Սերգեյ Լազո
| Սերգեյ Լազո | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 7), 1894[1] |
| Ծննդավայր | Պիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մայիս 1920[1] (26 տարեկան) |
| Մահվան վայր | Լազո, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ալեքսեևյան ռազմական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
| Մասնագիտություն | պարտիզան, հեղափոխական և ռազմական գործիչ |
| Կուսակցություն | Left Socialist-Revolutionaries? և ԽՄԿԿ |
Սերգեյ Գեորգիևիչ Լազո (փետրվարի 23 (մարտի 7), 1894[1], Պիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիս 1920[1], Լազո, Ռուսաստան), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918)։
Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն։ 1917 թվականին ընտրվել է Սովետների համասիբիրական առաջին համագումարի պատգամավոր։
1918 թվականի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը։ 1920 թվականի հունվարին, երբ Պրիմորիեում տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լազոն նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։ Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկում ճապոնացիներին անցնելուց հետո, Լազոն և Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին։ Լազոյին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. Ламин В. А. — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Լազո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 474)։ |
- Մարտի 7 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1920 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս հեղափոխականներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին