Ռազմիկ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Մուրադյան
Ծնվել էմայիսի 20, 1938(1938-05-20) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՈւսուցիչՆիկողայոս Նիկողոսյան
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա

Ռազմիկ Խաչիկի Մուրադյան (մայիսի 20, 1938(1938-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ քանդակագործ, մոնումենտալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Մուրադյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ Ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Հանդիսանում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (քանդակագործության բաժին, 2012), մոնումենտալ արվեստի համաշխարհային դափնեկիր, միջազգային մրցույթների դափնեկիր։ 1963 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։

1956 թվականին ավարտել է Նիկողայոս Նիկողոսյանի ստուդիայի դասընթացները։ Ստեղծել է շուրջ 40 մոնումենտալ գործեր։ Ակադեմիական մասնագիտական կրթություն չի ստացել։ Քանդակագործ Նիկողոսյանի հետ խորհրդակցությունները, նրա հետ համատեղ աշխատանքները, գեղարվեստական միջավայրն ու նրա ստեղծագործական հմտությունները օժանդակեցին քանդակագործի ինքնահաստատմանը։ Մուրադյանն սկսեց ստեղծագործել փայտով, մարմարով, ստեղծեց դիմաքանդակներ։ 1970-ական թվականներին նրա քանդակի ժանրային գործունեությունը ընդլայնվեց՝ կոմպոզիցիոն դիմաքանդակ, արձաններ, ֆիգուրներ։ Սկսեց ստեղծագործել բացառապես բրոնզով[1]։ Մարմարից, քարից, բրոնզից ու փայտից ստեղծել է շուրջ 500 աշխատանքներ։

Հաստոցային ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահով, ՌԴ թանգարաններում և տարբեր մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Կուրչատովի հուշարձանը Դուբնայում
  • Յուրի Գագարինի հուշարձանը Կոմսոմոլսկը Ամուրի վրա քաղաքում
  • Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը Ուրալսկիյում
  • Ա. Սուվորովի հուշարձանը Լենինգրադյան կայարանում
  • Մաքսիմ Գորկու հուշարձանը Իտալիայում
  • Մաքսիմ Գորկու հուշարձանը Վիննիցայում, Ուկրաինա
  • Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձան Սախալինում
  • Ի. Կրուզենշտերնի հուշարձանը Սախալինում
  • Գ. Նևելսկու հուշարձանը Սախալինում
  • Սեդովի հուշարձանը Սախալինում
  • Վ. Գոլովինի հուշարձանը Սախալինում
  • ԽՍՀՄ երկրներում հուշարձաններ նվիրված Հայրենական պատերազմին

Հաստոցային մարմարե գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդը և բնությունը»
  • «Մայրություն»
  • «Միֆալոգիա»
  • «Պար»
  • «Հուսահատություն»
  • «Ֆլորա»
  • «Ֆաունա»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականից մասնակցում է մոսկովյան, համառուսական, միջազգային ցուցահանդեսներին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, ՌԴ մի շարք քաղաքներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ, 2012
  • ԽՍՀՄ, ՌԴ նկարիչների միության դիպլոմներ, պատվոգրեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]