Լի Հյո Ռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Հյորի
Lee Hyori from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 이효리
Ծնվել է մայիսի 10, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (39 տարեկան)
Չոնգջու, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Գործիքներ էլեկտրոնային ստեղնաշար
Գործունեություն 1998–2002 ( Fin.K.L հետ), 2003–ներկա ժամանակ
Լեյբլ DSP Entertainment (1998–2006), Mnet Media (2006–2010), B2M Entertainment (2010–2013)
Շրջանավարտ Kookmin University
Անդամակցություն Fin.K.L
Կայք lee-hyo-ri.co.kr
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Լի Հյորի (մայիսի 10, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Չոնգջու, Հարավային Կորեա), հարավկորեացի Քեյ փոփ ժանրի երգչուհի։ Համագործակցում է Mnet Media լեյբլի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյորին ծնվել է 1979 թվականի մայիսի 10-ին Չհոնջույում։ 1992 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Սեուլ: Ավարտելով հատուկ աղջիկների համար նախատեսված միջնակարգ և ավագ դպրոցները՝ նա ընդունվել է Կունմին համալսարանի դրամայի և կինոարվեստի ֆակուլտետը, և այն ավարտել 2006 թվականի փետրվարին։ 2007 թվականին ընդունվել է Կյունհի համալսարանի Արվեստի դպրոցը։

Նրա առաջնաելույթը տեղի է ունեցել 1998 թվականին՝ նույն տարում իսկ հիմնադրված Fin.K.L (핑클) աղջիկների երաժշտական խմբի կազմում, որի ղեկավարը և տարիքով ամենամեծ մասնակիցն էր նա տվյալ ժամանակ հանդիսանում։ Նրա մասնակցությամբ խումբը բազում հաջողությունների է հասել Հարավային Կորեայում։ 2003 թվականին նա թողարկել է իր առաջին միանձնյա ալբոմը «Stylish», որը նշանակալի հաջողություն ունեցավ, իսկ 2006 թվականին լույս է տեսել նրա երկրորդ միանձնյա ալբոմը՝ «Dark Angel», 2008 թվականին՝ երրորդը՝ «It’s Hyorish», որի «U-Go-Girl» երգը լայն տարածում գտավ երկրում։ 2010 թվականին լույս է տեսել նրա չորրորդ ալբոմը՝ «H-Logic», որի հասարակությանը ներկայացվելուց հետո՝ երգչուհին անմիջապես մեղադրվեց գրագողության մեջ։ 2013 թվականի մայիսին նա թողարկել է իր հինգերորդ ալբոմը՝ «MONOCHROME»:

Հյորին համարվում է ամենահայտնի հարավկորեացի փոփ-երգչուհիներից մեկը։ 2008 թվականին նա մասնակցել է երկրում հայտնի «패밀리가 떴다» հումորային հաղորդմանը։ Զբաղվում է բարեգործությամբ։

2013 թվականի սեպտեմբերի 1-ից ամուսնացած է կիթառահար Լի Սանսունի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  1. Person Profile // Internet Movie Database
  2. 이효리 배드걸, 섹시한 미스코리아급 화보!
  3. 이효리, 1일 이상순과 '부부' 됐다…"행복해보였다"