Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակ
Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակ (անգլ.՝ J. Walter Kennedy Citizenship Award), NBA մրցանակ, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալ բասկետբոլային գրող (անգլ.՝ Professional Basketball Writers Association) խաղացողին կամ մարզչին, որը իրեն դրսևորում է հասարարական և բարեգործական գործունեության մեջ[1]։ Մրցանակը շնորհվում է 1974/75 մրցաշրջանից սկսած և կոչված է լիգայի երկրորդ կոմիսար[a] Ջեյմս Ուոլթեր Քենեդիի պատվին, որը այդ պաշտոնին էր 1963-ից 1975 թվականներին[2]։ Գրողների սսոցիացիայի անդամները անվանակարգում են լիգայի խաղացողին, իսկ հետո ասոցիացիայի մոտավորապես 150 անդամների միջև ընթանում է քվեարկություն։ Այն խաղացողը, որը հավաքում է քվեների առավելագույն քանակը, արժանանում է մրցանակին[2]։ Մրցանակը՝ որպես օրենք, շնորհվում է այն մարդուն, որը առավելագույն բարեգործական ներդրումն է ունեցել հանրության մեջ։ Օրինակ Քևին Գառնեթը 2006 թվականի մրցանակը ստացել է Կատրինայի փոթորկի զոհերին 1,2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու համար[3]։
Տիտղոսի ներկա տիրողը համարվում է հարձակվողի դիրքում խաղացող «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի խաղացող Լեբրոն Ջեյմսը։ Հիմնադրման պահից մրցանակը շնորհվել է 35 անգամ։ «Դետրոյթ Փիստոնս» ակումբի խաղացողների կողմից ձեռք է բերվել 5 մրցանակ։ Մրցանակը միայն 1985/1986 մրցաշրջանին է շնորհվել միանգամից երկու խաղացողին՝ Մայքլ Կուպերին և Ռորի Սփերոուին։ Վլադե Դիվացը, Դիկեմբե Մուտոմբոն, Սթիվ Նեշը, Սեմուել Դալեմբերը տիտղոսը տիրողներն են, որոնք ծնվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս։ Մուտոմբոն միակ խաղացողն է, ով արժանացել է մրցանակին երկու անգամ։ Ֆրենկ Լեյդենը և Ջո Օ’Տուլը մրցանակակիրների ցանկի մեջ միակ ոչ խաղացողներն են։ Լեյդենը արժանացել է մրցանակին 1983/1984 մրցաշրջանին, երբ եղել է «Յութա Ջազ» ակումբի գլխավոր մարզիչ[4]։ Օ’Տուլը արժանացել է մրցանակին 1994/1995 մրցաշրջանին, երբ եղել է «Ատլանտա Հոքս» ակումբի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը[5]։
Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշված են այն խաղացողները, որոնք մինչ օրս հանդես են գալիս NBA-ում | |
Ընտրվել են Բասկետբոլի փառքի սրահի մեջ։ | |
Խաղացող (X) | Հաղթած մրցանակների քանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pistons G Chauncey Billups wins sportsmanship award»։ ESPN.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 27 февраля 2011(անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Snow Named Winner of J. Walter Kennedy Citizenship Award»։ NBA.com։ Turner Sports Interactive, Inc։ հունիսի 26, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 27 февраля 2011 (անգլ.)
- ↑ «Garnett wins Kennedy Citizenship Award»։ USA Today։ Associated Press։ հոկտեմբերի 31, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 27 февраля 2011 (անգլ.)
- ↑ «Frank Layden Coaching Record»։ basketball-reference.com։ Sports Reference LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 27 февраля 2011 (անգլ.)
- ↑ «J. Walter Kennedy Citizenship Award»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 27 февраля 2011 (անգլ.)
- ↑ Mike Monroe։ «The Commissioners»։ NBA.com։ Turner Sports Interactive, Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 27 февраля 2011 (անգլ.)