Ռագու ֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագու ֆին
ragoût fin
Գերմանական խոհանոց
Ծագում
Ենթատեսակապուր, սննդամթերք և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ
Առաջացման երկիրԳերմանիա Գերմանիա
Բաղադրամասեր
ՀիմնականՍպիտակ միս,սպիտակ սոուս,ուղեղ,ողնուղեղ
Հնարավորլեզու, ձուկ

Ռագու ֆին, գերմանական խոհանոցի ուտեստ։

Ուտեստը պատրաստվում է շոգեխաշած մսից և սպիտակ սոուսով պատրաստված փորոտիքից։ Համարվում է գերմանական դասական թեթև նախաճաշիկ, որն ավելի շատ օգտագործվում է բեռլինյան խոհանոցում։

Ռագու ֆին պատրաստվում է հորթի մսից, ուղեղից, ողնուղեղից, հավի սպիտակ մսից, ըստ ճաշակի օգտագործվում է նաև ձուկ։ Բաղադրատոմսի համաձայն միսը կարելի է եփել քացախ ավելացրած ջրում կամ թույլ կրակի վրա շոգեխաշած վիճակում, որց հետո կտրատվում է մանր մասերի։ Սպիտակ սոուսը պատրաստվում է արգանակից, սպիտակ գինուց, ավելացվում է սերուցք, կիտրոնի հյութ և ձվի դեղնուց։