Ջուզեպպե Պրովենցանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Պրովենցանո
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 23, 1982(1982-07-23) (41 տարեկան)
Ծննդավայր Սան Կատալդո, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա

Ջուզեպպե «Պեպպե» Պրովենցանո (իտալ.՝ Giuseppe “Peppe” Provenzano, հուլիսի 23, 1982(1982-07-23), Սան Կատալդո, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 2019 թվականի սեպտեմբերի 5-ից Հարավային Իտալիայի և տարածաշրջանների զարգացման առանց պորտֆելի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Պրովենցանոն ծնվել է 1832 թվականի հուլիսի 23-ին Սան Կատալդոում, Սիցիլիա։ Պիզայում ավարտել է Սուրբ Աննայի անվան հեռանկարային հետազոտությունների դպրոցը, որտեղ սովորել է իրավունք, որից հետո դպրոցում պաշտպանել է դոկտորական աստիճանը՝ ստանալով գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2012 թվականից 2014 թվականը գլխավորել է Սիցիլիայի տարածաշրջանի տնտեսության հարցերով ասեսորի՝ Լուկա Բյանկայի քարտուղարությունը, 2013 թվականից մինչև 2014 թվականը՝ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի՝ Անդրեա Օռլանդոյի խորհրդական։ 2016 թվականից Մոսկվայի կրթության դեպարտամենտի տնօրենի տեղակալն է։ 2018 թվականին հրաժարվել է Դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակներում ընդգրկվելուց՝ ի նշան ընտրության ընթացակարգի հետ անհամաձայնության[1]։

Համագործակցել է «Le Ragioni del Socialismo», «L’Unità», «Il Riformista», «HuffPost» հրատարակչությունների հետ, «Rivista economica del Mezzogiorno» ամսագրի խմբագրային կոմիտեի անդամ է։ Լուկա Բյականյի հետ հրատարակել է «Ma il cielo è sempre più su? L’emigrazione meridionale ai tempi di Termini Imerese. Proposte per il riscatto di una generazione sotto sequestro» գիրքը[2]։

2019 թվականին ներկուսակցական ընտրությունների արդյունքների համաձայն՝ անցել Է Դեմոկրատական կուսակցության ազգային վարչություն, և հետագայում Կուսակցության ազգային քարտուղարությունում իր ենթակայության տակ է ստացել աշխատանքային հարաբերությունների խնդիրները[3]

Հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Հյուսիսի լիգայի կողմից առաջարկվող ինքնավարության նախագծերին, «Limes» ամսագրում հայտարարելով, որ «տարբերակված ինքնավարությունը» պետք է համապատասխանի ազգային միասնության նպատակներին, այլ ոչ թե նրա հակադրությանը[4]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ նշանակվել է Հարավային Իտալիայի և տարածաշրջանների զարգացման առանց պորտֆելի նախարար[5], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետի կազմում երդվել է և ստանձնել պաշտոնը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Giuseppe Provenzano al Sud, è vicedirettore dello Svimez» (իտալերեն). ANSA. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Giuseppe Provenzano, chi è il Ministro per il Sud» (իտալերեն). il Messaggero. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Mezzogiorno / Giuseppe Provenzano» (իտալերեն). il Sole 24 Ore. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Davide Giancristofaro Alberti (2019 թ․ սեպտեմբերի 5). «GIUSEPPE PROVENZANO, CHI È IL MINISTRO DEL SUD/ Economista Pd 'contro' l'Autonomia» (իտալերեն). il Sussidiario. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պրովենցանո» հոդվածին։