Ռայնսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ռայնսբերգ
Զինանշան
Wappen Rheinsberg.png

Rheinsberg 2003 1.JPG
Կոորդինատներ: 53°5′54″ հս․ լ. 12°53′45″ ավ. ե. / 53.09833° հս․. լ. 12.89583° ավ. ե. / 53.09833; 12.89583
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲրանդենբուրգ
ՇրջանԱրևելյան Պրիգնից Ռուփինի շրջան
ՂեկավարՅան Պիտեր Ռաու
Մակերես324,83 կմ²
ԲԾՄ61 մ
Բնակչություն8466 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ033931
Փոստային ինդեքս16831
Փոստային ինդեքսներ16831
Ավտոմոբիլային կոդOPR
Պաշտոնական կայքrheinsberg.de
##Ռայնսբերգ (Գերմանիա)
Red pog.png
##Ռայնսբերգ (Բրանդենբուրգ)
Red pog.png

Ռայնսբերգ (գերմ.՝ Rheinsberg), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում, Արևելյան Պրիգնից Ռուփինի շրջանում։ Քաղաքը կյանգնած է Ռին գետի վրա և համարվում է հանգստի հայտնի շրջան։ Զբաղեցրած տարաքով հավասար է Բրեմենին և Դրեզդենին և համարվում է Գերմանիայի խոշորագույն կոմունաներից մեկը։

Ռայնսբերգը հայտնի է դարձել շնորհիվ Կուրտ Տուխոլսկու «Ռայնսբերգ՝ նկարներով գիրք սիրահարվածների համար» գրքի, ինչպես նաև Թեոդոր Ֆոնտաների գրքում հիշատակման շնորհիվ։

Մտնում է Արևելյան Պրիգնից Ռուփին շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 8466 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1]: Զբաղեցնում է 324,82 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 68 353։

Քաղաքը ստորաբաժանվում է 17 քաղաքային համայնքների։

Տարեթիվ Բնակչություն
2005 9085
2010 8579

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնսբերգը գտնվում է Ռայնսբերգյան լճային մարզի մեջ՝ փոքր և մեծ այլ լճերի, գեղեցիկ անտառային լանդշաֆտների շրջակայքում։ Քաղաքից հարավ Ռուպինյան Շվեյցարիան է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնսբերգը բաղկացած է 17 մասերից, որոնք, իրենց հերթին, ստորաբաժանվում են ավելի փոքր մասերի․

  • Basdorf
  • Braunsberg
  • Dierberg
  • Dorf Zechlin
  • Flecken Zechlin (ներառյալ՝ Alt-Lutterow և Neu-Lutterow)
  • Großzerlang (ներառյալ՝ Adamswalde և Kolonie)
  • Heinrichsdorf (ներառյալ՝ Heinrichsfelde և Köpernitz)
  • Kagar
  • Kleinzerlang (ներառյալ՝ Prebelow)
  • Linow (ներառյալ՝ Möckern և Warenthin)
  • Luhme (ներառյալ՝ Heimland և Repente)
  • Rheinsberg (ներառյալ՝ Beerenbusch, Berkholzofen, Charlottenau, Feldgrieben, Paulshorst, Schlaborn և Witwien)
  • Schwanow
  • Wallitz
  • Zechlinerhütte
  • Zechow
    • Rheinshagen
  • Zühlen

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնսբերգի տարածաշրջանը բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից։ Բնակության մնացուկներ հայտնաբերվել են նաև Ռեմուս կղզում։ Քաղաքը անքակտելիորեն կապված է Ռայնսբերգյան պալատի և Գոգենցելերնովների արքայատոհմի հետ։ Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի՝ քաղաքը գրավելուց, ինչպես նաև 1740 թվականի խոշոր հրդեհից հետո քաղաքը և պալատը (մինչ այդ Վերածնունդի ոճով) կրկին կառուցվեցին Իոհան Գոտֆրիդ Կեմետերի և Գեորգ Վենցեսլաուս ֆոն Կնոբելսդորֆի կողմից։ Ֆրիդրիխ Մեծի նստավայր դարձած Ռայնսբերգյան պալատը համարվում է ֆրիդերեցիանական ռոկոկոյի ճարտարապետության վառ օրինակներից մեկը։ Բավականին շատ վերակառուցումների շնորհիվ Ռայնսբերգը աստիճանաբար դարձավ քաղաք–նստավայր։ 1762 թվականին հիմնվեց կերամիկական մանուֆակտուրան, որ դարձավ Պրուսիայի ամենամեծ արտադրություններից մեկը։ Դառնալով արքա՝ Ֆրիդրիխ Մեծը զիջեց ամրոցը իր եղբորը՝ Հենրիխին, որն ապրեց ամրոցում մինչ իր մահը՝ 1802 թվականը և նույնպես ոչ մեկ անգամ վերակառուցեց այն։

1966 թվականին քաղաքի մոտակայքում կառուցվեց աէկ, որը հանդիսանում էր խոշորագույն ընկերություն մինչև 1990 թվականը։

1968 թվականից Ռայնսբերգը հանդիսանում է պաշտոնապես ճանաչված հանգստավայր և հուսով է, որ ձեռք կբերի առողջարանի կարգավիճակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]