Ռեգիմանտաս Ադոմայտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեգիմանտաս Ադոմայտիս
լիտ.՝ Regimantas Adomaitis
Ծնվել էհունվարի 31, 1937(1937-01-31)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվա[2]
ԿրթությունՎիլնյուսի համալսարան և Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Lithuania.svg Լիտվա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներԳԴՀ ազգային մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), Order for Merits to Lithuania?, Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար և Independence Medal?

Ռեգիմանտաս Ադոմայտիս (լիտ.` Regimantas Adomaitis, ծնվ. 1937թ. հունվարի 31, Շյաուլյայ, Լիտվա), թատրոնի և կինոյի լիտվացի խորհրդային դերասան: Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգիմանտաս Ադոմայտիսը ծնվել է Լիտվայի Շյաուլյայ քաղաքում: Արծաթե մեդալով ավարտել է դպրոցը և ընդունվել Վիլնյուսի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Այն ավարտել է 1959 թվականին, սակայն արդեն 1958 թվականից սովորում էր Վիլնյուսի կոնսերվատորիայի (ներկայիս` Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա) դերասանական բաժնում: Ստացել է նաև մաթեմատիկական կրթություն: 1962-1963 թվականներին Մարիամպոլեյի դրամատիկական թատրոնում դերասան էր, իսկ 1963-1967 թվականներին հանդես է եկել Կաունասի դրամատիկական թատրոնում: 1967 թվականից նա Վիլնյուսում գտնվող Լիտվայի պետական ակադեմիական դրամայի թատրոնի դերասան է (ներկայումս` Լիտվայի ժողովրդական դրամատիկական թատրոն)[3]:

Ռեգիմանտաս Ադոմայտիսը խաղացել է նաև այլ թատրոններում և նկարահանվել կինոյում: Արժանացել է բազմաթիվ կոչումների ու մրցանակների[4][5][6][7]: 1988 թվականին անդամակցել է Լիտվայի «Սայուդիս» (Sąjūdis, «Շարժում») հասարակական-քաղաքական կազմակերպությանը[8]: 1989-1991 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր:

Մի առիթով տաղանդավոր դերասանն ասել է . «Մեծ բավականություն եմ զգում, երբ կարողանում եմ հանդիսատեսին բացահայտել իմ մարմնավորած հերոսների արիությունը: Ինձ հրապուրում են հերոսականությամբ և կյանքի ճիշտ ընկալմամբ հագեցված բնավորությունները: Հերոսականություն, որը ծնվում է անհատի համոզմունքից, իր գործի արդարացիության նկատմամբ ունեցած սեփական հավատից:

Ադոմայտիսի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել նաև ռեժիսորներ Ալեքսանդր Գորդոնի «Սերգեյ Լազո» (1967), Վալենտին Վինոգրադովի «Արևելյան միջանցք» (1967), Վիտաուտաս Ժայակյավիչուսի «Զգացմունք» (1968), ինչպես նաև 1973 թվականի մոսկովյան 8-րդ միջազգային կինոփառատոնում Ոսկե մրցանակի արժանացած «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1972), Ջորջ Կյուքորի խորհրդա-ամերիկյան «Կապույտ թռչուն» (1975), ինչպես նաև «Վթար» հեռուստատեսային կինոնկարում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգիմանտաս Ադոմայտիսն ամուսնացած էր դերասանուհի և երգչուհի Էուգենիա Բայորիտեի հետ: Ունի երեք որդի: Էուգենիա Բայորիտեն մահացել է 2011 թվականին:

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1963 Մեկ օրվա ժամանակագրություն Vienos dienos kronika օդաչու
1965 Ոչ ոք չէր ուզում մեռնել Niekas nenorėjo mirti Դոնատաս
1966 Արևելյան միջանցք Восточный коридор Իվան Լոբաչ
1967 Մեծահասակ մարդկանց խաղեր Suaugusių žmonių žaidimai Բրոնյուս
1967 Սերգեյ Լազո Сергей Лазо Սերգեյ Լազո
1968 Զգացմունքներ Jausmai Կասպարաս
1970 Լիր արքա Король Лир Էդմոնդ
1970 Տղամարդկային ամառ Vyrų vasara Աուգուստինաս
1970 Կոլումբոսի մասին ողջ ճշմարտությունը Visa teisybė apie Kolumbą բժիշկ Անտոնիո
1971 Քարը քարի վրա Akmuo ant akmens կոմս
1972 Այդ քաղցր բառը` ազատություն Это сладкое слово — свобода! Ֆրանսիսկո Վարդես
1973 Վոլց - մի գերմանական անիշխանականի կյանքն ու կերպարանափոխումը Wolz - Leben und Verklärung eines deutschen Anarchisten Իգնաց Վոլց
1974 Սատանայի հարսնացուն Velnio nuotaka Գիրդվայնիս
1974 Վթար Авария Ալֆրեդո Տրապս
1975 Մեն մենակ Mann gegen Mann Ռոբերտ Նիման
1976 Կորած արյուն Sodybų tuštėjimo metas Ադոմաս Վայնորաս
1977 Յուլյա Վրևսկայա Юлия Вревская Վասիլի Վերեշչագին
1977 Թշնամիները Враги Յակով Բարդին
1978 Կենտավրոսներ Кентавры Օռլանդո Լետելյեր
1979 Դեմքը թիրախին Veidas taikinyje Ֆիշեր
1979 Չքաղված վայրի ծաղիկների շերտը Полоска нескошенных диких цветов դպրոցի տնօրեն
1980 Կյանքը հիասքանչ է Жизнь прекрасна (La vita è bella) քննիչ
1980 Հարսնացուն Die Verlobte Գերման Ռայմերս
1980 Փաստ Faktas Բուցկուս
1980 Հանգստացողների կյանքից Из жизни отдыхающих Ալեքսեյ Պավլիշչև
1981 Ամերիկյան ողբերգություն Amerikietiška tragedija Օրվիլ Մեյսոն
1981 Մեղրամիսն Ամերիկայում Medaus mėnuo Amerikoje Դեյվիդ
1982 Ներեցեք, խնդրեմ Atsiprašau Աչաս
1982 Տրեստը, որը սնանկացավ Трест, который лопнул Էնդի Տակեր
1982 Հարուստը, աղքատը... Turtuolis, vargšas… (Богач, бедняк…) Թեոդոր Բոյլան
1983 Կանաչ բեռնասայլը Зелёный фургон Ալեքսանդր Երմակով
1983 Միրաժ Mirāža (Мираж) Ֆրենկ Մորգան
1983 Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով Skrydis per Atlantą Դյեդոնե
1984 Եվ հաղթանակի հիասքանչ ակնթարթը …И прекрасный миг победы մարզիչ
1984 Հարսանիք անտառում Свадьба в лесу Ֆելիքսաս
1986 «Մերսեդեսում» գտնվող մարդու գործը Досье человека в „Мерседесе“ Ինգմար Ռոս
1986 Կարուսել` շուկայական հրապարակում Карусель на базарной площади Ալեքսեյ Պրյախին
1986 Քամելեոնի խաղը Chameleono žaidimai (Игра хамелеона) Ռոբեր
1989 Դժվար է աստված լինել Трудно быть богом (Es ist nicht leicht ein Gott zu sein) Ալեքսանդր Վեյլանդ
1993 Մահվան հրեշտակները Ангелы смерти Յոհան ֆոն Շրյոդեր
1993 Դու կաս... Ты есть… Վերշինին
1993 Պառակտում Раскол Գեորգի Պլեխանով
1993 Հին աստվածներ - -
1993 Սպանության միջոց Способ убийства Փիթ Բիրնս
1995 Կապրենք Будем жить -
1995 Գայլի արյուն Волчья кровь գնդապետ
1995 Բնանկար` երեք լողորդուհիներով Пейзаж с тремя купальщицами -
1996 Աննա Anna -
1996 Տղամարդ երիտասարդ կնոջ համար Мужчина для молодой женщины Օլեգ
2004 Մոսկովյան սագա Московская сага Ռեստոն
2004 Անդունդի բանալիները. Ուրվականների որս Ключи от бездны: Охота на призраков Մարտինսոն
2004 Երկկենցաղ մարդը. Ծովային սատանա Человек-амфибия. Морской дьявол Սալվատոր
2007 Երրորդ երկինքը Третье небо տեր
2008 Կանայք ավելի լավ են ստում Moterys meluoja geriau Ռիչարդաս
2008 Սառցե համբույր Iskyss Վալերի Կասուլ
2010 Շրջանակներ ջրի վրա I cerchi nell'acqua Գրիմալդի
2011 Նռան համը Вкус граната Անվար
2012 Իմ միակ մեղքը Единственный мой грех պատկերասրահի տեր
2013 Իմ երազանքի ափերը Берега моей мечты Ջոն Մակլոու
2013 Հինգերորդ պահազորը Пятая стража կոմս Դրակուլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1043330364 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Lietuvos nacionalinis dramos teatras: Regimantas Adomaitis
  4. Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семенов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др.. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
  5. Декрет Президента Литвы от 10 февраля 1997 года № 1200 (Информация на официальном сайте Президента Литвы)(լիտվ.)
  6. Указ Президента України 5 листопада 1998 року № 1214/98 «Про нагородження відзнаками Президента України»(ուկր.)
  7. Декрет Президента Литвы от 14 июня 2012 года № IK-1093 (Информация на официальном сайте Президента Литвы)(լիտվ.)
  8. Регимантас Адомайтис // Имена // Энциклопедия отечественного кино