ փոքր է), և իր մասին ոչինչ չի հիշում, բացի անունից՝ Յուի։ Յուիի անցյալի մասին ինչ որ բան իմանալու և, գուցե, նրա մտերիմներին գտնելու համար Կիրիտոն և Ասունան մեկնում են Ստարտային քաղաք. այնտեղ, որտեղից սկսվեց SAO-ն և որտեղ մինչև հիմա ապրում են նրանք, ովքեր զանազան պատճառներո հրաժարվեցին խաղը անցնելուց։

  • Կարմրաքիթ եղջերու (Այնկրադի 46-րդ հարկ, 2023 թ. դեկտեմբեր)

Համառությամբ, որը ավելի շատ հիշեցնում է խելագարություն, Կիրիտոն բարձրացնում է իր ավատարի մակարդակը՝ ոչնչացնելով անթիվ մոբերի. ամեն ինչ միայն նրա համար, որպեսզի կարողանա ձեռք բերել յուրօրինակ խաղային արտեֆակտը, որը հնարավոր է գտնել միայն ճրագալույցի գիշերը։ Պատմություն այն բանի մասին, թե ինչպիսին էր Կիրիտոն առաջին գրքի դեպքերից մոտ մեկ տարի առաջ, և թե անդունդի եզրին որքան մոտ կարող է հասցնել մարդուն հուսահատությունը և խղճի խայթը։

Փերիների պար (ALO)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետե, երբ Կիրիտոն ժամանակից շուտ կարողացավ ավարտել Sword Art Online խաղը, բոլոր ողջ մնացած խաղացողները լքեցին վիրտուալ աշխարհը... Համարյա բոլորը։ 300 խաղացողներ, որոնց թվի մեջ էր նաև Կիրիտոյի սիրելին՝ Ասունան, այդպես էլ դուրս չեկան վիրտուալ աշխարհից։ Նրանց ՎԻ սարքերի ինդիկատորները առաջվա պես ցույց էին տալիս, որ նրանք դեռ գտնվում են վիրտուալ իրականության մեջ, թեև SAO-ի սերվերը վաղուց անջատվել էր։ Մի քանի ամիս անց Կիրիտոն իր ընկերոջից ստանում է նկար նոր VRMMORPG խաղից, որը կոչվում էր Alfheim Online։ Նկարի վրա ահռելի թռչնի վանդակ էր՝ իր մեջ բանտարկված աղջկա հետ, որը շատ նման էր Ասունային։

Alfheim Online-ը, ինչպես հետևում է անունից, իրենից ներկայացնում էր «Ալվերի (Էլֆերի) տուն»՝ վիրտուալ աշխարհ, որտեղ ապրում էին սկանդինավյան դիցաբանությունից փոխառված հորինված ռասսաներ, ինչպիսիք էին սիլֆերը, սպրիգանները, ունդինները և այլն։ Խաղի նպատակն էր նվաճել Իգգդրասիլը՝ Ալֆհեյմի կենտրոնում գտնվող հսկայական ծառը։ Այդ ծառի բարձրունքներում՝ ինչ որ մի տեղ գտնվում էր Ասունան։ Կիրիտոն կրկին մեկնում է վիրտուալ աշխարհ՝ հստակ մտադրվելով գտնել Ասունային։

Անիրական փամփուշտ (GGO)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ակիհիկո Կայաբայի՝ Կիրիտոյին նվիրած «Աշխարհի սերմ» ծրագրային փաթեթը հասանելի դարձավ բոլոր ցանկացողներին, SAO-ի և ALO-ի իրադարձություններից ցնցված VRMMORPG ինդուստրիան նոր ծնունդ ապրեց։ Այժմ վիրտուալ աշխարհ կարող են ստեղծել նաև համեմատաբար փոքր խաղեր արտադրող ընկեությունները և նույնիսկ խաղացողների խմբավորումները։ Նրանց ջանքերի շնորհիվ ստացվեց պահպանել Alfheim Online-ը՝ խաղի սարսափելի իրականության բացահայտումից հետո։ Ավելին. փերիների աշխարհի վիրտուալ երկնքում հայտնվեց սավառնող ամրոց Աինկրադը, որը վերականգնել էին Արգուս ընկերության սերվերի հիշողության տվյալների մնացորդներից։ Հայտնվեցին նաև մեծ քանակով այլ VRMMORPG խաղեր, որոնցից մեկն էր Gun Gale Online-ը (GGO)։ Այդ խաղը նախատեսված էր խաղացողների համար, ովքեր ցանկանում էին իրենց մոտ զարգացնել հրաձիգ զենքերով կռվելու հմտությունները։ Բայց այս խաղում «Game Over» կարող էր նշանակել մահ իրական աշխարհում. GGO-ի միքանի լավագույն խաղացողների գտել էին մահացած իրենց իսկ տներում։ Այս գաղտնիքը պարզելու համար Կիիտոն մեկնում է իրեն անծանոթ մի վիրտուալ աշխարհ, որտեղ ամեն ինչ որոշվում է ոչ թե թրերով և կախարդանքներով, այլ թշնամուն արագ և դիպուկ կրակելու ունակությամբ։ Նա պետք է գտնի մեկի, ով հնարավոր է, կարող է սպանել մարդուն վիրտուալ փամփուշտով. խաղացողի, որն իրեն անվանում է «Death Gun».

Մոր վարդանոցը (Mother's Rosario, կողմնակի պատմություն, ALO)[խմբագրել | խմբագրել կոդը]

2026 թ. հունվար. Ասունա Յուկիի մայրը՝ Կյոկոն, դեմ է, որ իր աղջիկը անցկացնում է ժամանակ վիրտուալ աշխարհում, որտեղ առանց այդ էլ նա արդեն կորցրել է իր կյանքի երկու թանկարժեք տարիներ։ Կյոկոն պնդում է, որ Ասունան տեղափոխվի ուրիշ դպրոց, որտեղ նա կարող է ստանալ լավ ատեստատ և ընդունվել էլիտար համալսարան։ Ասունան չի ցանկանում թողնել իր ընկերներին և աշխարհը, որտեղ գտնվում է նրա «իսկական տունը», բայց չգիտի, թե ինչպես բացատրել այդ ամենը իր մորը։

Alfheim Online-ում նոր Աինկրադի 22-րդ հարկում գտնվող տանը (հենց այնտեղ, որտեղ Կիրիտոն և Ասունան անցկացրել էին իրենց մեղրամիսը SAO-ում) հավաքվել են Կիրիտոն, Ասունան, Լիֆան, Լիսբեթը և Սիլիկան, որպեսզի անեն տնայի առաջադրանքները և միասին ժամանակ անցկացնեն։ Այդ ժամանակ Լիսբեթը պատմում է Ասունային «Կատարյալ թրի» մասին՝ մի նոր, խորհրդավոր խաղացողի մասին։ Նա միակոթ թրով, արագընթաց տիպի խաղացող է, որը հայտարարել է մենամարտ բոլոր ցանկացողների հետ. հաղթողը կստանար խաղացողի յուրօրինակ ունակություն՝ բացառիկ 11-հարվածային շղթա, որի նմանը դեռ ոչ մեկ չէր գրանցել խաղում։ Լիսբեթի ասելով, 30-ից ավելի խաղացողներ փորձել էին կռվել Կատարյալ թրի դեմ, բայց նրանցից ոչ մեկին չհաջողվեց նրա կյանքի սանդղակը նույնիսկ 30%-ով կրճատել։ Լիֆան և Լիսբեթը նույնպես փորձել են, բայց նույնիսկ Կիրիտոն ուղղակի «գեղեցիկ պարտվեց»։ Խաղացողներից ոչ մեկ չկարողացավ ստիպել Կատարյալ թրին օգտագործել իր 11-հարվածային շղթան։ Կռվից հետո Կիրիտոն նշեց որ այդ խաղացողը չէր կարող լինել SAO-ի առաջվա խաղացողներից, քանի որ այդ դեպքում «Երկու թրի» եզակի ունակությունը կտրվր հենց նրան։ Ասունան հասկանում է, որ այդպիսի ուժեղ խաղացողը կազմակերպում է մենամարտեր ինչ որ հատուկ նպատակով, և որոշելով ինքնուրույն պարզել ամեն ինչ, մեկնում է մենամարտի։

Կատարյալ թուրը իրականում մի աղջիկ է՝ Յուկի անունով։ Մենամարտի ժամանակ Ասունան ստիպված էր օգտագործել իր բոլոր ունակությունները, որի համար SAO-ում նրան անվանել էին «Կայծակ»։ Այն պահին երբ նրանց երկուսի կյանքի սանդղակը անցավ դեղին գոտի, Յուկին օգտագործում է իր 11-հարվածային շղթան, սակայն վերջինը հաղթական հարվածը հասցնելու փոխարեն պարզապես ժտում է և ասում, -Շատ լավ էր, ես քեզ եմ ընտրում։ Դրանից հետո խնդրում է Ասունային հետևել իրեն։

Ասունան Յուկիի հետ մեկնում է Այնկրադ ղի «Դիմացի գոտի», որը գտնվում էր 27-րդ հարկում, որտեղ էլ Յուկին ծանոթացնում է Ասունային իր գիլդիայի՝ «Ննջող ասպետների» մնացած անդամների հետ։ Յուկին խնդրում է Ասունային օգնել իրենց հաղթել հարկի բոսսին, բացատրելով, որ նրանք բոլորը, չտեսնելով միմյանց իրական կյանքում, վաղուց միասին խաղում են VRMMORPG խաղեր, սակայն գարնանը ստիպված են լինելու բաժանվել և ուզում են, որ իրենց անունները մնան Ստարտային քաղաքի Երկաթե ամրողում «Թրամարտիկների կոթողի» վրա, որի վրա գրվում են այն խաղացողների անունները, ովքեր հաղթել են բոսսերին։ Բայց եթե բոսսը սպանվում է միքանի խմբերից կազմված խաղացողներով, կոթողի վրա գրվում են միայն խմբի առաջատարների անունները։ Այդ իսկ պատճառով Ննջող ասպետները ցանկանում են հաղթել բոսսին մեկ խմբով, որպիսզի նրանց բոլորի անունները հիշատակվի խաղի մեջ։ Քանի որ խմբի մեջ կարող է լինել առավելագույնը 7 խաղացող, նրանք որոշեցին գտնել ևս մեկին, ով կկարողանա օգնել իրենց հասնել իրենց նպատակին։ Չհասկանալով նրանց այս ցանկությունը, սակայն ներշնչվելով Յուկիի ուժով և նպատակասլացությամբ, Ասունան այնուամենայնիվ համաձայնվում է օգնել նրանց...

Առաջ և հետո (կողմնակի պատմություններ, SAO և ALO)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեյտրալ տարածքում սպանության միջադեպ (Այնկրադի 57-րդ հարկ, 2024 թ. ապրիլ)

Տեղի է ունեցել սպանություն քաղաքի «անվտանգ տարածքում», որտեղ SAO-ի կանոններով խաղացողներին չէին կարող սպառնալ մոբեր կամ... այլ խաղացողներ։ Կիրիտոն և Ասունան միասին որոշում են բացահայտել այս հավանաբար անհնար միջադեպի գաղտնիքը։ Հակառակ դեպքում, Այնկրադում այլևս ոչ մի անվտանգ տեղ չէր մնա։

  • Կալիբր (Ալֆհեյմ, 2025 թ. դեկտեմբեր)

Դեպի Իգգդրասիլ ճանապարհորդելիս՝ Կիրիտոն և Լիֆան իմանում են լեգենդար թուր Էկսկալիբրի՝ ALO-ի գլխավոր խաղային արտեֆակտի գտնվելու վայրի մասին։ GGO-ից վերադառնալուց մի քանի շաբաթ անց Կիրիտոն, Ասունան, Լիֆան, Սիլիկան, Լիսբեթը, Կլեյնը և Սինոնը վերցնում են նոր առաջադրանք և հավակնում են ALO-ում ուժեղագույն զենքին։ Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է և այս առաջադրանքը դառնում է վճռորոշ Ալֆհեյմի հետագա պատմության համար։

  • Առաջին օր (Այնկրադի 1-ին հարկ, 2022 թ. նոյեմբեր)

«Դուրս գալ» կոճակը անհետացել է, և SAO-ն դարձել է մահացու խաղ... Այս պատմությունը պատմում է Կիրիտոյի՝ SAO-ի ծուղակում հայտնվելուց հետո, առաջին օրվա մասին։

Ալիսիզացիա (UW)[խմբագրել | խմբագրել կոդը]

Underworld-ը (UW) վիրտուալ աշխարհ է, ստեղծված լրիվ բեռնումի տեխնոլոգիայի նոր մակարդակով։ Դևա համար օգտագործում են այսպես կոչված «հոգու տրանսլյատոր» (անգլ.՝ Soul Translator, STL)։ Ի տարբերություն մնացած բոլոր վիրտուալ աշխարհների (SAO, ALO, GGO...) Underworld-ը զվարճալի խաղ չէ, քանի որ նրա ստեղծման միակ նպատակը «Ալիսիզացիա» պրոյեկտն է։

2026 թ. ամռանը Կիրիտոն, Կիկուոկիի խորհրդով աշխատում էր Rath ընկերությունում, և ինքն էլ այդ ամենը չգիտակցելով, մասնակցում էր կառավարության գաղտնի Ալիսիզացիա պրոյեկտում։ UW-ում 3 օր անցկացնելով՝ Կիրիտոն վիրտուալ աշխարհում ապրում է 10 տարի իր ալտերնատիվ կյանքով, բայց իրական աշխարհ վերադառնալուց հետո, դրա մասին ոչ մի հիշողություններ չեն մնում։ Դրանից հետո նրան մահացու վիրավորում է Ջոննի Բլէքը՝ «Քրքջացող դագաղ» կարմիր գիլդիայի վերջին անդամը։ Կիկուոկան որոշում է նորից ուղարկել Կիրիտոյին UW, քանզի դա վնասված ուղեղը վերականգնելու միակ ելքն էր։ Այս անգամ Կիրիտոն հստակ հիշում է իրական իրեն, սակայն նրա մտքում առանձին մասերով հիշողություններ են գալիս իր ալտերնատիվ կյանքից, որտեղ նրա մանկության ընկերներն էին Յուջիոն և Ալիսան։ Սակայն գյուղում, որտեղ նա ծնվել և մեծացել էր, ոչ ոք չէր հիշում Կիրիտո անունով տղայի։ Յուջիոյի հետ կրկին անգամ ծանոթանալով, նրանք մեկնում են երկար ճամփորդության՝ փրկելու Ալիսային, որին բռնել և տարել էին գյուղից՝ UW-ի անխախտ օրենքը՝ «Արգելքների ինդեքսը» խախտելու համար։ Կիրիտոն հետապնդում է նաև ուրիշ նպատակ. հասկանալ այդ անհավանականորեն իրական թվացող վիրտուալ աշխարհը, թեկուզ նրա համար, որպեսզի հասկանա, ինչպես դուրս գա այդտեղից։

Օգնելով Յուջիոյին կատարել իր պարտքը և կտրել Կեդր Գիգասը, Կիրիտոն սկսում է սովորացնել նրան «Աինկրադի ոճը»։ Քանի որ UW-ն օգտագործում է երկմակարդակ կոնստրուկցիա, որից ներքևինը աշխատում է «Աշխարհի սերմի» ծրագրային փաթեթի հիման վրա ստեղծված վիրտուալ աշխարհի հետ, հետևաբար SAO-ի թրամարտիկի ունակությունները պետք է աշխատեին նաև այստեղ։ Հենց դրա միջոով էլ տապալվել էր Կեդր Գիգասը և Յուջիոն իր առջև դրեց նոր «Սուրբ պարտք»՝ դառնալ թրամարտիկ։ Կիրիտոյի և Յուջիոյի պատվին կազմակերպված տոնախմբությունից հետո նրանք երկուսով մեկնում են Զակկարիա, որտեղ, հաղթելով թրամարտիկների մրցույթում, ընդունվում են քաղաքային պահազոր։ Հաջորդ գարնանը Կիրիտոն և Յուջիոն արժանացան հանձնարարական նամակների, որոնք անհրաժեշտ են «Թրերի վարպետների ակադեմիա» ընդունվելու համար։ Թրերի վարպետների ակադեմիայում նրանք դառնում են լավագույն աշակերտների ծառաներ։ Կիրիտոյի համար դա ակադեմիայի երկրորդ թուր Սորտելինա Սերլուտն է, իսկ Յուջիոյի համար՝ ակադեմիայի երրորդ թուր Գորգոլսսո Բալթոն։ Ուսումնառության առաջին տարվա ավարտին Կիրիտոն, որպես պատիժ, մենամարտում է ակադեմիայի առաջին թուր Ուորո Րիվենթեյնի հետ։ Մենամարտը ավարտվում է ոչ ոքի։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիտո, Սև թրամարտիկ / Կազուտո Կիրիգայա (ճապ. キリト / 桐ヶ谷 和人 Կիրիտո / Կիրիգայա Կազուտո), վեպի գլխավոր հերոսը, որի անունից, հիմնականում, գրված է պատմվածքը։ Սկսել է Sword Art Online խաղը 14 տարեկան հասակում։ Կիրիտոյի՝ խաղի բետա-թեստին մասնակցելու, խաղի մասին արդեն իսկ ունեցած գիտելիքների շնորհիվ, նա կարողացավ սկզբից հենց որոշակի առավելություն ստանալ բազմաթիվ այլ խաղացողների հանդեպ, իսկ ավելի ուշ դարձավ խաղում ամենաբարձ մակարդակի խաղացողների մեկը։ Անընդհատ զարգացնում էր միակոթ թրի արվեստը, միշտ հագնում էր սև գույնի հագուստ, որը ապահովում էր գաղտնիության բարձր մակարդակ (որի պատճառով էլ ստացել է իր Սև թրամարտիկ մականունը)։ Բացի այս ամենից Կիրիտոն ստացել է Երկու թրի եզակի ունակությունը, որն օգտագործում է միայն արտակարգ իրավիճակներում՝ չցանկանով գրավել ավելորդ ուշադրություն այլ խաղացողների կողմից։ Խաղի մեջ նախընտրում է գործել միայնակ (սոլո-խաղացող) և միայն հազվադեպ միանում է ուրիշ խաղացողների խմբերի՝ հարկի բոսսին սպանելու համար։ Սուսերամարտիկ Ասունայի հետ հանդիպումից հետո, որը դառնում է նրա սիրելին, իսկ ավելի ուշ՝ կինը, Կիրիտոն միանում է Ասունայի գիլդիային՝ Արյան ասպետներին։

Իրական աշխարհում Կիրիգայա Կազուտոն ապրում է իր հորաքրոջ և նրա աղջկա՝ իր խորթ քրոջ հետ։ Կազուտոյի իսկական ծնողները մահացել են աղետի ժամանակ, երբ Կազուտոն մոտ մեկ տարեկան էր։ Սիրում է Ասունա Յուկիին։

Ասունա, Կայծակ / Ասունա Յուկի (ճապ. アスナ / 結城 明日奈 Ասունա / Յուկի Ասունա), այն եզակի խաղացողներից է, ովքեր խաղերում օգտագործում են իրենց իրական անունը։ Մոտ մեկ տարով մեծ է Կազուտոյից։ Արյան ասպետներ համքարության փոխ-լիդերն է։ SAO-ի բավականին քիչ աղջիկ խաղացողներից է։ Ամենաբարձր մակարդակի խաղացողներից մեկն է, մասնագիտացել է սուսերամարտի մեջ։ Իր հարվածների անհավանական արագության և դիպուկության շնորհիվ ստացել է Կայծակ մականունը։

Իրական կյանքում Ասունան ճապոնական մեծ ընկերության նախագահի աղջիկ է։ Մշտապես գտնվելով ծնողների կողմից մեծ սպասելիքների պատասխանատվության տակ, Ասունան աշխատում է չնդունել ինքնակամ որոշումներ, ամեն ինչում հետևելով իր հոր կամքին։ Սակայն հայտնվելով Աինկրադում, Ասունան վերանայեց կյանքի հանդեպ իր վերաբերմունքը և չդարձավ անվտանգ գոտիներում թաքնվող բազմաթիվ խաղացողներից մեկը։ Սիրում է Կիրիտոյին։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիֆա / Սուգուհա Կիրիգայա (ճապ. リーファ / 桐ヶ谷 直葉 Լիֆա / Կիրիգայա Սուգուհա), Կիրիտոյի / Կիրիգայա Կազուտոյի խորթ քույրն է, նրա հորաքրոջ՝ Միդորիի հարազատ աղջիկը։ Փոքր տարիքից զբաղվել է կենդոյով(սրամարտով), որում հասել է մեծ հաջողությունների։ Այն բանից հետո, երբ նրա եղբայրը ընկավ SAO-ի թակարդը, հասկանալու համար, թե ինչ է զգում Կազուտոն, ինքը նույնպես սկսեց խաղալ VRMMORPG խաղ Alfheim Online-ը Լիֆա անվան տակ, իր համար ընտրելով Սիլֆերի ռասսան։ Խաղում պատահականորեն հանդիպում է սպրիգանի, և նույնիսկ չկասկացելով, որ դա հենց իր եղբայր Կազուտոն է, առաջարկում է օգնել նրան հասնել Իգգդրասիլին։ Կազուտոյի հանդեպ ունի զգացմունքներ, որոնք բավականին հեռու են քույր-եղբայր հարաբերություններից։

Սինոն, Գեկատա / Սինո Ասադա (ճապ. シノン / 朝田 詩乃 Սինոն / Ասադա Սինո), GGO առկի հիմնական հերոսներից մեկը, աղջիկ-հրաձիգ։ Սկսել է խաղալ GGO իր ընկերոջ խորհրդով, փոքր տարիքում ստացած հրազենի հետ կապված հոգեկան տրավմայի հետևանքները հաղթահարելու համար։ Հազվադեպ դիպուկահար հրացանի՝ PGM Ultima Ratio Hecate II-ի տերն է, որի պատճառով էլ ստացել է Գեկատա մականունը։ Իրական կյանքում ավագ դպրոցի աշակերտուհի է։

Կլեյն / Րյոտարո Ցուբոի (ճապ. クライン / 壷井 遼太郎 Կլեյն / Ցուբոի Րյոտարո), Կիրիտոյի ընկերն է, որի հետ ծանոթացել է SAO-ում հենց առաջին օրը։ «Ֆուրինկազան» գիլդիայի լիդերն է, որտեղ հիմնականում Կլեյնի ընկերներն են, ում նա ճանաչում էր մինչև խաղի սկսելը։ Խաղում իր սիրելի զենքը կատանան է։

Հիտկլիֆ, Պալադին / Ակիհիկո Կայաբա (ճապ. ヒースクリフ / 茅場 晶彦 Հիտկլիֆ / Կայաբա Ակիհիկո), Արյան ասպետներ գիլդիայի լիդերն է։ Ինչպես և Կիրիտոն, ունի եզակի ունակություն՝ «Սուրբ թուր», որի միջոցով օգտվում է թրից և վահանից՝ պասիվ պաշտպանության և միաժամանակ գրոհի համար։ Համարվում է Աինկրադի ուժեղագույն վահանով թրամարտիկը, և ոչ ոք երբևէ չի տեսել, որ նրա կյանքի սանդղակը իջնի դեղին գոտի։ Առաջին գրքի դեպքերի զարգացման հետ պարզվում է, որ Հիտկլիֆի դիմակի տակ թաքնվում է Ակիհիկո Կայաբան՝ լրիվ բեռնումի և SAO-ի ստեղծողը։ Նա էլ հենց պիտի լինի խաղի վերջին 100-րդ բոսսը։ Առաջին գրքի ավարտում պարտվելուց հետո, Ակիհիկոն հայտնվում է «Փերիների պար» գրքում իբրև «ծրագիր-ուրվական» և Կիրիտոյին է հանձնում «Աշխարհի սերմ» ծրագրային փաթեթը։

Սիլիկա / Կեիկո Այանո (ճապ. シリカ / 綾野 珪子 Սիլիկա / Այանո Կեիկո), SAO-ում հայտնված խաղացողներից մեկը, որի հետ Կիրիտոն ծանոթացավ երբ փրկեց նրան և առաջարկեց օգնել կյանքի բերել Սիլիկայի փետրավոր վիշապ Պինային։ Միջին մակարդակի խաղացող է, որը զարգացնում է դանակներով կռվելու արվեստը։ Կիրիտոն օգնում էր Սիլիկային արագ հասնել այն մակարդակի, որ կարողանա վերակենդանացնել իր վիշապին։ Կիրիտոյի հիմնական նպատակն էր հետապնդել և վնասազերծել հանցագործների գիլդիա՝ ղեկավարվող Ռոզալիայի կողմից։

Լիզբեթ / Րիկա Սինոզակի (ճապ. リズベット / 篠崎 里香 Լիսբեթ / Սինոզակի Րիկա), SAO-ում այն հազվադեպ հանդիպող աղջիկներից էր, որ ընտրել էր դարբին-զինագործի արհեստը, որի շնորհիվ էլ ծանոթացել էր Ասունայի հետ և դարձել նրա ամենամոտ ընկերուհին։ Հենց նա է սարքել Ասունայի սուսերը և Կիրիտոյի թուրը։ Վերջինիս հետ, թրի մետաղ գտնելու համար ճամփորդելիս, սիրահարվում է նրան, սակայն հասկանալով, որ Ասունան նույնպես Կիրիտոյի հանդեպ զգացմունքներ ունի, հրաժարվում է իր մտքերից։

Սաչի (ճապ. サチ Սաչի), SAO-ում «Լիալուսնի սև կատուներ» գիլդիայի խաղացողներից էր։ Որպես զենք օգտագործում է նիզակ (ամենայն հավանականությամբ նիզակի ճապոնական տեսակ՝ յարի)։ Բնավորությամբ վախկոտ է, միշտ կռվում էր արիերգարդում։ SAO-ի հիմնական դեպքերից մոտ մեկուկես տարի առաջ Լիալուսնի սև կատուներին է միանում Կիրիտոն։ Անձնական պատճառներով Կիրիտոն գիլդիայի մյուս խաղացողներից թաքցրել էր իր իրական մակարդակը, որը բավականաչափ բարձր էր մնացած բոլորի մակարդակից։ Այդ սուտը առաջացնում է իրադարձությունների մի շղթա, որի պատճառով մահանում են գիլդիայի բոլոր անդամները, բացի Կիրիտոյից։ Թեև Կիրիտոյի և Սաչիի միջև չկաին որևէ ռոմանտիկ հարաբերություններ, Կիրիտոն Սաչիի մահը տանում է ամենից ծանր և միայն Սաչիից, ճրագալույցի գիշերը ստացած, նամակը նրան օգնեց հաղթահարել ներքին խնդիրները և շարունակել կռվել։ Այդ դեպքից հետո Կիրիտոն այլևս ոչ մի գիլդիայի չէր միացել մինչև գրքի հիմնական դեպքերը։

Յուի (ճապ. ユイ Յուի), արհեստական բանականություն, SAO-ի կառավարման համակարգի օժանդակ ծրագրերից մեկն է։ Ամբողջական անվանումն է անգլ. Mental Health Counselling Program (MHCP), «Հոգեկան առողջության պաշտպանման ծրագիր», կոդային անվանում՝ «Յուի»։ Սկզբնականորեն ստեղծվել էր SAO-ի խաղացողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ Օգնության կարիք ունեցող մարդկանց հետ շփվելու համար Յուիին տրվել էր 10-ամյա աղջկա արտաքին։ SAO-ի մահացու խաղ դառնալուց հետո, համակարգի կառավարման «Կարդինալ» ծրագիրը արգելեց Յուիին որևէ կերպ շփում հաստատել խաղացողների հետ, որը հենց Յուիի սկզբնական նշանակությունն էր։ Երկու տարի Յուին տեսնում էր խաղացողների տառապանքները, զայրույթն ու վախը՝ ոչնչով չկարողանալով նրանց օգնել։ Այդ ամենի հետևանքով Յուին իր ասելով «կոտրվեց»՝ մասնակիորեն կորցրեց խոսելու ունակությունն ու հիշողությունը։ Կիրիտոն և Ասունան հանդիպելով Յուիին՝ որդեգրում են նրան։ Այն պահին, երբ Կարդինալը փորձում էր ջնջել Յուիին, Կիրիտոն հասցրեց տեղափոխել նրան իր ՎԻ սարքի լոկալ հիշողության մեջ։ Կիրիտոյին և Ասունային անվանում է «պապա» և «մամա»։ Alfheim Online-ում ստանում է փոքր պիկսի-ուղեկցի կերպար։

Օբեիրոն, Փերիների արքա / Նոբույուկի Սուգո (ճապ. オベイロン / 須郷 伸之 Օբեիրոն / Սուգո Նոբույուկի), ALO-ի խաղացողներից մեկը, Յուկի ընտանիքի որդեգրած զավակ։ Յուկի ընտանիքին պատկանող և Ասունայի հոր կողմից կառավարվող RECTO ընկերության հետազոտման բաժնի վարիչն է։ SAO-ի ավարտի ժամանակ մոտ 300 խաղացողների գիտակցությունը տեղափոխում է Alfheim Online վիրտուալ աշխարհ, որտեղ իրականացնում է նրանց վրա անմարդկային փորձեր։ Այդ փորձերի նպատակն էր հասնել մարդու ուղեղի բացարձակ կառավարման՝ ուղեղի ծրագրավորման։ Պատրաստվում էր հետազոտությունների արդյունքները վաճառել ամերիկյան մի ընկերության։ Խաղում Օբեիրոնի՝ փերիների արքայի կերպարի մեջ ծաղրանքի էր ենթարկվում իր կողմից ոսկե վանդակի մեջ փակված Ասունային։ ALO պատմվածքի վերջում պարտվել էր Կիրիտոյին, որին օգնել էր ծրագիր-ուրվական Ակիհիկո Կայաբան՝ SAO-ի ադմինիստրատորը։ Իրական աշխարհում փորձել էր սպանել Կիրիտոյին, երբ նա շտապում էր հիվանդանոց՝ Ասունայի մոտ։ Դրանից հետո ձերբակալվել էր և դատապարտվել։

Կրիսհաիտ / Սեիջիրո Կիկուոկա (ճապ. クリスハイト / 菊岡 誠二郎 Կրիսհաիտ / Կիկուոկա Սեիջիրո), Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի փոխգնդապետ։ 2022 թ. աշնանը տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության «SAO-ի միջադեպի հակազդեցության բաժին» (այլ կերպ՝ «Վիրտուալ բաժին»)։ Խաղացողների ազատվելուց հետո Կիրիտոյին տրամադրվեց Ասունայի գտնվելու տեղի մասին ինֆորմացիա, որի համար Կիրիտոն նրան պատմեց ամենը, ինչ եղել էր խաղում։ Վարձել էր Կիրիտոյին GGO-ի հետ կապված միջադեպը հետաքննելու համար։ Ավելի ուշ, Տակերու Հիգայի հետ միասին վարում է «Ալիսիզացիա» պրոյեկտը։ Կիրիտոյին միացրել է STL-ին՝ նրա գլխուղեղի աշխատանքը վերականգնելու համար։

ALO-ում Կրիսհաիտը ավատար է, որը ստեղծվել է վիրտուալ աշխարհներում իրավիճակը հետազոտելու համար։

Տերմինոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SAO - Sword Art Online, վիրտուալ աշխարհ, առաջին VRMMORPG խաղը։
  • ALO - Alfheim Online, վիրտուալ աշխարհ, որտեղ տեղի են ունենում երկրորդ սյուժետային առկի գործողությունները։
  • GGO - Gun Gale Online, վիրտուալ աշխարհ, որտեղ տեղի են ունենում երրորդ սյուժետային առկի գործողությունները։
  • UW - Underworld, չորրորդ սյուժետային առկի վիրտուալ աշխարհը։
  • VRMMORPG - Virtual Reality Massively Multiplayer Online Role-Playing Game։
  • Աինկրադ (Aincrad) - SAO-ի խաղային աշխարհը։ Իրենից ներկայացնում է 100 հարկանի երկնքում սավառնող ամրոց։ Aincrad անվանումը գալիս է անգլերենից. կրճատ՝ An Incarnating Radius ։
  • Nerve Gear (ռուս. Нейрошлем), լրիվ բեռնումի առաջին տեխնոլոգիան, որը նախատեսված է վիրտուալ իրականություն հետ փոխազդեցության համար։
  • AmuSphere (ռուս. Амусфера), լրիվ բեռնումի երկրորդ տեխնոլոիան։ Առաջինի համեմատ երաշխավորում է խաղացողի անվտանգ վերադարձը ՎԻ-ից։ Սարքի անվանումը եկել է անգլ. Amuse-զվարճացնել և Sphere-գունդ բառերից։ Ի տարբերություն առաջին սարքի, որը իրենից ներկայացնում էր սաղավարտ և ծածկում էր գլխի մեծ մասը, AmuSphere-ը նման է երկու իրար հետ խաչվող օղերի։
  • Բիտեր (Beater), տերմին որը առաջացել է բետա-թեստեր և չիտեր (անգլ. cheater) բառերից։ Ունի բացասական երանգ։ Այդպես են կոչում խաղացողներին, որոնք օգտագործում են նախնական, մինչև խաղ իրենց ստացած գիտելիքները՝ մյուս խաղացողների հանդեպ որոշակի առավելություն ստանալու համար։
  • Լրիվ բեռնում (Fulldive), 5 զգայարաններից եկող ազդակների մեկուսացում, փոխարինելով դրանք համակարգի կողմից ստեղծված կեղծ ազդակներով։ Թույլ է տալիս մարդու գիտակցությունը լիովին տեղափոխել վիրտուալ աշխարհ և կառավարել ոչ թե իրական, այլ խաղի ներսում ավատարի մարմինը։
  • Աշխարհի սերմ (World Seed), ծրագրային փաթեթ՝ վիրտուալ միջավայր ստեղծելու և կառավարելու համար։ Ստեղծվել է Ակիհիկո Կայաբայի կողմից, որը փոխանցել է այն Կիրիտոյին, իսկ վերջինս տեղադրել այն բոլորի ազատ օգտագործման համար։

Մեդիա-հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանոբե[խմբագրել | խմբագրել կոդը]

Րեկի Կավահարան գրել է ռանոբեի առաջին հատորը 2002 թ.-ին ASCII Media Works հրատարակչության Dengeki Game Novel Prize (ճապ. 電撃ゲーム小説大賞) մրցույթի համար, սակայն չէր կարողացել մասնակցել, քանի որ գերազանցել էր թույլատրելի էջերի քանակը։ Դրա փոխարեն նա հրապարակեց վեպը ինտերնետում։ Ավելի ուշ նա գրեց ևս 3 հատոր և միքանի կարճ պատմվածքներ։ 2008 թ.-ին նա նորից է որոշում մասնակցել մրցույթին և այս անգամ հաղթում է՝ գրելով Accel World վեպը։ Accel World-ի հետ զուգահեռ, ASCII Media Works-ը որոշեց, հեղինակի համաձայնությամբ, հրատարակե նրա առաջին գործը՝ Sword Art Online-ը։ Վեպի վերահրատարակումը սկսել է 2009 թ. ապրիլի 10-ից։ Առաջին հատորի 16.5 գլուխը չի ներառվել վերահրատարակման մեջ իր բնույթի պատճառով (ի սկզբանե այդ գլուխը ուղակի հեղինակի կողմից գրված ֆանֆիկ էր)։ 2012 թ. հոկտեմբերի 10-ին լույս է տեսել վեպի Sword Art Online: Progressive առաջին հատորը։

Oricon կայքի համաձայն Sword Art Online-ը դարձել էր 2012 թ. ամենաշատ վաճառվող ռանոբեն։

Հայերեն անվանում (ոչ պաշտ.) Ճապոներեն (Անգլերեն) անվանում Հրատարակման ամսաթիվ ISBN
Sword Art Online 1։ Աինկրադ ソードアート・オンライン1 アインクラッド (Sword Art Online 1։ Aincrad) 10 ապրլ. 2009 թ. ISBN 978-4-04-867760-8
Sword Art Online 2։ Աինկրադ ソードアート・オンライン2 アインクラッド (Sword Art Online 2։ Aincrad) 10 օգստ. 2009 թ. ISBN 978-4-04-867935-0
Sword Art Online 3։ Փերիների պար ソードアート・オンライン3 フェアリィ・ダンス (Sword Art Online 3։ Fairy Dance) 10 դեկտ. 2009 թ. ISBN 978-4-04-868193-3
Sword Art Online 4։ Փերիների պար ソードアート・オンライン4 フェアリィ・ダンス (Sword Art Online 4։ Fairy Dance) 10 ապրլ. 2010 թ. ISBN 978-4-04-868452-1
Sword Art Online 5։ Անիրական փամփուշտ ソードアート・オンライン5 ファントム・バレット (Sword Art Online 5։ Phantom Bullet) 10 օգստ. 2010 թ. ISBN 978-4-04-868763-8
Sword Art Online 6։ Անիրական փամփուշտ ソードアート・オンライン6 ファントム・バレット (Sword Art Online 6։ Phantom Bullet) 10 դեկտ. 2010 թ. ISBN 978-4-04-870132-7
Sword Art Online 7։ Մոր վարդանոցը ソードアート・オンライン7 マザーズ・ロザリオ (Sword Art Online 7։ Mother’s Rosario) 10 ապրլ. 2011 թ. ISBN 978-4-04-870431-1
Sword Art Online 8։ Առաջ և հետո ソードアート・オンライン8 アーリー・アンド・レイト (Sword Art Online 8։ Early and Late) 10 օգստ. 2011 թ. ISBN 978-4-04-870733-6
Sword Art Online 9։ Ալիսիզացիա։ Սկիզբ ソードアート・オンライン9 アリシゼーション・ビギニング (Sword Art Online 9։ Alicization։ Beginning) 10 փետ. 2012 թ. ISBN 978-4-04-886271-4
Sword Art Online 10։ Ալիսիզացիա։ Ընթացք ソードアート・オンライン10 アリシゼーション・ランニング (Sword Art Online 10։ Alicization։ Running) 10 հուլ. 2012 թ. ISBN 978-4-04-886697-2
Sword Art Online 11։ Ալիսիզացիա։ Շրջադարձ ソードアート・オンライン11 アリシゼーション・ターニング (Sword Art Online 11։ Alicization։ Turning) 10 դեկտ. 2012 թ. ISBN 978-4-04-891157-3
Sword Art Online 12։ Ալիսիզացիա։ Ծաղկում ソードアート・オンライン12 アリシゼーション・ライジング (Sword Art Online 12։ Alicization։ Rising) 10 ապրլ. 2013 թ. ISBN 978-4-04-891529-8
Sword Art Online 13։ Ալիսիզացիա։ Պառակտում ソードアート・オンライン13 アリシゼーション・ディバイディング (Sword Art Online 13։ Alicization։ Dividing) 10 օգստ. 2013 թ. ISBN 978-4-04-891757-5
Sword Art Online 14։ Ալիսիզացիա։ Միավորում ソードアート・オンライン14 アリシゼーション・ユナイティング (Sword Art Online 14։ Alicization։ Uniting) 10 ապրլ. 2014 թ. ISBN 978-4-04-866505-6
Անվանում Ճապոներեն անվանում Հրատարակման ամսաթիվ ISBN
Sword Art Online։ Progressive 1 ソードアート・オンライン プログレッシブ 1 10 հոկտ. 2012 թ. ISBN 978-4-04-886977-5
Sword Art Online։ Progressive 2 ソードアート・オンライン プログレッシブ 2 10 դեկտ. 2013 թ. ISBN 978-4-04-866163-8

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանոբեի անիմե-ադապտացիայի թողարկման մասին հրատարակել էին Dengeki Bunko 2011 փառատոնի ժամանակ՝ հեղինակի մյուս գործի՝ Accel World-ի հետ միասին։ Անիմեն հովանավորվել է Aniplex ընկերության կողմից, նկարահանվել A-1 Pictures ընկերությունում։ Անիմեի ռեժիսոռն է Տոմոհիկո Իտոն, երաժշտության հեղինակը՝ Կաջիուրա Յուկին։ Անիմեն հեռարձակվել է Tokyo MX, tvk, TVS, TVA, RKB, HBC և MBS հեռուստաընկերություններով 2012 թ. հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 22-ը, իսկ AT-X, Chiba TV և BS11 հեռուստաընկերություններով՝ ավելի ուշ։ Առաջին 14 սերիաների բացող երգը՝ «Crossing Field»-ը կատարել է LiSA-ն, իսկ փակող երգը՝ «Yume Sekai»-ը (ճապ. ユメセカイ - երազների աշխարհ)՝ Հարուկա Տոմացուն։ 15-րդ սերիայից սկսած բացող երգը փոխվել է Aoi Eir-ի կատարած «Innocence»-ին, իսկ փակող երգը՝ Haruna Luna-ի կատարած «Overfly»-ին։ Անիմեն լիցենզավորված է ԱՄՆ-ում՝ Aniplex of America և Ավստրալիայում՝ Madman Entertainment ընկերությունների կողմից։

2013 թ. դեկտեմբերի 31-ին լույս տեսած «Sword Art Online: Extra Edition» ֆիլմի բացող երգը՝ «Niji no Oto» (ճապ. 虹の音 - Ծիածանի ձայն), կատարել է Aoi Eir-ը։ Ֆիլմի վերջում հաստատվել է անիմեի երկրորդ սեզոնի թողարկումը՝ Sword Art Online II անվան տակ։ Երկրորդ սեզոնը նկարահանվել է ռանոբեի 5-րդ և 6-րդ հատորների հիման վրա և լույս տեսել 2014 թ. հուլիսին։