Ռամի Ռաբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռամի Ռաբիա
արաբ․՝ رامي ربيعة‎‎
RamyRabia2011.jpg
Քաղաքացիությունը Flag of Egypt.svg Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1993(1993-05-20)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Հասակ 156 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ

Ռամի Խիշամ Աբդել Ազիզ Ռաբիա (արաբ․՝ رامي ربيعة‎‎‎, մայիսի 20, 1993(1993-05-20)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, Կահիրեի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան:

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամին իր հայրենի քաղաքի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի սան է: 2010 թվականի դեկտեմբերի 21-ին «Խարաս Էլ-Խոդուդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունում[2]: 2013 թվականի մարտի 10-ին ԵՆՊՊԻ ակումբի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել «Ալ-Ահլի» ակումբի կազմում[3]: Կահիրեական ֆուտբոլային ակումբի կազմում Ռամին երկու անգամ հաղթել է ազգային և Աֆրիկայի չեմպիոնների գավաթի լիգաները, ինչպես նաև` Աֆրիկայի չեմպիոնների սուպեր գավաթը և Եգիպտոսի սուպեր գավաթը:

2014 թվականի ամռանը Ռամին տեղափոխվել է պորտուգալական «Սպորտինգ» ակումբ: Տրանսֆերի գումարը կազմել է 750 հազար եվրո: 2015 թվականի հունվարի 14-ին Պորտուգալիայի գավաթի` «Բոավիշտա» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել լիսաբոնյան թիմում[4]: Նույն թվականին Ռաբիան դարձել է մրցաշարի հաղթող:

2015 թվականի ամռանը Ռաբիան վերադարձել է «Ալ-Ահլի» ակումբ:

Միջազգային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 14-ին Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ռաբիան իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականում[5]: Մարտի 7-ին Կատարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել իր ազգային թիմում[6]:

2013 թվականին երիտասարդական հավաքականի կազմում Ռաբիան հայտավորվել է Թուրքիայում կայանալիք 2013 թվականի երիտասարդական առաջնությանը: Առաջնությանը մասնակցել է Իրաքի[7], Չիլիի[8] և Անգլիայի[9] հավաքականների դեմ խաղերին:

Գոլեր Եգիպտոսի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2013 թվականի մարտի 7 Տանի բին Յասիմ, Դոհա, Քաթար Կատար Կատար 0:1 3:1 Ընկերական խաղ
02. 2013 թվականի նոյեմբեր Հունիսի 30 ստադիոն, Կահիրե, Եգիպտոս Զամբիա Զամբիա 2:0 2:0 Ընկերական խաղ
03. 2015 թվականի հունիս Բոլր էլ Արաբ, Ալեքսանդրիա, Եգիպտոս Տանզանիա Տանզանիա 1:0 3:0 Աֆրիկյան ազգերի գավաթ 2017-ի ընտրական փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Եգիպտոս «Ալ Ահլի»

Պորտուգալիա ««Սպորտինգ» (Լիսաբոն)

  • Պորտուգալիայի գավաթակիր — 2014/2015

Միջազգային

Եգիպտոս Եգիպտոսի մինչև 20 տարեկանների հավաքական

  • 1Չեմպիոն Աֆրիկայի երիտասարդական գավաթ — 2013
  • Բրոնզե` Աֆրիկայի երիտասարդական գավաթ — 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ալ Ահլի VS. Հարաս Էլ Հոդուդ 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-12-21 
  3. «Ալ Ահլի VS. ԵնՊՊԻ 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-03-10 
  4. «Սպորտինգ VS. Բոավշիտա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-14 
  5. «Կոտ դը Իվուար VS. Եգիպտոս 4:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-01-14 
  6. «Քաթար VS. Եգիպտոս 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-03-07 
  7. «Իրաք (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-26 
  8. «Չիլի (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-23 
  9. «Եգիպտոս (մինչև 20) VS. Անգլիա (մինչև 20) 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]