Ջո Տասլիմ
![]() անգլ.՝ Joe Taslim | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Պալեմբանգ, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, դերասան, ձյուդոիստ և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1997 - առ այսօր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջո Տասլիմ (ինդոն.՝ Joe Taslim, հունիսի 23, 1981[1], Պալեմբանգ, Ինդոնեզիա), ինդոնեզացի ձյուդոիստ, մոդել և դերասան։ Ջոն ավելի հայտնի է որպես դերասան, խաղալով «Ռեյդ» ֆիլմի գլխավոր դերերում և «Ֆորսաժ 6»-ի երկրորդական դերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Տասլիմը ծնվել է 1981 թվականի հունիսի 23-ին, Ինդոնեզիայի Պալեմբանգ քաղաքում[3]։ Մարիա Տասլիմի և Մարդջուկի Տասլիմի տղան է[4]։
Դեռահաս տարիքում սկսել է ուսումնասիրել մարտարվեստի տեսակները, ինչպիսիք են ուշուն, ձյուդոն, թեկվոնդոն[5]։ Բայց նրան ամենից շատ գրավեց ձյուդոն, որի շնորհիվ դարձավ երկրի ամենահայտնի ձյուդոիստներից մեկը։
1999 թվականին Սինգապուրում անցկացված Հարավարևելյան Ասիայի Ձյուդոյի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2007 թվականին Հարավարևելյան Ասիայի Ձյուդոյի առաջնությունում արծաթե մեդալի և արժանացել է մի շարք այլ ոսկե մեդալների ձյուդոյի ազգային առաջնություններում։
1997 թվականից մինչև 2009 թվականը Տասլիմը եղել է Ինդոնեզիայի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, որից հետո նա ստանում է ծանր վնասվածք, որի արդյունքում ստիպված է լինում հրաժարվել սպորտային կարիերայից[6]։
Բացի սպորտից, նա հաջողությամբ կառուցում է իր կարիերան մոդելի և դերասանի կարգավիճակում։ Կինոյում նկարահանվել է 2008 թվականից։ 2010 թվականին նկարահանվում է «Ռեյդ» ֆիլմում, որը հեռարձակվել է 2011 թվականին և ստացել է մի քանի մրցանակներ։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ Ջոն անցել է չարագործի դերը կատարող քասթինգը, որտեղ պետք էր խաղար գլխավոր չարագործի դերը։ Այդ ֆիլմը «Ֆորսաժ 6»-ն էր, որը հեռարձակվել է 2013 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | Karma | Արմանդ Գուան |
2009 | Rasa | Ալլիվան |
2011 | Ռեյդ | Sgt. Jaka |
2012 | Dead Mine | Ջոկո |
2013 | Ֆորսաժ 6 | Ջահ |
2013 | La Tahzan | Յամադա |
2015 | The Night Comes for Us | |
2016 | Star Trek Beyond |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.imdb.com/name/nm3029144/bio
- ↑ 2,0 2,1 https://www.tatlerasia.com/people/joe-taslim
- ↑ «Ջո Տասլիմը hotbirthdays.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Deri. «Biography Joe Taslim: Judo Membawanya jadi Komandan Pasukan Khusus» (Indonesian). 21 Cineplex. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ M2 Magazine, March 2012 edition (ինդ.)
- ↑ M. Berlian (2012 թ․ հունվարի 15). «DA MAN Exclusive Fashion Feature: Joe Taslim of "The Raid"». DA MAN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջո Տասլիմը IMDb կայքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Տասլիմ» հոդվածին։ |
|