Ռեգինա Էզերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեգինա Էզերա
Ծնվել էդեկտեմբերի 20, 1930(1930-12-20)[1]
ԾննդավայրՌիգա, Լատվիա[2]
Վախճանվել էհունիսի 11, 2002(2002-06-11) (71 տարեկանում)
Վախճանի վայրԿեգումս, Լատվիա
Մասնագիտությունհեղինակ և գրող
Լեզուլատվիերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Latvia.svg Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Ժանրերվեպ
ՊարգևներԵրեք աստղերի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԶավակներAija Vālodze?

Ռեգինա Էզերա (լատիշ․՝ Regīna Ezera,դեկտեմբերի 20, 1930(1930-12-20)[1], Ռիգա, Լատվիա[2] - հունիսի 11, 2002(2002-06-11), Կեգումս, Լատվիա), լատվիացի գրող, Լատվիայի ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ (1974), Լատվիայի ԽՍՀ-ի ազգային գրող (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Էզերան ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 20-ին, Ռիգայում, հյուսն Ռոբերտի և բուժքույր Լուցի Շամրետոյի ընտանիքում: 1944 թվականին ընտանիքը տեղափոխվել էր Գրեմանիա աշխատելու: 1945 թվականին, երբ ամերիկացիները «տեղահանված անձանց» տեղափոխում էին Արևմուտք, նա ծնողների հետ փախել է էշելոնից, և մնացել են խորհրդային օպուկացիոն գոտում: 1945 թվականի աշնանը նրանք վերադարձել են Ռիգա:

1955 թվականին Ռեգինան ավարտել է Լատվիայի պետական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետի լրագրության բաժինը: Աշխատել է «Рionieris» (1954—1957) թերթում: 1955 Էզերա կեղծանվամբ հրապարակել է «Pat īkšķis nelīdzēja» պատմվածքը, «Bērnība» («Մանկություն») մանկական ամսագրում: 1961 թվականին հրատարակել է առաջին գիրքը` «Un ceļš vēl kūp» պատմվածքների ժողովածուն: Առաջին վեպը` «Գարնանային երկնքի տակ», լույս է տեսել 1961 թվականին: 1961 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է[3]:

1963 թվականին հրապարակվել է գրողի երկրորդ վեպը` «Նրանք երեքն էին»:

1976 թվականին «Ջրհոր» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում ռեժիսոր Գունար Ցիլինսկու կողմից նկարահանվել է «Սոնատ լճի վրա» գեղարվեստական ֆիլմը: 1996 թվականին Լատվիական հեռուստատեսությամբ ռեժիսոր Թալիվալդիս Մարգևիչի կողմից էկրանարկվել է «Դինոզավրի ձու» գիրքը, հերոսներից մեկին մարմնավորել է Ռեգինա Էզերան[4]:

Ընտանիք Առաջին ամուսին - նախկին զինվորական Էկաբ Լասենբերգ

երկրորդ ամուսին - թարգմանիչ և լրագրող Չեսլավ Կինձուլիս (Česlavs Kindzulis)

Երեք դուստրեր` Ինեսե, Իլզե և Այյա:

1978 թվականից ապրել է իր գյոուղական տանը՝ Ռիգայից ոչ հեռու:

Մահացել է 2002 թվականի հունիսի 11-ին: Թաղվել է Թոմեսկի գերեզմանոցում, Կեգումի շրջակայքում:

2003 թվականին գրողի տանը բացվել է նրա հիշատակի թանգարանը:

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Վեյդենբաումի անվան գրական մրցանակ (1968)
  • Լատվիայի ԽՍՀ-ի պետական մրցանակ գրականության բնագավառում (1972)
  • Լատվիայի ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր արտիստ (1974)
  • Լատվիայի ԽՍՀ-ի ազգային գրող (1981)
  • 4-րդ աստիճանի Երեք Աստղ շքանշանի ասպետ (1995)
  • Ընդգրկվել է Լիտվիայի մշակութային կանոնի մեջ

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Zilonis»
  • «Un ceļš vēl kūp» (1961)
  • «Daugavas stāsti» (1965)
  • «Aiztek Gaujas ūdeņi, aiztek» (1968)
  • «Saules atspulgs» (1969)
  • «Grieze — trakais putns» (1970)
  • «Nakts bez mēnesnīcas» (1971)
  • «Pavasara pērkons» (1973)
  • «Vasara bija tikai vienu dienu» (1974)
  • «Cilvēkam vajag suni» (1975)
  • «Baraviku laika dullums» (1978)
  • «Slazds» (1979)
  • «Princeses fenomens» (1985)
  • «Pie klusiem ūdeņiem» (1987)
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Zem pavasara debesīm» ("Под весенним небом") (1961)
  • «Viņas bija trīs» (1963)
  • «Dzilnas sila balāde» (1968)
  • «Aka» (1972)
  • «Zemdegas» (1977)
  • «Mežābele» (1966)
  • «Izlase» (1979)
  • «Nostalģija» (1979)
  • «Saulespuķes no pērnās vasaras» (1980)
  • «Varmācība» (1982)
  • «Nodevība» (1984)
  • «Dzīvot uz savas zemes» (1984)
  • «Virtuvē bez pavārgrāmatas» (1989)
  • «Stāsti un noveles» (1990)
  • «Visticamāk, ka ne…» (1993)
  • «Zvaigžņu lietus» (1994)
  • «Pūķa ola» (1995)
  • «Visticamāk, ka jā…» (1996)
  • «Mazliet patiesības. Nedaudz melu…» (1997)


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tabūns B. Regīna Ezera. — R., 1980

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]