Ռեբեկա Կիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Կիմ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 11, 1989(1989-08-11) (34 տարեկան)
Ծննդավայր՝Հոնոլուլու, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի և նորաձևության դիզայներ

Ռեբեկա Կիմ (կորեերեն՝ 김레베카, օգոստոսի 11, 1989(1989-08-11), Հոնոլուլու, ԱՄՆ, հայտնի է Բեկա անվանմամբ), հարավկորեացի երգչուհի և ոճաբան։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2009—2011

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-2008. Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 11-ին Հոնոլուլույում, Հավայի, ԱՄՆ[1]։ Նա, բացի ծնողներից, ունի նաև քույր։ Գեղեցիկ նկարում է։ Սովորել է Մոանալուայի ավագ դպրոցում[2]։ 2005 թվականին, 16 տարեկանում, Բեկան մեկնեց Հարավային Կորեա և սկսեց սովորել Pledis Entertainment-ում, որպեսզի հանդես գա երաժշտական բեմում[3]։

2009-2011. After School-ի հետ առաջնաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկայի առաջնաելույթը տեղի է ունեցել 2009 թվականի սկզբին After School-ի կազմում՝ «Ah!» սինգլով[4]։ Սկզբում աղջիկը խմբում ամենաերիտասարդն էր, մինչ Ռեյնայի և Նանայի գալը։ Նա զբաղեցրեց գլխավոր ռեփերի պաշտոնը և ռեփ հատվածներ գրեց խմբի շատ երգերի համար[5]։ 2010 թվականի փետրվարին Բեկան մասնակցեց Լի Հյո Ռիի «Bring It Back» սինգլին[6]։

2011 թվականի հունիսի 17-ին հայտնի դարձավ,որ Բեկան լքում է After School-ը, որպեսզի կենտրոնանա ոճաբանի կարիերայի վրա՝ ԱՄՆ֊ում[7][8][9]։ Հուլիսի 11-ին թողարկեց «Take Me to the Place» երգը, որի տեքստը ինքն էր գրել[10]։ Հուլիսի 9-ին, սինգլի թողարկումից երկու օր առաջ, Բեկան մասնակցեց After School-ի երկրորդ հանդիպմանը երկրպագուների հետ[11]։

2012-ներկա. Ոճաբանի կարիերա և այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին Բեկան բացեց «I Crave You» առցանց խանութը, որը զբաղվում էր ինքնարար զարդերի վաճառքով։ Բոլոր ապրանքների մեկ օրում վաճառեցին[12]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին Բեկան ելույթ ունեցավ Լոս անջելեսում անցկացվող ամենամյա KCON փառատոնին, որտեղ պատմեց իրական կորեական արդյունաբերության մասին։ After School-ից հեռանալուց հետո այն դարձավ նրա առաջին հանրային ելույթը[13]։ Հոկտեմբերի 10-ին կայացավ Կահիի երկրորդ մինի ալբոմի՝ Who Are You? թողարկումը, որի «Sinister» երգում Բեկան մասնակցել է[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկան ընկերություն է անում Յուրիի և Սույոնգի հետ՝ Girls’ Generation աղջիկների խմբից[15][16]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ս Մինամ, դու գեղեցիկ ես You’re Beautiful Հյուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. April 29, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. «Bekah Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. «After After School: Rebekah Kim's road to K-pop stardom». Manoa Now. April 22, 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  4. «【TVPP】After School - AH!, 애프터스쿨 - 아! @ Hot Debut Stage, Show Music Core Live». TV-People. October 28, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. «Bekah Profile». After School Fandom. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  6. «Lee Hyori teams up with 4minute's Jiyoon & After School's Bekah». All K-Pop. February 2, 2010. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  7. «Bekah to graduate from After School». All K-Pop. June 17, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  8. «Bekah Opens Up about Her Graduation from After School?». Soompi. October 18, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  9. «After School's Bekah Withdraws To Return To Hawaii». Soompi. June 16, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  10. «After School's Bekah releases her graduation song, "Take Me to the Place"». All K-Pop. July 11, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  11. «After School holds their second official fan meet». All K-Pop. July 11, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  12. «Bekah Opens Online Store, "I CRAVE YOU"». K-Pop Starz. October 15, 2012. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  13. «Bekah, Former K-Pop Star, Talks Realities of Korean Music Industry». Billboard. September 24, 2013. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  14. «Kahi Gaet Bekah Eks After School Duet di Lagu Baru». Kapanlagi. October 2, 2013. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  15. «140723 Yuri with Bekah (former After School)». Twitter. July 24, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  16. «Former After School Member Bekah Takes Fun Selcas with Girls' Generation's Sooyoung». Soompi. July 6, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.