Ջուդիթ Դաթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդիթ Դաթեր
անգլ.՝ Judith Rose Dater
Ծնվել էհունիսի 21, 1941(1941-06-21)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1962) և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում (1966)
Մասնագիտությունլուսանկարիչ, կանանց իրավունքների պաշտպան և արվեստագետ
ԱմուսինՋեք Ուելփոթ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjudydater.com

Ջուդիթ Ռոուզ Դաթեր (անգլ.՝ Judith Rose Dater, ի ծնե՝ Լիխտենֆելդ (անգլ.՝ Lichtenfeld), հունիսի 21, 1941(1941-06-21)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի լուսանկարչուհի և ֆեմինիստ։ Նա, թերևս, առավել հայտնի է 1974 թվականին Յոսեմիթեում արված «Իմոջենը և Թվինկան Յոսեմիթեում» (անգլ.՝ Imogen and Twinka at Yosemite) լուսանկարով, որի վրա պատկերված է Ամերիկայի առաջին կին լուսանկարիչներից մեկը՝ տարեց Իմոջեն Քանինգհեմը, որը Յոսեմիթեի անտառներում հանդիպում է նիմփային։ Տվյալ լուսանկարում նիմփան մոդել Թվինկա Թիբոն է։ Լուսանկարը հրապարակվել է «Life» ամսագրում՝ 1976 թվականի թողարկման մեջ, որը նվիրված էր ամերիկացի կանանց կյանքի առաջին 200 տարիներին[7]։

Նրա լուսանկարները, օրինակ՝ նրա ինքնադիմանկարը, ցուցադրվել են նաև Փոլ Գեթիի թանգարանում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Դաթերը ծնվել է 1941 թվականին, Հոլիվուդում, մեծացել Լոս Անջելեսում։ Նրա հայրը կինոթատրոնի սեփականատեր էր, ուստի ֆիլմերը դստեր համար դարձել են պրիզմա, որի միջոցով նա նայում էր աշխարհին։ Դրանք զգալի ազդեցություն են ունեցել նրա լուսանկարների վրա[7]։ 1959-1962 թվականներին Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ուսումնասիրել է արվեստ, այնուհետև տեղափոխվել Սան Ֆրանցիսկո նահանգ, որտեղի համալսարանում 1963 թվականին ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի աստիճան[9]։ Հենց այնտեղ Դաթերն առաջին անգամ տեսել է Ջեք Ուելփոթոմի լուսանկարները։ Ավելի ուշ ամուսնացել է վերոնշյալ լուսանկարչի հետ։ 1975 թվականին նրանք հրատարակել են «Կանայք և այլ տեսիլքներ» (անգլ.՝ «Women and Other Visions») վերնագրով համատեղ աշխատանք։ Զույգն ամուսնալուծվել է 1977 թվականին։

1964 թվականին՝ հետագայում Էսալենի ինստիտուտ դարձած Բիս-Սուր-Հոթ-Սփրինգսում կայացած Էդվարդ Ուեսթոնի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված սեմինարի ժամանակ Դաթերը հանդիպել է լուսանկարիչ Իմոջեն Քանինգհեմին։ Դաթերը շատ ոգեշնչված էր Քանինգհեմի կյանքով և աշխատանքներով։ Նրանք երկուսն էլ հետաքրքրված էին դիմանկարային գեղանկարչությամբ և մինչև Քանինգհեմի մահը՝ 1976 թվականը, մնացել են ընկերներ։

Դաթերը հայտնի է նաև իր ինքնապատկերներով։ Նա հաճախ ստեղծում է կերպարներ, որոնք մարմնավորում են կանանց մոտ առկա գիտակցված և չգիտակցված խնդիրները։ Նրա ինքնապատկերների շարքի նկարների թվում են «Ms. Cling Free»-ը և «Leopard Woman»-ը[10]։ Ջուդիթը նկարում է նաև այլ կանանց դիմանկարները՝ օգտագործելով բնական լույս[9]։ Նա մինչև 1979 թվականն աշխատել է միայն սև և սպիտակ լուսանկարչությունում, այնուհետև սկսել է գունավոր աշխատանքներ կատարել[9]։

Ջուդի Դաթերը ներկայումս բնակվում է Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում, ամուսնու՝ Ջեք Բ. ֆոն Էյուի հետ։ Նրա գործունեությունը երկարատև ու բազմազան է եղել. նա համատեղել է դասավանդումը, գրքերի ստեղծումը, արտերկրում ճանապարհորդությունը, վարպետության դասերի անցկացումը, տպագիր հրատարակությունների շարունակական ստեղծումը, տեսանյութերը և լուսանկարչությունը։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Դաթերը լուսանկարն օգտագործում է որպես կանանց մարմնի վերաբերյալ ավանդական պատկերացումները վիճարկելու գործիք։ Նրա վաղ գործունեությունը համընկել է ֆեմինիստական շարժման առաջացմանը, և նրա աշխատանքը սերտորեն կապված է եղել դրա հետ։ Այն ժամանակ, երբ կնոջ դիմային մերկությունը ռիսկային էր համարվում, Դաթերը կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ լուսանկարելով կնոջ մերկ մարմինը։ Այնուամենայնիվ, նա դա արել է այնպես, որ մարմինը չառարկայացնի, ինչպես նախկինում արվում էր շատ դեպքերում[11][12]։

Նրա վրա ազդեցություն է ունեցել լուսանկարչության և ֆեմինիզմի կենսականորեն կարևոր մշակութային հատումը, ինչպես նաև 1960-ական թվականներին սկսված և մինչև 1980-ական թվականները շարունակված ֆեմինիզմի երկրորդ ալիքը[13]։ 1980-ական թվականներին շատ բան է փոխվել, և երկիրն ընդհանուր առմամբ քաղաքական կյանքի ոլորտներում ավելի պահպանողական է դարձել։ Կանանց շարժման նվաճումներն սկսել են դանդաղել, և շատ ֆեմինիստուհիներ վհատվել են շարունակվող սեքսիստական հայացքների և վարվելաձևի պատճառով։ Հզոր լուսանկարչության և ոճի անձնական զգացողության շնորհիվ Դաթերը կարողացել է գերազանցել այդ պահպանողական արժեքները և արդյունավետորեն իր տեսակետները հասցնել լսարանին։

1980-ական թվականներին արված նրա լուսանկարների հայտնի շարքից մեկում, որը հայտնի է որպես «Ինքնապատկերի» հաջորդականություն, շոշափել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անհատականությունը, ֆեմինիզմը և մարդու կապը բնության հետ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/264269
  2. 2,0 2,1 Judy Dater (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. «Judith Rose Lichtenfeld». California Birth Index. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  7. 7,0 7,1 Sykes, Claire (Fall 2012). «Judy Dater: Seeing and Being Seen» (PDF). Photographer's Forum. Santa Barbara, California: Serbin Communications. էջեր 10–20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  8. Getty Museum. “My Hands, Death Valley.” The J. Paul Getty Museum. 29 Nov. 2014.http://www.getty.edu/art/collection/objects/242022/judy-dater-my-hands-death- valley-american-1980/.
  9. 9,0 9,1 9,2 Trainer, Laureen; edited by Amy Scott Yosemite: Art of an American Icon. — University of California Press, 2006. — С. 197.(չաշխատող հղում)
  10. Dater, Judy, and James Enyeart. Judy Dater, Twenty Years. Tucson, AZ: University of Arizona, in Association with the De Saisset Museum, University of Santa Clara, 1986. Print.
  11. "Judy Dater." Smith Andersen North | Artist Bio- Judy Dater. Smith Anderson North, n.d. Web. 20 Feb. 2015. <http://www.smithandersennorth.com/artists/dater/bio.html Արխիվացված 2020-02-14 Wayback Machine>
  12. 12,0 12,1 Ms. Clingfree. 1982. Self-Portraits. Judy Dater. By Judy Dater. Web. 18 Feb. 2015. <http://judydater.com/self-portraits/1x6pt7szc356o5tiw3f4ka1hgg0uoc>
  13. Mandle, Joan. “How Political is the Personal? Identity Politics, Feminism and Social Change.” Colgate University. 30 Nov. 2014. https://userpages.umbc.edu/~korenman/wmst/identity_pol.html.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]