Ջորջ Իստմեն
Ջորջ Իստմեն անգլ.՝ George Eastman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1854[1][2][3][4][5][6][7] |
Ծննդավայր | Waterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 14, 1932[1][2][3][4][5][6][7] (77 տարեկանում) |
Մահվան վայր | El Algar, Մուրսիա, Իսպանիա[8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, լուսանկարիչ և բարեգործ |
Պարգևներ և մրցանակներ | Ազգային գյուտարարների փառքի սրահ |
George Eastman Վիքիպահեստում |
Ջորջ Իստմեն (անգլ.՝ George Eastman, հուլիսի 12, 1854[1][2][3][4][5][6][7], Waterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 14, 1932[1][2][3][4][5][6][7], El Algar, Մուրսիա, Իսպանիա[8]), ամերիկացի ձեռնարկատեր և գյուտարար, Eastman Kodak ընկերության հիմնադիրը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Իստմենը ծնվել է 1854 թվականին ամերիկյան Ուոտերվիլլ քաղաքում, ոչ հարուստ գործարարի ընտանիքում: Նրա հայրը մահացել է, երբ տղան դարձել է յոթ տարեկան, իսկ մայրը որպեսզի ինչ-որ կերպ կարողանար պահել ընտանիքը, ստիպված է եղել սենյակներ հանձնել կենվորներին: Յոթ տարի սովորելուց հետո Իստմենը թողել է դպրոցը և ապահովագրական ընկերությունում անցել աշխատանքի և շաբաթական ստացել է ընդամենը 3 դոլար աշխատավարձ: Դա հազիվ է բավականացրել, որպեսզի կերակրի ընտանիքը և այդ պատճառով Ջորջը Ռոչեստեր բանկում սկսել է լրացուցիչ աշխատանք[9]:
Ընկերության ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
24 տարեկանում Իստմենը որոշում է հանգստանալ Սանտո Դոմինգոյում և այդ քաղաքի բոլոր գեղեցիկ վայրերը գտնվում են ֆոտոսկավառակի վրա: Սակայն տեսախցիկը այնքան դժվար և անհարմար էր տեղափոխման և շահագործման համար, որ նա որոշեց հրաժարվել այդ մտքից: Բայց այդ պահից ի վեր նրա բոլոր մտքերը պատկերված էին: Նա իր առջև նպատակ էր դրել հնարավորինս պարզեցնել այդ գործընթացը[9]:
1879 թվականին Իստմենը կառուցել է մեքենա չոր բրոմոժելատինային ֆոտոսկավառակ պատրաստելու համար, իսկ 1880 թվականի սեպտեմբերին սկսել է ֆոտոսկավառակներ թողարկել[10]: 1881 թվականի հունիսի 1-ին գրանցվել է «Իստմենի չոր սկավառակների ընկերությունը» (անգլ.՝ Eastman Dry Plate Company): 1883 թվականին նրա ընկերությունը թողարկել է գլանային ժապավեն, որը հարմար էր գրեթե բոլոր ապակյա թիթեղներով տեսախցիկների համար: 1884 թվականին գործընկեր Իստմեն Սթրոնգը սկիզբ է տվել «Չոր սկավառակների և լուսանկարչական ժապավենների արտադրության ընկերությանը» (անգլ.՝ Eastman Dry Plate and Film Company)[11]:
1888 թվականի ամռանը թողարկվեց Kodak ապրանքանիշի առաջին տեսախցիկը: Դա մի փոքրիկ տուփ էր: Դրա լրիվ արժեքը կազմել է 25 դոլար[10]: Մեկ այլ գլանային ժապավեն պատրաստել է Թոմաս Էդիսոնը, որը օգտագործվել է 1891 թվականին «Կինետոգրաֆ»-ի առաջին տարբերակում[12]:
1888 թվականի սեպտեմբերի 4-ին Kodak-ը գրանցվել է որպես ապրանքային նշան: 1889 թվականին ստեղծվել է Eastman Company կոնցեռնը, իսկ 1892 թվականին Նյու Յորքում գրանցվելու պահից հետո ընկերությունն սկսել է կրել Eastman Kodak Company անունը: 1901 թվականին ընկերությունը գրանցվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում Eastman Kodak Company of New Jersey անվանմամբ, որով այն գոյություն ունի մինչ այսօր[11]:
Սոցիալական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իստմենը միշտ ուշադրություն է դարձրել իր ընկերության աշխատակիցներին: Այսպիսով, նա առաջինն էր, ով մտցրել է կենսաթոշակային, կյանքի ապահովագրության և հաշմանդամության նպաստներ իր աշխատակիցների համար[9]:
Մշակութային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իստմենը հանդիսանում է Իստմենի երաժշտական դպրոցի հիմնադիրը: Լայնորեն հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, ով հատկապես օգնել է ստոմատոլոգիական կլինիկաներին:
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին երկու տարիներին Իստմենի առողջությունը կտրուկ վատացել է և շուտով պարզվել է, որ նա անբուժելի հիվանդ է: Այսօր այդ հիվանդությունը կրում է ողնաշարային խողովակի նեղացում անվանումը: Իստմենը հիշել է, որ նրա մայրը կյանքի վերջին երկու տարիներին եղել է նույն վիճակում: 1932 թվականի մարտի 14-ին կրակելով իր սրտին նա ինքնասպանություն է գործել: Ջորջ Իստմենը, ով երբեք չի ամուսնացել, թաղվել է Ռոչեստերում Կոդակ ընկերության տարածքում[13]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119399105 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 9,0 9,1 9,2 «Джордж Истман»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին
- ↑ 10,0 10,1 К. В. Вендровский։ «Вы нажимаете на кнопку — мы делаем остальное»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին
- ↑ 11,0 11,1 «Закладывая основы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին
- ↑ «Примечания»։ Фотоплёнка (ռուսերեն)։ Zenit Camera։ Վերցված է 2015-01-01
- ↑ «George Eastman Biography» (անգլերեն)։ nnbd.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The George Eastman House(անգլ.)
|