Բետա-թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Beta testing.jpg

Բետա-թեստը (անգլ. beta testing) սարքերի կամ ծրագրային ապահովման ակտիվ օգտագործումն է՝ մինչև մասսայական օգտագործման համար վերջնական թողարկումը առավելագույն քանակով սխալներ հայտնաբերման նպատակով։

Ի տարբերություն ալֆա-թեստի, որը իրականցվում է ապրանքը ստեղծող ընկերության կամ պրոֆեսիոնալ թեստավորողների կողմից, բետա-թեստը անցկացվում է ապագա օգտվողներից կամավորների միջև, ում հասանելի է ապրանքի վերոհիշյալ նախնական վերսիան (այլ կերպ ասած բետա-վերսիան)։

Այդպիսի կամավորների (նրանց անվանում են բետա-թեստեր) հիմնականում առաջ է մղում հետաքրքրությունը։ Հետաքրքրությունը, որի համար նրանք համաձայն են հաշտվել դեռ չհայտնաբերված (և հետևաբար չուղղված) սխալների հետևանքների հետ։ Հետաքրքրությունից բացի պատճառ կարող է հանդիսանալ ապրանքի զարգացման գործընթացում իրենց ներդրում ունենալու ցանկությունը՝ իրենց և շատ ուրիշների համար ավելի հարմար և որակյալ արդյունք ստանալու համար։

Բետա-վերսիան ապրանքի վերջնական վերսիան չէ, այդ պատճառով այն իրականացնող ադմինիստրատիվ խումբը չի երաշխավորում սխալների բացակայությունը, որոնք կարող են հանգեցնել օգտագործողի համակարգչի աշխատանքի հետ կապված խնդիրներին կամ տվյալների կորստին։ Թեև նույնիսկ վերջնական վերսիաների համար այդպիսի երաշխիքներ հաճախ չեն տրվում։

Սարքերից և ծրագրային ապահովումից բացի, բետա-վերսիա հասկացությունը վերջերս հաճախ օգտագործվում է կայքերի կամ նրանց որոշակի բաժինների, ֆունկցիաների համար։ Այդ դեպքում բետա-թեստը դառնում է բաց, իսկ ուղղումները կատարվում են կայքի աշխատանքի ընթացքում։