Ռայմոնդ Դուգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռայմոնդ Դուգան
Raymond Smith Dugan
Ծնվել էմայիսի 30, 1878(1878-05-30)[1]
Montague, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 31, 1940(1940-08-31)[1] (62 տարեկան)
Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերԱմհերստի քոլեջ և Հայդելբերգի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][4]
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ[2]
ՄայրEvelyn Smith Dugan?

Ռայմոնդ Սմիթ Դուգան (անգլ.՝ Raymond Smith Dugan, մայիսի 30, 1878(1878-05-30)[1], Montague, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 31, 1940(1940-08-31)[1], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պրինստոնի համալսարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մասաչուսետսում, 1899-ից 1902 թվականներին սովորել է Ամխերստի քոլեջում, 1905 թվականին պաշտպանել է դոկտորական կոչումը Հայդելբերգի համալսարանում։

Մաքս Վոլֆի ղեկավարության տակ հայտնաբերել է 16 աստերոիդ։ Աշխատել է Պրինստոնի համալսարանում որպես դասախոս (1905 - 1908), օգնական (1908 - 1920) և պրոֆեսոր (սկսած 1920 թվականից)։ Ամուսնացած է եղել Անետ Ռումֆորդի հետ։

Նա եղել է շուրջ 20 տարի դասական համարվող երկհատորյա աստղագիտության դասագրքի հեղինակներից մեկը։

Նրա պատվին են անվանվել (2772) Դուգան աստերոիդը և Դուգան խառնարանը Լուսնի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]