Ռամիլ Ուսուբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամիլ Ուսուբով
Ramil Usubov in 2018.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Academy of Management of the Ministry of Internal Affairs of Russia?
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1948(1948-12-22) (73 տարեկան)
Ծննդավայր Իվանյան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան, «Փառքի» շքանշան, Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018), Medal "100th anniversary of the Azerbaijani police", AZ For Service to the Fatherland Order ribbon.svg և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Ռամիլ Իդրիս օղլի Ուսուբով (ադրբ.՝ Ramil İdris oğlu Usubov,դեկտեմբերի 22, 1948(1948-12-22), Իվանյան), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար (1994 թվականից–20.06.2019), ոստիկանության գեներալ-գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիլ Ուսուբովը ծնվել է Իվանյան գյուղում։ 1973 թվականին նա ավարտել է Ն. Ռազաևի անվան Բաքվի միլիցիայի հատուկ միջնակարգ դպրոցը, իսկ 1980 թվականին ավարտել է հեռակա ուսումը ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի հեռակա բաժինը[1][2]։ Ոստիկանության դպրոցը ավարտելուց հետո որպես տեսուչ աշխատել է Ստեփանակերտի ՆԳՆ քրեական հետախուզությունում[2], որից հետո 1975 թվականին նշանակվել է Շուշիի Ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար, իսկ 1980-ից 1984 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ներքին գործերի վարչությունում որպես ղեկավարի տեղակալ[1]։

1984-ից 1987 թվականներին Ուսուբովը նշանակվել է Շիրվանի Ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար, իսկ 1987 թվականին դարձել է Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի նախարար[1][2]։ 1989-1993 թվականներին Ռամիլ Ուսուբովը աշխատել է աշխատել է քրեական հետախուզության ղեկավարի, վիզայի և գրանցման բաժնի ղեկավարի և Ադրբեջանի ՆԳՆ կադրերի վարչության ղեկավարի պաշտոններում։ 1993 թվականի օգոստոսի 11-ին Ուսուբովը նշանակվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ներքին գործերի նախարար[1]։

ՆԳՆ ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլի 29-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի № 144 հրամանով նույն թվականի մայիսի 3-ին Ուսուբովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, հետագայում № 418 հրամանով 1995 թվականի դեկտեմբերի 26-ին նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ արդեն 2002 թվականի հունվարի 15-ին նախագահի № 637 հրամանով Ուսուբովը դարձավ գեներալ-գնդապետ[1]։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Усубов Рамиль Идрис оглы» (ռուսերեն)։ kavkaz-news (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «УСУБОВ Рамиль Идрис оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն)։ База данных "Лабиринт 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]