Ջո Անդրես
Ջո Անդրես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1954[1] |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս |
Մահացել է | հունվարի 6, 2019[2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Օհայոյի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուսույց և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Սթիվ Բուշեմի |
Երեխա(ներ) | Lucian Buscemi? |
joandres.com | |
Ջո Անդրես (անգլ.՝ Mary Jo Andres, մայիսի 21, 1954[1], Ուիչիտո, Կանզաս - հունվարի 6, 2019[2][3], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի, պարուսույց և նկարչուհի։ Ուփսալայի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի, Չիկագոյում միջազգային կինոփառատոնի և «Ավինոն/Նյու Յորք» անկախ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակների դափնեկիր՝ «Սև օդապարուկներ» (1996) կարճամետրաժ ֆիլմի համար։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Ջո Անդրեսը ծնվել է 1954 թվականի մայիսի 21-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում[4]՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների ընտանիքում։
Ջոյի հայրը՝ Մարտին Յորք Անդրեսը (07.09.1922-29.09.1976), ԱՄՆ ծովային հետևակի մաստեր-սերժանտ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, իսկ մայրը՝ Ռոզմարի Անդրեսը (օրիորդական ազգանունը Կայաչա է 23.12.1920-14.06.2001), ԱՄՆ ծովային հետևակի շարքային և խոհարարի օգնական է։
Առաջին անգամ հայտնի է դարձել 1980-ական թվականներին Նյու Յորքի կինետիկ բեմում իր ֆիլմերի, պարերի և լուսային ներկայացումների շնորհիվ, որոնք ցուցադրվել են Performing Garage-ում, la Mama փորձարարական թատերական ակումբում, Performance Space New York-ում, Danspace Project-ում և Կենդանի կինոյի կոլեկտիվում[5]։ Որպես ռեժիսոր՝ Անդրեսը ճանաչման և մրցանակների է արժանացել 1996 թվականին նկարահանված «Սև օդապարուկներ» ֆիլմի համար, որը ցուցադրվել է PBS-ում և մասնակցել է մի շարք կինոփառատոներում, ներառյալ՝ Սանդենսի, Բեռլինի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոնները և Human Rights Watch-ը[6]։ Անդրեսը նկարահանել է երաժշտական և գեղարվեստական տեսահոլովակներում, ինչպես նաև աշխատել է իր սեփական ֆիլմերի վրա։ Անդրեսը պարային խորհրդատու էր հայտնի Wooster Group-ում։
Առաջատար համալսարաններում, թանգարաններում և արվեստի գաղութներում, այդ թվում, Yaddo և Իտալիայի Բելաջիո քաղաքում գտնվող Ռոքֆելերի հետազոտական կենտրոնում եղել է նկարիչ։ Անդրեսը ստեղծել է ցիանոտիպերով լուսանկարների շարք, որոնք կարելի է տեսնել նրա կայքում[7][8]։
1987 թվականին ամուսնացել է դերասան Սթիվ Բուշեմիի հետ. նրանք ունեին մեկ որդի՝ Լյուսիանը, որը ծնվել է 1990 թվականին[9][10]։
Ջո Անդրեսը մահացել է 2019 թվականի հունվարի 6-ին 64 տարեկան հասակում՝ ինկապսուլացված պերիտոնալ սկլերոզից[4]։ Փակ հոգեհանգիստը տեղի է ունեցել հունվարի 8-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 Steve Buscemi's Wife Jo Andres Dead at 65
- ↑ 3,0 3,1 3,2 Jo Andres, Innovative Choreographer and Filmmaker, Dies at 64
- ↑ 4,0 4,1 Sandomir, Richard (2019 թ․ հունվարի 16). «Jo Andres, Innovative Choreographer and Filmmaker, Dies at 64». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Jo Andres». BroadwayWorld. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Jo Andres (1954–2019)». IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «This Is Beauty, Girls: Nine Cyanotypes by Jo Andres». Flavorpill. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Andres, Jo (2007). «Darkness & Delight cyanotypes». co.sine.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ D'Zurilla, Christie (2010 թ․ դեկտեմբերի 14). «Michael C. Hall divorce has him alone among fellow Golden Globe nominees». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Filmmaker Jo Andres, wife of actor Steve Buscemi, dies at 64». San Francisco Chronicle. Associated Press. 2019 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Evans, Greg (2019 թ․ հունվարի 12). «Jo Andres Dies: 'Black Kites' Filmmaker, Wife of Steve Buscemi was 64». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Հունվարի 6 մահեր
- 2019 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի նկարչուհիներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ